Հեռուստատեսություն
Շատ քմահաճ են մեր աստղերը: Խոսքը բոլորին չի վերաբերում, իհարկե, բացառություններ միշտ էլ լինում են: Վերջերս առիթ ունեցա նրանցից մի քանիսի հետ շփվելու` հիմնականում սերիալների հերոսների: Մի տեսնեիք նրանց դեմքի արտահայտությունը, երբ ասում էի, որ մինչև տպագրվելը նյութը իրենք չեն տեսնելու: Փաստորեն ընդունված պրակտիկա է այդպես աշխատելը, իսկ ես չգիտեի: [...]
Ոնց եմ զզվում, երբ մարդիկ իրար հանդեպ հարգանք չունեն, հատկապես երբ նույն գործն են անում: Բլոգ էի կարդում ու որոշեցի մի բլոգ էլ ես գրել: Չեմ ուզում թեմային անդրադառնալ, թե ինչ էին քննարկում, արդեն անցած էտապ է, քոմմենթներից երկուսը մտածելու տեղիք տվեցին: Ի՞նչ է նշանակում, մենք հո հեռուստատեսություն չենք /ամենայն հավանականությամբ ռադիոյում աշխատող լրագրող էր գրողը/, [...]
Եկեք անկեղծ զրուցենք: Այսօր Հայաստանում նկարահանվում են բազմաթիվ հեռուստանովելներ: Դրանց ճնշող մեծամասնությունն, այսպես ասած, կիսագողական թեմաներով են: Անձամբ ինձ նյարդայնացնում է անընդմեջ լսել հետեւյալ արտահայտությունները` արա, անասուն, շակալ, կռիս: Անհասկանալի է, կարծես բոլոր այդ ռեժիսորները կախարդված են նույն` անորակ մոգական փայտիկով: Ու երբ զրուցում ես նրանց հետ են, [...]
Ամերիկայի հայկական հեռուստակայանները հիմնականում ունեն 1-2 ծրագիր, լուրեր Հայաստանից ու հիմնականում Հայաստանից ստացվող հաղորդումներ կամ ծրագրեր: Բոլորովին այլ է գովազդային աշխարհը: Սրանք մի այլ կարգի ժամանց են ապահովում: Գովազդների մեծամասնությունը պատրաստում են նրանք, ովքեր արդեն դարձել են հեռուստատեսային դեմքեր, [...]
Վերջերս նկարահանվեց մի նոր հայկական լիամետրաժ գեղարվեստական կինոնկար: Այն դիտելուց մեծ հաճույք ստացա, շատ ծիծաղեցի և, իհարկե, որակի ու ոճի վրա էլ ուշադրություն դարձրեցի` ամեն ինչ շատ լավ էր մտածված: Ֆիլմը դիտեցի մինչև վերջ և պարզվեց, որ դրա հետ կա նաև բոնուս. վերջում խոսում են հեղինակները, կազմակերպիչները, դերասանները: [...]
Շարունակեմ լրացնել Բանաձեւի բլոգերների ամփոփաթերթիկը: Այս տարի Բանաձեւի ամանորյա կորպորատիվ հավաքի ժամանակ Գնել Նալբանդյանն ու ես պատահաբար պարզեցինք, որ Բանաձեւում ամենաշատը, իբրեւ թե, ես չեմ սիրում Գնելին, այնպես որ հիմա պիտի ամեն ինչ անեմ հակառակն ապացուցելու համար: [...]
Դեռ մի երկու ամիս ԱԼՄ-ն եթերում կլինի ու հրաժեշտ կտա իր հաճախականությանը: Տիգրան Կարապետյանն այսուհետեւ ստիպված չի լինի ամեն երեկո տանից /նկատի ունեմ հեռուստաալիքից / եթերում հայտնվել ու խոսել, խոսել ու էլի խոսել: Վերջին մեկ ամսվա գլոբալ փոփոխությունները, [...]
Ականատեսը արդեն մեկ ու կես տարի առաջին ալիքի եթերում է: Սկզբում սոցիալական այս հաղորդման հետ ոչ մեկը լուրջ հույսեր չէր կապում: Այսօր դարձել է հեռուստադիտողների երրորդ աչքը: Թեմաներից ու գաղտնի նկարահանումներից կարծում եմ արդեն համոզվել եք: Մեր բլոգի շաաատ սիրելի’ ընթերցողներ, [...]
Նա, ով չկա Ֆեյսբուքում, ուրեմն ընդհանրապես չկա,- սա Ինտերակտիվի եթերներից մեկի բացման խոսքն էր: Դուրս շատ էր եկել, իրոք, շա~ատ ճիշտ է ասված: Հիշում եմ, շատերը վրդովվեցին, երբ լսեցին այս տողերը, բայց փաստը մնում է փաստ: FB-ն իմ օրվա, կյանքի անբաժան մասն է դարձել. Որ հեռախոսս ձեռքս եմ վերցնում, իսկ ես շատ հաճախ եմ վերցնում, ներխուժում եմ FB: [...]
