հեռուստաքննադատություն

Հեռուստառադիոռեպորտաժի նրբություններ

Հունիս 10, 2010, Գնել Նալբանդյան13 մեկնաբանություն

1Ռեպորտաժի տեքստ գրելիս հրաժարվիր զեկուցագրի ոճից: Աշխատիր պատմել, պատմողական ոճով գրել. նկատի չունեմ շարադրություն գրելը: Պարզապես ռեպորտաժը պետք է լինի պատմություն ինչ-որ բանի մասին: Ռեպորտաժը պետք է ունենա պրոբլեմի նկարագրություն (ոչ թե` սահմանում), հերոս կամ հերոսներ (ոչ թե պրոտոկոլային դեմքեր) եւ դետալներ, [...]

Մի քիչ` հեռուստատեսության մասին

Հունիս 4, 2010, Գնել Նալբանդյան2 մեկնաբանություն

6Եվ ես արտահայտեցի: Հեռուստացույցին, այո, կարող է փոխարինել միայն և միայն ավելի մեծ էկրանով հեռուստացույցը: Մեր տանը 54սմ էկրանովն է: Ու ես մտածում եմ մեծ էկրանով հեռուստացույցի մասին: Հաճախ եմ մտածում: Բայց հենց պատկերացնում եմ, որ այդ մեծ, շատ մեծ էկրանին ես գտնելու եմ միմիայն ժամանց ու զվարճալիք` առանց բարոյական միջուկի, [...]

Որակյալ հաղորդման 7 հատկանիշները

Մայիս 31, 2010, Գնել Նալբանդյան28 մեկնաբանություն

5Սիրում եմ դիտել BBC-ի, National Gegraphic-ի պատմական թեմաներով ու ճանաչողական վավերագրական ֆիլմերը: Դա ինձ համար և հաճելի, և օգտակար ժամանց է: Նաև ինձ համար վերլուծում եմ դրանց կառուցվածքը, ուշադրություն գրավող տրյուկները, իրողությունը մի քանի դիտանկյունից ներկայացնելու` նրանց ավանդույթները: [...]

Հեռուստասերիալ. սադոմազոխիզմ և պրոֆեսիոնալիզմ

Մայիս 28, 2010, Գնել Նալբանդյան10 մեկնաբանություն

4Հեռուստասերիալը հեռուստատեսային արտադարանքի տեսակ է: Եվ այս առումով որևէ տարբերություն չեմ տեսնում ալիքի եթերում հայտնված թոք-շոուի, հեռուստահաղորդման, լրատվական թողարկման և սերիալի միջև: Բոլոր դեպքերում էլ չափանիշը մեկն է` պրոֆեսիոնալիզմը: Տարածված մտայնություն կա, իբր սերիալը վատ բան է: [...]

Ունիվերսալ և պրոֆիլային հեռուստաալիքներ

Մայիս 26, 2010, Գնել Նալբանդյան7 մեկնաբանություն

3Մասնագիտացած (մանկական, մարզական, ժամանցային, ֆիլմային…) համարվող ոլորտային (պրոֆիլային) ալիքները հրաշալի բիզնես-լուծում կլիեն մեզանում արդեն այսօր: Տասնյակ ալիքներ ունենք, որ ստերեոտիպով տառապելով, դեռ շարունակում են կրել հանրության բոլոր շերտերի համար հաղորդում պատրաստելու բեռը: Բայց նեղ (պրոֆիլային) ալիքը դեռևս համարվում է ոչ պատվաբեր, կամ ոչ շահութաբեր: [...]

Հեռուստաֆորմատ. գնել, թե մոգոնել

Մայիս 23, 2010, Գնել Նալբանդյան3 մեկնաբանություն

2Հանգամանքների բերումով արտասահմանում մասնակցել եմ հեռուստաֆորմատներ վաճառող կազմակերպությունների ֆորումների: Ինչպես սուպերմարկետում մարդու գլուխը պտտվում է տեսականու առատությունից, այնպես էլ այդ ֆորումներում հեռուստահաղորդումների տեսականու այնպիսի առատության ես բախվում, [...]

Աշխատանք չես ստանա, եթե.

