Նկարահանում
Հայկական տասը լեգենդների մասին ռեպորտաժ նկարելիս հասկացա, որ մարդկանց շատ դժվար է համոզել, եթե նույնիսկ մի շարք փաստեր ես առաջ բերում: Բանն այն է, որ ռեպորտաժում ներկայացվում են տասը ամենատարածված լեգենդները: Դրանք այն զրույցներն են ու այն պատմությունները, [...]
Ես շարունակում եմ կարծել, որ մենք չափազանց շատ ենք բլոգ սիրում: Այս անգամ ներկայացնում եմ Բանաձեւի բլոգի վերեւում գտնվող վերջին` 3-րդ շարքի բլոգերներին: Ճիշտ է, ոչ կանոնավոր, բայց 3-րդ շարքի ժողովուրդն էլ ներկայացնում է իր տեսակետները մեր բլոգասեր հասարակությանը: Ռաֆայել Թադեւոսյան: Բոլոր նրանց, ում այս անուն-ազգանունը ոչինչ չի ասում, [...]
Նախորդ տարի Ականատես ծրագիրն ամփոփեց լուրջ հաջողություններով: Յուրաքանչյուր երրորդ եթերն արձագանք էր ստանում ու հարցին լուծում էր տրվում: Շարունակեք ուղարկել ձեր իրական պատմությունները: Սա մի հեռուստանախագիծ է, որը շոու չէ, այլ կոնկրետ հետաքննություն եւ ինչ-որ բան փոխելու փորձ: [...]
Լրագրողի տեսքն է հուշում ռեպորտաժի որակը: Այս մտքի հետ համամիտ են բոլոր լրագրողները, պարզապես նրանցից յուրաքանչյուրն այս նախադասությունը յուրովի է ընկալում: Դեռ վաղոււց եմ նկատել, որ մեր կին լրագրողները համոզված են, որ եթե ուզում ես խելացի ու բանիմաց մարդու տպավորություն թողնել, ապա հայտնվի այնպիսի տեսքով, որ մարդիկ մտածեն, թե դու քո տանը հայելի չունես կամ էլ մոռացել ես, [...]
Վերջերս ֆեյսբուքով մի աղջիկ էր ինձ գրել. հարցնում էր, թե ինչպես եմ դարձել լրագրող ու ինչպես ինքը կարող է նախ դառնալ ու հետո աշխատել Բանաձևում: Ես կարծում եմ` անկեղծ էի նրա հետ, անկեղծ էի, որ վեց տարի սովորել եմ ոչ թե լրագրության, այլ ժուռնալիստիկայի ֆակուլտետում / երբեք չեմ սիրել լրագրող բնորոշումը, ես ժուռնալիստ եմ, ոչ թե լրագրող/: [...]
Ֆանատների մասին ռեպորտաժը նկարելիս մի երևույթի հանդիպեցի, որն ինձ շատ զարմացրեց: Դա իմ ոչ առաջին նյութն էր, ոչ էլ առաջին հարցազրույցը: Բայց այն ինչ տեսա, երբ նկարահանում էինք X-Ֆակտոր հաղորդման մասնակից Կարեն Ավետիսյանին, երբեք չէի տեսել: [...]
Անցած շաբաթ Հատուկ ռեպորտաժը նվիրված էր նրանց, ովքեր սիրում են գժվելու աստիճան, բայց այնուամենայնիվ պատասխան չեն ակնկալում: Նրանք իրենց կուռքերին իդեալականացրել են ու հենց նրանց են փնտրում նույնիսկ իրենց իրական ընկերների ու բարեկամների շարքերում: [...]
Բանաձևի արական թիմը պատրաստվում է նկարահանել ռեալիթի ոճի ռեպորտաժ: Վերելք Արագած: Առաջին անգամ Էքստրեմալ պայմաններում կտեսնեք Բանաձևի ղեկավար Արտակ Ալեքսանյանին, դեռահաս աղջիկների կուռք Արտակ Վարդանյանին, Ինտերակտիվ Արտյոմ Լևոնյանին , Թվիթերմեն ու լրագրող Զոհրաբ Հարոյանին ու Հատուկ Ռեպորտաժի գլխավոր ռեժիսոր … [...]
Այս տարին ինձ համար լավ սկսվեց: Բացի մի քանի անձնական ու ոչ անձնական լավ նորություններից, ես այս տարվա առաջին օրերին մի շատ հաճելի զանգ ստացա: Ինձ զանգահարեց Գայլուկը: Հիշում եք, չէ՞. այն երեխան, որին պետք է որդեգրեին, որի կենսաբանական մայրը հայտնվեց իմ ռեպորտաժից հետո ու սկսեց խոսալ իր մայրական իրավունքներից: [...]
