Մշակույթ

Բեմից դեպի բնակարան մեկ տաշիր է

Ապրիլ 5, 2011, Արտակ Ալեքսանյան77 մեկնաբանություն

Համացանցն ու մի քանի կայքեր կիրակի օրվանից սկսեցին քննարկել Տաշիր մրցանակաբաշխության աննախադեպ ակցիան` բնակարանների և թանկարժեք մեքենաների բաշխումը հայկական շոու-բիզնեսի աստղերին: Ավելին, այս օրերին Ֆեյսբուքում սկսվել է հատուկ նախաձեռնություն, որի հեղինակներն ու միացողները կոչ են անում աստղերին իրենց նվեր ստացած բնակարանները… [...]

Սովետական Սառա Ջեսիքա Փարքերը

Ապրիլ 4, 2011, Մանու Իրիցյան4 մեկնաբանություն

Չգիտեմ, մտածել եք, թե ոչ, բայց ես Գուրչենկոյին միշտ նմանեցրել եմ Սեքսը մեծ քաղաքում ֆիմլի հերոսուհուն, ավելի ճիշտ, դերասանուհուն` Սառա Ջեսիքա Փարքերին: Դե գուցե, դուք մեծ նմանություն չգտնեք, բայց  ես երկուսին էլ շատ եմ սիրում: Երկուսն էլ միշտ էլէգանտ են, միշտ բարձրակրունկ կոշիկներով, միշտ սեքսուալ: Իհարկե, շատերը սեքսուալ չեն համարում ոչ Գուրչենկոյին, ոչ էլ Փարքերին. երկուսն էլ մի քիչ կոպիտ են, [...]

Կրկին ու կրկին Վահրամ Պետրոսյան

Մարտ 8, 2011, Արտակ Գևորգյան51 մեկնաբանություն

hk3iIMKzSr1K9BstTt7CJmTUE1_tnՈրքան մեծ է սերս իմ իսկ հայկական, ինձ իսկ հարազատ երգ ու երաժշտության հանդեպ, դժվարանում եմ նույնիսկ նկարագրել: Առաջին իսկ տողերից ուզում եմ շնորհակալություն հայտնել Երգ երգոց ծրագրի աշխատակազմին, որոնք մեզ վերադարձնում են անցյալի բարի հուշերն և մոռանալ չեն տալիս մեր մեծերին` Առնո Բաբաջանյան, Սասուն Պասկեվիչյան, [...]

Աստղային պատերազմներ կամ կինոյի տղա Վահրամ Պետրոսյան

Փետրվար 26, 2011, Սոնա Աբրահամյան17 մեկնաբանություն

imgresՎահրամ Պետրոսյան` այս անուն ազգանունը մի ժամանակ չգիտեր նույնիսկ երաժշտությամբ ու հայ երաժշտարվեստով հետաքրքրվող, ավելին, մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներով ապրող կուրսեցիս: Հիմա Վահրամ Պետրոսյանին գիտի նույնիսկ իմ տատիկը, ով օրվա ընթացքում բացի ռուսական հեռուստաալիքներից ոչինչ չի նայում, իսկ հայկական ժամանակակից երգարվեստի մասին ունի  միայն տեսական պատկերացումներ: [...]

ՍիրուSHOW. Հանուն կամ ընդդեմ

Փետրվար 24, 2011, Ընթերցող31 մեկնաբանություն

SiruShowԵրկու շաբաթ տևեց Սիրուշոյի մասին պատմող արդեն իսկ հանրահայտ ֆիլմը, որն առիթ տվեց բազմաթիվ թեժ ասեկոսեների, զայրույթի և բողոքի պոռթկումների, մամուլում զետեղված չարախոսությամբ համեմված անմակարդակ հոդվածների /քաղաքական պատվեր հիշեցնող/  և այլն… [...]

Ստամբուլի հայ որսորդը

Հունվար 14, 2011, Ալկա Չիլինգարյան4 մեկնաբանություն

ara-gyulerՍտամբուլում անցկացրած մի շաբաթս շատ նշանավոր էր: Ու նշանավոր էր հատկապես նրանով, որ հենց այդ ժամանակ  էլ հանդիպեցի Արա Գյուլերի հետ, ու ոչ միայն հանդիպեցի մի հատ էլ հարցազրույց վերցրեցի: Ով չգիտի, ասեմ, որ Արա Գյուլերը շատ հայտնի, համաշխարհային դեմք է: Նա լուսանկարիչ է, արդեն լավ ծեր պապիկ է, 83 տարեկան: Բայց նրա աշխատանքները մինչեւ այսօր էլ համարվում են լուսանկարչության կլասիկա: Մի խոսքով, շատ տաղանդավոր մարդն ու Թուրքիայի ամենահայտնի լուսանկարիչը հայ է: [...]