Մայիս 20, 2010, Գնել Նալբանդյան5 մեկնաբանություն

1Վերջերս Արտակ Ալեքսանյանն իր բլոգային նոթում թվարկել էր այն հատկանիշները, որոնք իր` Բանաձ և Հատուկ ռեպորտաժ շարքի ղեկավարի համոզմամբ, շատ կարևոր են այն անձանց համար, ովքեր պատրաստվում են դիմել Արտակ Ալեքսանյանին` նրա ղեկավարած թիմ ընդգրկվելու համար: Ես ուշադիր կարդացի Արտակի նոթը (Բանաձևում աշխատելու բանաձևը), [...]

Լրագրողին ոտքերն են կերակրում

Մայիս 16, 2010, Գնել Նալբանդյան18 մեկնաբանություն

6Ես միշտ կողմնակից եմ եղել ունիվերսալ ժուռնալիստիկային, քանի որ ինձ համար կարևորը ցանկացած երևույթի, իրողության մասին տեղեկությունը պարզ ու ընկալելի ձևակերպելն է: Թեև մասնագիտացված, ոլորտային ժուռնալիստիկայի կողմնակիցներն ունեն նույնքան հզոր հակափաստարկներ: Ամեն դեպքում, իմ երիտասարդ գործընկերներին միշտ խորհուրդ եմ տալիս սկսել ոլորտային լրագրությունից, մինչև վերջ տնտղել այդ ոլորտը: [...]

Հեռուստալսարանի ակնկալիքների հետազոտում

Մայիս 11, 2010, Գնել Նալբանդյան22 մեկնաբանություն

5Մասնավոր հեռարձակողները բոլոր շանսերն ունեն անեկդոտի կանալ դառնալու ճանապարհն ընտրելու համար, եթե նրանց հիմնական գովազդատուները կապիտալ ներդրումներ են անում ժամանցային բիզնեսում: Բայց պետությունը նրանց նաև պարտավորեցնում է ապահովել հանրային նշանակության հաղորդումների նվազագույն ծավալ, [...]

Ինտերնետն ընդդեմ հեռուստատեսության

Մայիս 7, 2010, Գնել Նալբանդյան14 մեկնաբանություն

4Հեռուստատեսությունն իրականում ծառայություններ մատուցելու ոլորտ է (թող ներեն իրավաբանները, եթե ինչ-որ բան սխալ ասեցի): Այս առումով ամեն բան գնում է պարզեցման և նույնիսկ պարզունակացման ճանապարհով: Այսօր ՅուԹուբում տեսանյութ տեղադրելու համար մեծ խելք պետք չէ, ու ոչ էլ բարձր որակավորում է պետք: [...]

Հայաստանյան հեռուստաճգնաժամ և էպիկրիզ

Մայիս 4, 2010, Գնել Նալբանդյան32 մեկնաբանություն

3Հայաստանյան հեռուստաեթերում այժմ սիրողական մակարդակի բացարձակ գերակշռություն է: Ենթադրում եմ, որ սա նաև անխուսափելի պրոցես է: Չէ± որ կան օբյեկտիվ պատճառներ: Նախկին մեկ Հեռուստառադիոպետկոմի կողքին հայտնվեցին տասնյակ մասնավոր ալիքներ, որոնց կադրային բազան պետք է ձևավորվեր պետական հեռուստատեսության մասնագետների հաշվին: [...]

Ինքնավերլուծությունը տկարամիտների համար չէ

Մայիս 3, 2010, Գնել Նալբանդյան6 մեկնաբանություն

2Ինքնավերլուծության խնդիր իրենց առջև կարող են դնել միմիայն այն ալիքները, որոնք ձգտում են ձեռք բերել ազնիվ կառույցի հեղինակություն և մարդկային դիմագիծ, և որոնց ղեկավարներն էլ հասուն, փորձառու մարդիկ են: Սա իրականում հեռուստատեսության ստեղծագործական մենեջմենթի խնդիր է: Բայց այս ստեղծագործական մենեջմենթ կոչվածն էլ հնարավոր է կարգի բերել միայն այն բանից հետո, [...]

Հեռուստառեյտինգը մի անիծեք, այն ընդամենը մեխանիզմ է

Մայիս 2, 2010, Գնել Նալբանդյան11 մեկնաբանություն

1Հեռուստալսարանը սպառում է այն, ինչ հրամցնում է հեռուստաալիքը: Այս ելակետը շատ ալիքների ղեկավարների համար արդարացման հրաշալի միջոց է` հիմնավորելու համար այն, որ իրենց արտադրած ցածրաճաշակ հաղորդումները բարձր ռեյտինգ ունեն: Ուստի, ասում են նրանք, մեծ լսարանը ձևավորում է հենց ցածրաճաշա՜կ հաղորդումների պահանջարկ: [...]

Հայաստանյան որևէ ալիք ՉԳԻՏԻ` ում համար է ինքը

Մայիս 1, 2010, Գնել Նալբանդյան11 մեկնաբանություն

6Հնարավո±ր է հայաստանյան հեռուստաալիքների հարաբերություններում հաստատել գործընկերություն` հանուն խաղաղության: Կարծում եմ` հնարավոր չէ: Եվ հարկ էլ չկա: Պրոֆեսիոնալ մրցակցությունն ավելի լավ է, քան անշահախնդիր գործընկերությունը: Հեռուստաալիքները պետք է պարզապես գտնեն իրենց, այսպես կոչված` նիշան, դարակը: [...]

Հեռուստաքննադատ և հեռուստագովազդ

Ապրիլ 28, 2010, Գնել Նալբանդյան5 մեկնաբանություն

5Հեռուստաքննադատը կարող է խոսել գովազդային էթիկայի ու էսթետիկայի մասին, գովազդի օրենսդրական ու նորմատիվ ակտերի մասին, սակայն չի կարող հեռուստադիտողին պաշտպանել այդ հեղեղից: Այս խնդրում պաշտպանության առաքելությունը վերապահված է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին,խորհրդարանական հանձնաժողովին, [...]

Հաշվապահներ ու իրավաբաններ, ՄԱՐԴ դարձեք

Ապրիլ 22, 2010, Գնել Նալբանդյան5 մեկնաբանություն

4Հեռուստաքննադատությունը, որպես մեդիաքննադատության բաղկացուցիչ, չի կարող հանդես գալ միայնակ խաղացողի դերում: Նրա կողքին պետք է լինեն նաև այլ մասնագտեներ, որոնք նույն դաշտից են, սակայն ունեն իրե՛նց ոլորտի գերխնդիրը: Ինչպես գրաքննադատն ու գրականագետն են գործում նույն դաշտում, կինոքննադատն ու կինոգետն` իրենց դաշտում, [...]

Անկազմակերպ մարդիկ են ղեկավարում մեր ալիքները

Ապրիլ 17, 2010, Գնել Նալբանդյան30 մեկնաբանություն

3Ալիքի ղեկավարության ամենշաբաթյա հավաքները ոչ միայն անցած շաբաթվա եթերը քննարկելու, այլև անելիքի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ պլանավորման համար են: Հայաստանյան բոլոր ալիքները, իմ կարծիքով, տառապում են միևնույն հիվանդությամբ. նրանք իրականում չեն պլանավորում իրենց եթերը: Այսինքն ձևականորեն ինչ-որ բան պլանավորում են հաջորդ շաբաթվա համար, բայց երբ գալիս է այդ <<հաջորդ շաբաթը>>, [...]

Պրոֆեսիոնալ խոսքը` միայն և միայն ԳՐԱՎՈՐ

Ապրիլ 14, 2010, Գնել Նալբանդյան19 մեկնաբանություն

2BBCն ունի կոնցեպտուալ բանաձև (գրավոր), որով հռչակում է իր երեք գերակայույթունները. լրատվական, ուսուցողական և մշակութային: Ըստ այս գերակայությունների էլ BBCն բաժանում է իր ծախսերը: Եթե մեր ալիքներն էլ գրավոր ձևակերպեն իրենց գերակայությունները, մենք էլ կհասկանանք, թե ինչ ակնկալենք այդ ալիքներից: [...]

Հաջորդ էջ »