Շարունակեմ լրացնել Բանաձեւի բլոգերների ամփոփաթերթիկը: Այս տարի Բանաձեւի ամանորյա կորպորատիվ հավաքի ժամանակ Գնել Նալբանդյանն ու ես պատահաբար պարզեցինք, որ Բանաձեւում ամենաշատը, իբրեւ թե, ես չեմ սիրում Գնելին, այնպես որ հիմա պիտի ամեն ինչ անեմ հակառակն ապացուցելու համար: [...]
Սփյուռքահայերի` ավելի ճշգրիտ հայրենադարձների խնդիրների մասին Հատուկ ռեպորտաժը նկարահանելիս մի ակնհայտ ճշմարտություն բացահայտեցի ինձ համար, որին մինչև այդ ուշադրություն չէի դարձրել: Պետք չէ նրանց անընդհատ սփյուռքահայ անվանել և վերաբերվել որպես սփյուռքահայի: [...]
Հիշում եք, չէ՞, Տիգրանի պատմությունը: Այն երեխայի, որ մանկատանն էր հայտնվել այն բանից հետո, երբ մայրը նրան մեկ տարեկանում աղբանոցն էր նետել: 2 ամսից երեխան կդառնա 10 տարեկան և դեռ շարունակում է մնալ մանկատանը: Հիշեցնեմ, որ Հատուկ ռեպորտաժ - ով մենք պատմեցինք մի ամուսնական զույգի մասին, ով որոշել էր որդեգրել Տիգրանին: [...]
Վերջին մեկ-երկու շաբաթը միտքս սփյուռքահայերով էր զբաղված: Հատուկ ռեպորտաժ ենք պատրաստում: Շատ սփյուռքահայերի հանդիպեցի, հայրենասիրական ճառեր շատ լսեցի: Մի անգամ հարցազրույցի ժամանակ նույնիսկ խեղճ Կարենի արդեն գիտեք` մեր օպերատոր Սիմոնյանն է աչքը կպել էր, իսկ վերջին հարցազրույցի ժամանակ կեսից ուղղակի հավաքեց տեսախցիկն ու, [...]
Մի քանի օր առաջ, երբ նշանակվեց ՏՀՏ լիդերների անփողկապ հերթական հանդիպումը, նշվում էր, որ ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետը եւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ինչ իմանային կազմակերպիչները, որ հանդիպումից ընդհամենը մի քանի օր առաջ նախարարի անունը ոչ թե Ներսես կլինի, [...]
Հինգ օր մնացինք Ջավախքում: Լրագրողներ հաճախ են գալիս, բայց այսքան երկար գրեթե ոչ ոք չի մնում: Ամբողջ Ախալքալաքն ու հարակից մի քանի գյուղերը մեզ շատ լավ էին ճանաչում: Ամբողջ օրը կամ նկարահանման էինք կամ հարցազրույցների: Վերջին օրը հրավիրված էինք հարսանիք: Գնացինք վարսավիրանոց, չէ սալոն, ինչպես վարսահարդարը ներկայացրեց իր սրահը: [...]
Գեղեցկության սրահ, Հատուկ Ռեպորտաժ, Նկարահանում, Նկարահանումից հետո, Նորաձևություն, Ջավախք, Վիրահայեր, Վրաստան
Ախալքալաք, Հարսանիք, ավանդույթ, հարցազրույց, վարսավիրանոց
Ոգի՞, տեսողական խաբկա՞նք, տեսի՞լք, թե՞ ուրվական, դժվար է ասել: Ոմանք սարսափում են, ոմանք որսում, ոմանք էլ չեն հավատում: Մինչ դեռ բարերար Սերոբ Տեր Պողոսյանը հավաստիացնում է, որ տեսել է ուրվականի: Այդ տեսիլքը կամ ուրվականը տարբերվում է մյուսներից: Ասում են` նա բարի է և, երբ հայտնվում է, միշտ ժպտում ու շնորհակալություն է հայտնում: Նա հայ ազգի մեծ բարերար Միքայել Արամյանցի դղյակի ուրվականն է: [...]
Այն, ինչ կարդացել եք վերջին իմ բլոգերում, դա մեր արկածների միայն մի մասն է: Շատ բան գրել, շատ բան պատմել դեռ չեմ ցանկանում, ընդամենը ես ցանկացա ջավախյան մեր նկարահանումների շունչը փոխանցել: Հիմա ամենադժվար փուլն է սկսվում: Վերադառնալուց հետո սպասվում է տաժանակիր ու լարված գրաֆիկով աշխատանք: [...]
Ռիչարդ Սթոլմանի հետ հարցազրույցից առաջ մի քանի բան էի կարդացել նրա մասին, բայց լուրջ չէի պատրաստվել, քանի որ մինչեւ այդ էլ գիտեի` ինչ է արել եւ ով է նա: Պետք է անկեղծ լինեմ, գուցե լրագրողական անուշադրություն է, բայց ազատ ծրագրերի մասին ռեպորտաժ էի պատրաստել … [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները