Նոր սերունդ

Մեր ժամանակ այդպես չէր

Մայիս 14, 2011, Արաքս Թադևոսյան6 մեկնաբանություն

Մեր ժամանակ այդպես չէր, մենք մեծերին հարգում էինք: Բա մենք էսպես էինք խոսում մեծերի հետ, բա մեր կարդացած գրքերը, մեր դպրոցը, կրթությունը……. Մարդկային թերացումների, բարդույթների հանդեպ սովորաբար տոլերանտ եմ: Բայց հունից դուրս եմ գալիս, երբ միջին և բարձր տարիքի մարդիկ, որոնց կյանքն ավարտվել է խորհրդային միության կյանքի հետ միասին, սկսում են չարախոսել այսօրվա պատանիների ու երեխաների մասին: Որովհետև. [...]

Ինքնահրկիզում. անսահմանությունից ներս ու սահմանից դուրս

Ապրիլ 28, 2011, Արտյոմ Լևոնյան14 մեկնաբանություն

Այն, ինչ պոպուլյար է, ինձ համար չէ, այն, ինչ չի կարող պոպուլյար դառնալ` դրա համար անգամ ջանք չեմ գործադրի: Այս պարադոքսի միակ պարադոքսային դրույթը նրանում է, որ եթե մի բան անում ես ու այն տեղ չի հասնելու ու չի դառնալու, եթե ոչ մեծամասնության, ապա որակյալ մեծամասնության սեփականությունն ու կիրքը, ապա անիմաստ է ջանք գործադրել: Այստեղ հիմնական շեշտադրումը կանեմ որակյալ բառի վրա: [...]

Կրթություն. թանկ, անհասանելի ու երանելի

Մարտ 13, 2011, Ընթերցող12 մեկնաբանություն

photoԲՈՒՀ-երում բացակաների թիվը վաղուց արդեն գերազանցում է թույլատրելիի սահմանը: Հիմնական բացակայողները հաճախ այն ուսանողներն են, ովքեր գալիս են Հայաստանի տարբեր մարզերից: Սա ևս համարվում է ուսանողների հիմնական խնդիրներից մեկը: Կա երկու պատճառ. նախ Հայաստանի որոշ մարզերում ուսանողական ավտոբուսների, [...]

Cluber?, թե՞ ակումբավար

Դեկտեմբեր 6, 2010, Մանու Իրիցյան5 մեկնաբանություն

Club DancingԵս cluber չեմ, բայց դեմ էլ չեմ ամիսը գոնե մեկ կամ երկու անգամ ուրբաթ կամ շաբաթ երեկոս անցկացնել որեւէ ակումբում, մանավանդ, եթե նախընտրածս դիջեյն է նվագում: Քլաբեր բառը չեմ թարգմանում, մի անգամ փորձեցի, ստացվեց՝ ակումբավար, իսկ ավելի լուրջ՝  ավելի երկար է ստացվում. ակումբային կյանքով ապրող մարդ: Ամեն իրեն հարգող cluber գիտի, թե որտեղ անցկացնի իր երեկոն, Երեւանում քիչ չեն նման ակումբները՝ ըստ ճաշակի ու նախասիրությունների: [...]

Ամենաուժեղ մարդիկ են գնում այս քայլին

Հոկտեմբեր 24, 2010, Արտակ Վարդանյան9 մեկնաբանություն

photoՏարեկան ամբողջ աշխարհում մոտ հինգ հարյուր հազար մարդ ինքնասպան է լինում, իսկ ինքնասպանություն փորձ կատարողների թիվը հասնում է միլիոնների: Աշխարհում պատանիների մահացության երրորդ հիմնական պատճառը ինքնասպանությունն է` դժբախտ պատահարներից ու սպանություններից հետո: [...]

TEDx Երևան. 10-օրյա կյանքը 17 տարի անց

Հոկտեմբեր 12, 2010, Արտյոմ Լևոնյան1 մեկնաբանություն

inter41Այդ օրը շատ մարդ էր հավաքվել, լավ մթնոլորտ էր, բայց, ցավոք, ոչ հայկական մթնոլորտ էր: Վերջապես մի հետաքրքիր բան եղավ Հայաստանում: Անցկացվեց TEDx Երևանը: ԹԵԴ-ը, ով չգիտի ասեմ, համաշխարհային օնլայն կոնֆերանս է: Օնլայն է, որովհետև ԹԵԴ-ի ընթացքում հնչած ելույթները հետագայում կարող եք գտնել միայն նրանց կայքում ted.com-ում: [...]

