Մոսկվա
Վաղուց չէի գրում: Դե հիմա… Կարծես չգիտեք , թե մոսկվացիներն ինչքան զբաղված են …(սուտ): Ուղղակի ընդհատակ էի անցել, այտեղից աստղերին նայելն ավելի դժվար է, բայց ավելի հետաքրքիր է , քան երկրի վրա, ինչևէ, խոստովանեմ , թե ինչը դրդեց դուրս գալ ընդհատակից: Ռեպորտաժ էի պատրաստում հայկական թատրոնի պատմության ու ավանդույթների մասին: [...]
Այն մարդը, ով ապրում է Երևանում, այս քաղաքին երկար պետք է ընտելանա: Ես հիմա խոսում եմ ճանապարհների մասին: Այստեղ ապրող մարդիկ իրենց օրվա մեծ մասն անցկացնում են ճանապարհի վրա: Նրանք սովոր են, որ դասի կամ աշխատանքի գնալու համար տնից պետք է դուրս գան երկու կամ երեք ժամ շուտ: Բայց այ մեզ համար, դա մի տեսակ տարօրինակ է: [...]
Հայերը Մոսկվայում շատ-շատ են: Այստեղ ավելի շատ հայեր, վրացիներ ու ադրբեջանցիներ կան, քան ռուսներ: Նրա մասին, որ հայերը այստեղ շատ են, կարելի է միանգամից հասկանալ` քաղաքում ամեն անկյում դրա մասին ուղղակի ճչում է: Առաջին հերթին` հայտնի Երևան պլազան է, որի մասին պատմում են նոր ժամանած հայերին, [...]
Թռնում էի Մոսկվա: Օդակայանում բոլոր անհրաժեշտ կետերը անցա բավականին արագ, առանց պրոբլեմ ու նույնիսկ ուրախացա: Ամեն ինչ շատ արագ էր լինում: Եկա, հասա ինքնաթիռ, մտա ու ուրախությունս միանգամից հօդս ցնդեց: Հայերը նույնիսկ այստեղ են սիրում ցույց տալ իրենց անկարգապահությունը…: Մարդիկ տոմս են գնում, տեղեր պատվիրում, ոմանք սիրում են նստել ավելի մոտ մուտքին, մյուսները հակառակը: [...]
Մոսկվան իրականում գեղեցիկ քաղաք է, բացի նրանից, որ մեծ է ու այստեղ ապրող մարդկանց հնարավորություններ էլ են մեծ, այն նաև կանաչ քաղաք է: Այնքան ծառ ու ծաղիկ ինչքան կա Մոսկվայի մի թաղամասում, չկա ամբողջ Երևանում միասին վերցրած:Ինձ ամենից շատ դուր է գալիս քաղաքի կանաչությունը: Իսկապես այնքան այգիներ կան որ գլուխտ պտտվում է: [...]
Վերջին մեկնաբանությունները