Արարատից մինչև Արարատ…

Հունվար 13, 2011, Ալկա Չիլինգարյան7 մեկնաբանություն

imgresԱրարատը բոլոր հայերի աչքի լույսն է: Առանց Սիսի ու Մասիսի ոչ ոք Հայաստանը չի պատկերացնում: Թուրք ծանոթներիցս մեկը ուզում է դոկումենտալ ֆիմ նկարել Արարատի մասին: Բայց ոչ հայ-թուրքական հարաբերությունների տեսակետից ու ոչ էլ պատմական: Նրան հետաքրքրում է, թե ինչպես են ընկալում Արարատը հայերը: Իսկ ինչպե՞ս ենք ընկալում. [...]

Փոխվող սերունդ

Դեկտեմբեր 21, 2010, Արտյոմ Լևոնյան2 մեկնաբանություն

comm1Երբ դեռ 14 տարեկան էի, Հայաստանում սկսվեց ռեփի ծաղկումն ու ծաղկունքը: Այստեղ նոր-նոր սկսեցին լսել այդ փողոցային կյանքի մասին` երաժշտական ինչ-որ ռիթմերի տակ: Երևանում հայտնվեցին առաջին աղջիկներն ու տղաները, որոնք հագնում էին լայն ջինսեր ու մինչև ծնկները հասնող շապիկներ, մազերը երկարեցին, քայլվածքը` փոխվեց: Փոխվեցին ինչ-որ բաներ: Այդ ժամանակահատվածից առաջ ես արդեն ունեի երկար մազեր, հագնում էի լայն ջինսեր ու մարմնիս կեսը փակող վերնաշապիկներ: [...]

Սովետի, սովի ու նման պարապ բաների մասին

Դեկտեմբեր 15, 2010, Զոհրաբ Հարոյան26 մեկնաբանություն

SovetԷլի պիտի հիշեմ ու սկսեմ մանկությունից: Մերը մի տեսակ սոված, մրսած, մութ ու խոնավ մանկություն էր: Հոպարի պարանոցին նստած ու բռունցքով ազատություն գոռալու մանկություն էր: Ծակ, բայց մաքուր ռետուզով (հարգելի’ խմբագիր, խնդրում եմ <<ռետուզ>> բառը չփոխել, որովհետեւ ես հենց ռետուզ եմ հագել) փողոցում պախկվոցի ու կլաս խաղալու մանկություն էր: Ոչ մեկը լուցկու տուփի տակ բոլտ ու գայկա չի դրել ու ասել, որ դա իր բեռնատար մեքենան է: [...]

Հեղափոխության կատեխեզիս. Լենոնն ու Նոր կրոնը

Նոյեմբեր 19, 2010, Արտյոմ Լևոնյան11 մեկնաբանություն

2Հայաստանից դուրս եկած և եվրոպայում ու ԱՄՆ-ում ապրած գրեթե յուրաքանչյուր երրորդ, եթե ոչ երկրորդ հայ երիտասարդ չի ուզում վերադառնալ Հայաստան: Նրանք գնում են սովորելու ու մնում են այնտեղ: Ինչո՞ւ: Վերջերս լսում էի Լեննոնի Imagine երգը, որի բառերը նույնիսկ նրա մասին չլսածներն ու չլսողները գիտեն: Այս երգը չեմ սիրում` չափից շատ պոպուլյար է, [...]

Ջրաչափ հուշաղբյուրի վրա?

Նոյեմբեր 12, 2010, Ընթերցող1 մեկնաբանություն

1Մենք ծայրահեղությունների ժողովուրդ ենք, կամ ինչպես ասում են` հայի չափը չափազանցն է: Իրոք, մենք հաճախ ենք ասում, որ պետք է օրենքի երկիր կառուցենք, անենք այնպես, որ օրենքները գործեն, կարգ ու կանոն հաստատենք, փորձում ու փորձարկում ենք, բայց ապարդյուն…Ու երբեմն էլ այդ մղումներում շատ հեռուն ենք գնում` անտեսելով բարոյականության չափանիշներն … [...]

365 օր անց ու նորից Հայֆեստ

Հոկտեմբեր 7, 2010, Արտյոմ Լևոնյան1 մեկնաբանություն

GARSU2Նորից եկավ իմ սիրելի եղանակը ու սիրված ժամանակահատվածը: 365 օր առաջ իմ բլոգում գրել էի` մնաց 365 օր: Հիմա եկավ այդ 365-րդ օրը ու սկսվում է Հայֆեստը: Ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի ես կփորձեմ հնարավորինս շատ ու բազմազան գրել Հայֆեստի մասին: Ինձ համար , իհարկե կարևոր են ներկայացումները ու դրանց թողած ազդեցությունը: [...]

Ապագայի բոմժեր, կամ այսօրվա պուլպուլակ

Սեպտեմբեր 26, 2010, Զոհրաբ Հարոյան12 մեկնաբանություն

nivaՄենք երբեք հարուստ չենք եղել: Անգամ հիշում եմ, որ փոքր էի, մի օր տանը մի ռուբլի գումար էր մնացել, որով, ինչքան հիշում եմ, այդ ժամանակ մի տուփ լուցկի անգամ հնարավոր չէր գնել: Հայրս փողը հանեց ու կախեց պատի մեխից: Լայն ժպտացինք ու մի 2 ժամից հորս գործ առաջարկեցին, հետո մի պարկ փողով տուն եկավ, բայց էլի հարուստ չէինք, [...]

Զզվելի սպասարկում և որակ հայկական սրճարաններում

Սեպտեմբեր 25, 2010, Սոնա Աբրահամյան16 մեկնաբանություն

photoԵթե ուզում եք տեսնել գերդանդաղ սպասարկում, սպասարկման ժամանակ արժանանալ ամենաանսպասելի բոնուսների, այցելեք հայկական սրճարաններ: Հայկական սրճարաններ այցելությունը վնաս կտա ձեր գրպանին, բայց որ ամենակարևորն է` ներվային համակարգին: Պատվիրածը ճիշտ ժամանակին ստանալու հույսերն արդեն ապարդյուն են: [...]

Արձակուրդ` տանը, գրքերի ու կինոյի հետ

Օգոստոս 3, 2010, Նելլի Հարությունյան4 մեկնաբանություն

watching-moviesԱմռային արձակուրդը տանն անցկացնելն այնքան էլ խոստումնալից չէ, ոչ էլ հետաքրքիր է հնչում: Բայց այս ամառ ոչ մի տեղ չեմ գնալու: Ծրագրավորած ոչինչ չունեմ, երևի 2-3 օրով գյուղ գնամ, ընկերուհիս է հրավիրել: Մնացած ժամանակը տանը կլինեմ և արդեն մտածում եմ` ինչպես անել, որ ձանձրույթից չմեռնեմ: [...]

Բլոգ գրեք, թե չէ…

Հուլիս 24, 2010, Արտակ Վարդանյան9 մեկնաբանություն

ArtakblogԲանաձեւ ընկերությունը որքան ընդլայնվում է, այնքան շատանում են նոր նախագծերն ու աշխատանքային պարտականությունները: Շոգ է, թարսի պես գործն է շատ, գլուխ պահել գիտենք, բայց երբեք չենք անում /անկեղծ ասած, չենք էլ կարողանում/: Ինչ վերաբերում է մեր բլոգին, որտեղ անկեղծ կիսվում ենք ձեզ հետ, ոչ թե թերանում ենք մեկ-մեկ, [...]

Ավետիս Զիլջյան – հայկական ափսեների գաղտնիքը

Մարտ 13, 2010, Արտակ Գևորգյան16 մեկնաբանություն

logo71Ավետիսը սկսեց պատրաստել ափսեներ թուրքական սուլթանի օսմանյան բանակի համար։ Նոր, արտակարգ հնչող ձուլվածքը այնքան հավանեց սուլթանը, որ վարպետին վճարեց 80 ոսկի և հրամայեց այն կոչել նրան անունով` Զիլջյան։ [...]

Թատրոնում հրավիրատոմսն էլ չի անցնում

Մարտ 12, 2010, Սոնա Աբրահամյան2 մեկնաբանություն

logoԹատրոնի մեծերը թատրոնը փողաբեր շոու դարձնողներին հերետիկոս են համարում, կարծում են, որ թատրոնը հոգևոր սնունդ է և ուշադրություն չեն դարձնում նրան, որ այդ սնունդը սակայն կշտացնող չէ: / Չնայած դրան նրանցից շատերը հոգևոր սնունդը թատրոնում ստանալուց հետո, [...]

Հաջորդ էջ »