Եթե չկաս FB-ում, ուրեմն ընդհանրապես չկաս

Հոկտեմբեր 10, 2010, Մանու Իրիցյան8 մեկնաբանություն

virtualworldՆա, ով չկա Ֆեյսբուքում, ուրեմն ընդհանրապես չկա,- սա Ինտերակտիվի եթերներից մեկի բացման խոսքն էր: Դուրս շատ էր եկել, իրոք, շա~ատ ճիշտ է ասված: Հիշում եմ, շատերը վրդովվեցին, երբ լսեցին այս տողերը, բայց փաստը մնում է փաստ: FB-ն իմ օրվա, կյանքի անբաժան մասն է դարձել. Որ հեռախոսս ձեռքս եմ վերցնում, իսկ ես շատ հաճախ եմ վերցնում, ներխուժում եմ FB: [...]

Ուր է իմ հակասթրեսը

Հոկտեմբեր 9, 2010, Մանու Իրիցյան1 մեկնաբանություն

bad-weekՎերջին երկու շաբաթը ցույց տվեց, որ երբ գալիս է դժբախտությունը, իրոք, մենակ չի գալիս, իսկ սթրեսի դեմ երբեմն նույնիսկ շոփինգն ու շոկոլադն են անզոր: Մեկ շաբաթվա մեջ, առանց չափազանցնելու, Ինտերակտիվի թողարկումը երկու անգամ հավաքեցինք գրեթե սկզբից: Վիրուս կար, թե կոմպն էր հոգնել բոլորիցս, չհասկացանք: Եթերում անդադար վնասվում ու սրտաճմլիկ գոռում էին հայ ծանրամարտիկները` լացացնելով հայ ազգին: [...]

Joe Cocker-ը դարձել է ռաբիզի նոր արքա

Սեպտեմբեր 30, 2010, Սոնա Աբրահամյան30 մեկնաբանություն

photoԿարող եք ասել, թե ինչ են անում ռաբիս տղաները իրենցից  ավելի խելացի աղջկներին գրավելու ու սիրաշահելու համար: Բացի նրանից, որ փորձում են ցույց տալ իրենց ունակությունների ողջ շրջանակը ի դեմս <գոլդ > համարներով մեքենայի ու լավ <ախպերության>, հենց որ տեսնում են, որ դա չի անցնում փորձում են ապացուցել, որ իրենք էլ են սիրում բարձրաճաշակ երաժշտություն, որը իրականում ոչ մի դեպքում չէին փոխի իրենց կարգին <մուղամի> հետ: [...]

էլ չբողոքեք, որ ռուսերեն չգիտի միայն նոր սերունդը

Սեպտեմբեր 28, 2010, Սոնա Աբրահամյան13 մեկնաբանություն

photoԱյս բլոգս ծնվել է գրականության դասի ժամանակ: Վերջին` 10-րդ ժամն էր, տխուր ու ձանձրալի: Թող ների ինձ իմ դասախոսը, որ իրեն դասի ժամանակ չեմ լսել, բայց այն, ինչ պատմեց այդ դասի ժամանակ ընկերուհիս` շատ ավելի հետաքրքիր էր ու շատ ավելի ծիծաղելի: Ընկերուհիս աշխատում է որպես խմբագիր: Երկու օր առաջ նրա մոտ է գնում իրենց օֆիսի մեծահասակ աշխատողներից մեկը ու նրան տալիս ռուսերենից հայերեն իր արած թարգմանությունը: Ընկերուհիս կարդում է հանգիստ առաջին պարբերությունը, դրանից հետո սկսվում է սարսափելին: [...]

Ո՞ւր է քայլում 21-րդ դարի երիտասարդությունը

Սեպտեմբեր 27, 2010, Ընթերցող10 մեկնաբանություն

imagesՈր երիտասարդությունը ծանոթ չէ դասական երաժշտությանը, ինձ թվում է, ակնհայտ է: Ակնհայտ է նաև այն, որ ջակի-ջուկի 1 օրվա կամ ամսվա կյանք ունեցող երգերի սիրահար է: Բանն է այն է, որ մեզ դուր է գալիս ոչ թե բովանդակությունը, այլ ձևը: Ասենք, նոր կլիպ է դուրս եկել, որի մեջ երգիչը կամ երգչուհին բերանը բացում ու փակում է ու մոդայի վերջին ճիչը ցուցադրում: [...]

Ապագայի բոմժեր, կամ այսօրվա պուլպուլակ

Սեպտեմբեր 26, 2010, Զոհրաբ Հարոյան12 մեկնաբանություն

nivaՄենք երբեք հարուստ չենք եղել: Անգամ հիշում եմ, որ փոքր էի, մի օր տանը մի ռուբլի գումար էր մնացել, որով, ինչքան հիշում եմ, այդ ժամանակ մի տուփ լուցկի անգամ հնարավոր չէր գնել: Հայրս փողը հանեց ու կախեց պատի մեխից: Լայն ժպտացինք ու մի 2 ժամից հորս գործ առաջարկեցին, հետո մի պարկ փողով տուն եկավ, բայց էլի հարուստ չէինք, [...]

Ինչպես <<վերջ տանք>> Ցեղասպանությանը, Ազնավուրին ու Թանկյանին

Սեպտեմբեր 17, 2010, Արտյոմ Լևոնյան2 մեկնաբանություն

propaganda_ministerԱյսօր քարոզչությունն ու հակաքարոզչությունը այնքան տարբեր, բազմազան ու թաքնված տեխնոլոգիական լուծումներ են գտել, որ արդեն դժվար է տարբերակել, որն է քարոզչությունը իրականում, իսկ որը` ոչ /ավելի ճիշտ իրականում ինչ է քարոզվում/: Եվ քարոզվող գաղափարը որքանով է հենց դրա քարոզչությունը: [...]

Տեղեկատվական տեխնոլոգիաների ինտերակտ բառարան

Սեպտեմբեր 16, 2010, Մանու Իրիցյան7 մեկնաբանություն

it-vocab1. իմ experience-ը- իմ փորձը
2. advice արա ինձ-խորհուրդ տուր
3. propose արա-առաջարկիր
4. support արա-աջակցիր
5. start-up- սկսնակ
6. brain storm-բառացի նշանակում է ուղեղին փոթորիկ, իսկ ՏՏ լեզվով` դժվարանում եմ ասել [...]

Ամեն անգամ, ինչպես առաջին

Սեպտեմբեր 11, 2010, Սոնա Աբրահամյան3 մեկնաբանություն

photoՍկսվում է նոր ուսումնական տարին: Տարին սկսվեց անակնկալներով ոչ միայն աշակերտների համար, ովքեր դեռ մինչև հիմա էլ գլուխ չեն հանում որն է ավագ, որն է միջին և որը հիմնական դպրոցը, այլ նաև ուսուցիչների: Պարզվում է` այս տարվանից սկսած, ամեն տարվա սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցների ուսուցիչները պետք է տան ուսուցչի սուրբ երդում: Ես հասկանում եմ, որ այդ երդումը պետք է տան այն ուսուցիչները, ովքեր առաջին տարին են անցնում մանկավարժական աշխատանքի, [...]

Աշխարհի ուղեղները մեկ տեղում և ուղեղների մեկտեղում. Շարունակությունը` Նյու Յորքում

Օգոստոս 29, 2010, Արտյոմ Լևոնյան1 մեկնաբանություն

poland2010Իմեջին քափը ավարտվեց, իր հետևից թողնելով բազմաթիվ հուշեր, հաղթողներ, պարտվածներ ու ամենակարևորը տեխնոլոգիաներ, որոնք դեռ կկիրառվեն , ինչպես իրենք էին ասում, աշխարհը առաջ տանելու համար: Աննկարագրելի բարձր մակարդակի ու ճաշակի միջոցառում էր: [...]

21-րդ դարի գրական գեղը. համաներում և հին աշխարհ

Օգոստոս 18, 2010, Արտյոմ Լևոնյան13 մեկնաբանություն

kafkaԳրականությունը ու առհասարակ արվեստը, ինձ համար մի նպատակ ունեն. հնարավորություն ունենալ ապրել երկրորդ կամ մեկ այլ կյանքով: Եթե ես կարդում եմ մի գիրք, դիտում եմ մի ֆիլմ կամ գեղանկար ու այն բացի վիզուալ կամ տեքստային ներկայությունից, ինձ համար այլ զգացողություններ չի ծնում` այն ինձ համար ոչ արվեստ է, ոչ էլ իմանալուն արժանի որևէ բան: [...]

Պար, որ ժամանակին միայն իշխաններն էին պարում

Հուլիս 22, 2010, Նելլի Հարությունյան7 մեկնաբանություն

mԱմեն ամսվա վերջին ուրբաթ օրը Կարին պարի համույթը հայկական պարի մեծ ու բաց դաս է անցկացնում: Վերջին անգամ Կասկադում էր: Պատահական անցնում էի, ու որոշեցի կողքից դիտել: Մի իսկական տոն էր: Ես, որ լատինաամերիկյան պարերի սիրահար եմ, ոգևորվել էի մեր պարերով: Նույնիսկ որոշեցի` անպայման, գնալ հայկական պարեր սովորել: [...]

Հաջորդ էջ »