Վերջին երկու շաբաթը ցույց տվեց, որ երբ գալիս է դժբախտությունը, իրոք, մենակ չի գալիս, իսկ սթրեսի դեմ երբեմն նույնիսկ շոփինգն ու շոկոլադն են անզոր: Մեկ շաբաթվա մեջ, առանց չափազանցնելու, Ինտերակտիվի թողարկումը երկու անգամ հավաքեցինք գրեթե սկզբից: Վիրուս կար, թե կոմպն էր հոգնել բոլորիցս, չհասկացանք: Եթերում անդադար վնասվում ու սրտաճմլիկ գոռում էին հայ ծանրամարտիկները` լացացնելով հայ ազգին: [...]
Ամռանն ամողջ արձակուրդս գյուղում անցկացրի: Բայց մեկ ամսվա ընթացքում չտեսա և չզգացի այն, ինչ տեսա ու զգացի ընդամենը մի քանի ժամում: Անկախության օրվա ռեպորտաժս պետականության` կարևոր այդ տոնի ընկալումն էր` սահմանամերձ գյուղերում: Ուղևորվեցինք մեր երկրի հյուսիարևելյան դարպաս` տեսնելու և զրուցելու սահմանապահների հետ: [...]
Ադրբեջան, Ազատագրական Շարժում, Ազգային, Ականատես, Առողջություն, Զինուժ, Զինված Ուժեր, Զինվոր, Ընտանիք, Կանայք, Հայաստան, Հեռուստատեսություն, Ճակատագիր, Նկարահանումից հետո, Պաշտպանության Նախարարություն, Պատմություն, Քաղաքականություն
Հայկական տարբեր բլոգներով ու հեռուստահաղորդումներով <<ծեծում>> են սերիալի թեման ու ես էլ չեմ կարողանում դրանից անմաս մնալ: Չեմ խոսելու բոլոր սերիալների մասին, այլ անդրադառնալու եմ միայն Արմենիայի <<Վերադարձ>> սերիալին, որին հետևում էի մինչև այսօր: Երբ նոր էին սկսել խոսել ֆիլմի մասին, [...]
Որքան որ դրական է ազդում բնությունը մարդու վրա, այնքան էլ բացասական է ազդեցությունը աղտոտված միջավայրի: Սա ոչ ոք չի հերքի: Հատուկ ռեպորտաժով հենց այս թեմային էլ ցանկանում ենք անդրադառնալ առաջիկայում, թե ինչպես են բնապահպանական խնդիրները ծնում առողջապահական լուրջ հարցեր: Խոսքը ֆիզիկական ու մտավոր արատների մասին է: [...]
Հաճախ եմ Բանաձևի բլոգում հանդիպում նյութերի, որոնք վերաբերում են լրագրողներին կամ նրանց աշխատանքին։ Ինքս մասնագիտությամբ լրագրող չեմ, բայց կողքից հետևելով նրանց անդադար աշխատանքին, գրեթե լիովին պատկերացնում եմ կազմում լրագրողական խոհանոցի մասին։ Կասեի, սողալու համար ծնվածը թռչել չի կարող, [...]
Մինչև նկարահան մեկնելը ես և օպերատորը կարծում էինք, թե գիտենք, որտեղ ենք հայտնվելու: Խոսքս վերաբերում է Հայկական կարմիր գրքի 3 կենդանատեսակների նկարահանումներին, սակայն տեղ հասնելուն պես, բարձր լեռներում ու քաղաքակրթությունից հեռու, մայր բնությունը մեզ հասկացնել տվեց, [...]
Վերջերս մի շատ ծիծաղելի պտմություն լսեցի: Չեմ կատակում, ուղիղ կես ժամ ծիծաղում էի: Ընկերներիցս մեկը, որ նույնպես լրագրող է, գնացել էր Գյումրի տեսանյութ պատրաստելու: Բանն այն է, որ Գյումրում թափառող շները շատ-շատ են: Ինչպես ինքն էր պատմում, [...]
Ռեպորտաժի տեքստ գրելիս հրաժարվիր զեկուցագրի ոճից: Աշխատիր պատմել, պատմողական ոճով գրել. նկատի չունեմ շարադրություն գրելը: Պարզապես ռեպորտաժը պետք է լինի պատմություն ինչ-որ բանի մասին: Ռեպորտաժը պետք է ունենա պրոբլեմի նկարագրություն (ոչ թե` սահմանում), հերոս կամ հերոսներ (ոչ թե պրոտոկոլային դեմքեր) եւ դետալներ, [...]
Եվ ես արտահայտեցի: Հեռուստացույցին, այո, կարող է փոխարինել միայն և միայն ավելի մեծ էկրանով հեռուստացույցը: Մեր տանը 54սմ էկրանովն է: Ու ես մտածում եմ մեծ էկրանով հեռուստացույցի մասին: Հաճախ եմ մտածում: Բայց հենց պատկերացնում եմ, որ այդ մեծ, շատ մեծ էկրանին ես գտնելու եմ միմիայն ժամանց ու զվարճալիք` առանց բարոյական միջուկի, [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները