Չինաստան

Թավշյա մանկիկը

Հունվար 4, 2011, Տիգրան Զարեյան4 մեկնաբանություն

1 Այս չինացի երեխայի մեջքը, վիզը և ուսերը խիտ ու թավշյա մորթիով են պատված: Հայրենիքում նրան խլուրդ են անվանում: Այժմ մասնագետները գլուխ են կոտրում. Իչպես անել, որ երեխային ազատեն կենդանական մորդուց: Երբ նա ծնվեց, վզին մեծ ու մազոտ խալ ուներ: Այն արագորեն սկսեց աճել` մազից վերածվելով մորթու: Այժմ երեխայի մարմնի մոտ կեսը մորթի է: [...]

Նորածին` դեմքի փոխարեն դիմակով

Հոկտեմբեր 22, 2010, Տիգրան Զարեյան1 մեկնաբանություն

photo2Ծնունդն ընդունող բժիշկները չհավատացին իրենց աչքերին, երբ տեսան նորածնին: Չինաստանի Հունան նահանգի նորածինը, որին կնքեցին Սյաո Հոյկան թերաճ էր ծնվել: Ավելին` դեմքի փոխարեն դիմակով: Նրա մայրը`24-ամյա Լիուն, երբ առաջին անգավ տեսավ տղային, հիսթերիայի մեջ ընկավ, մեղադրել բժիշկներին ու հաշիվ պահանջել: Նրան անգամ առաջարկեցին նորածնին թողնել հիվանդանոցում ու մոռանալ նրա գոյությունը: [...]

Չինաստանը շարունակում է զարմացնել ու ապշեցնել

Հոկտեմբեր 5, 2010, Տիգրան Զարեյան8 մեկնաբանություն

Chinese-woman15 տարի շարունակ չինուհի Սյաո Ֆենգի տեսքը նման էր հետ ծալված ոտքերով այլմոլորակայինի: Նա Հարիբինայից է` Չինաստանի հյուսիս-արևմտյան Հելոնդջիյանգ նահանգից: Անհավատալին դարձավ իրական, երբ աղջիկը 7 տարեկանում ավտովթարի զոհ դարձավ: Չին վիրաբույժների գործը հեշտ չէր: Սյաո Ֆենգի ծնկները ոլորվել էին 180 աստիճանով: Պետք էր ընտրություն կատարել` կամ աղջնակի կյանքը կամ նրա ոտքերը: Ոտքերը ծնկներից ներքև կտրեցին, սակայն աղջկա ոսկորները սկսեցին աճել հակառակ բնությանն ու մարդկային էվոլուցիային եւ ճիշտ ու ճիշտ արագիլի ոտքերի պես: [...]

Գրում է ընթերցողը: Ինչո՞ւ է Արտակ Ալեքսանյանը բացել Բանաձևի բլոգը

Փետրվար 6, 2010, Արտակ Ալեքսանյան28 մեկնաբանություն

2Մի օր comment գրեցի Գնել Նալբանդյանի Բարակիրան կերպարուհիներն ու կերպարները նյութի վերաբերյալ: Նա էլ իր նյութին արձագանքողներին հրավիրեց սրճարան` զրուցելու: Հաջորդ օրը հանդիպեցինք: Զրուցում էինք, սկսեցի գրել, այսպես կոչված ոսկե կանոններ, (ամեն դեպքում այդպես էր պնդում Գնել Նալբանդյանը):Ինչու է Արտակ Ալեքսանյանը բացել Բանաձևի բլոգը. կարո՞ղ ես գրել այդ մասին, առաջարկեց Գնելը: [...]

Կամբեի կամ դո դնա կամ ճոճվելով ու ճպացնելով մինչեւ վերջ ու այսքան կոնտրաստ

Դեկտեմբեր 10, 2009, Գոհար Մանուկյան8 մեկնաբանություն

CIMG1279Ալկոհոլ օգտագործող չինացուն նույնիսկ ամենաստաժավոր քյավառցին չի հասնի: Հինգ րոպեում չինացին կարող է խմել նվազագույնը տասը բաժակ գինի: Սեփական աչքիս տեսածն եմ ասում: Լցնում են բաժակը, շատ հաճախ առանց կենացի, ուղակի ասում են կամբեի` այսինքն մինչեւ վերջ ու խմում են: Ի միջիայլոց, սեղանի վրա հայտնված թամադան, եթե մոտենա ինչ-որ մեկին, ապա պիտի նրա հետ խմի: [...]

Զսպաշապիկ հագած ադրբեջանցի եռյակը

Դեկտեմբեր 1, 2009, Գոհար Մանուկյան12 մեկնաբանություն

PICT0060 (2)Ադրբեջանցիներն ինչ-որ ուշանում էին: Նրանց ինքնաթիռը Չինաստան վայրէջք կատարեց ամենավերջինը: Հայ-ադրբեջանական առաջին հանդիպումը Չինաստանում տեղի ունեցավ սպասասրահում` ծանոթացանք միայն հայացքներով: Քիչ անց հանդիպեցինք ռեստորանում, ու կարծես ճակատագրի բերումով մենք հանդիպեցինք միեւնույն սեղանի շուրջ ու ավելին` կողք-կողքի: Տիրեց լռություն: [...]

Հիպերմարկետների պրոֆեսորը, սև երեխաներն ու երկու ժամից ավելի տևող լացը

Նոյեմբեր 28, 2009, Գոհար Մանուկյան16 մեկնաբանություն

IMG_2196Չեք էլ պատկերացնի, թե որն էր չինաստանյան վերապատրաստման առաջին օրվա առաջին իսկ նախադասությունը: Ընդարձակ սենյակում նստած ենք աշխարհի 11 երկրի 30 լրագրող, սպասում ենք Պեկինի Օտար լեզուների համալսարանի պրոֆեսոր Դայ Գու Իյուին, ով հեսա-հեսա ներս է մտնելու իր չինական մակնիշի լապտոպով: [...]

Յուրա անունով Չինացին

Նոյեմբեր 22, 2009, Գոհար Մանուկյան11 մեկնաբանություն

chinaԻնքնաթիռում հասկացա` ամեն ինչ դեռ առջեւում է: Երբեք ինքնաթիռիում այդքան անսպասելի ու ինձ ծանոթ մարդ չէի տեսել: Անկեղծ ասած ցանկություն էլ չկար: Ու համոզված եմ, որ շատերիդ մոտ է այդպես: Չէին սպասում ծրագրի հաղորդավար Սուրեն Շահվելդյանն ու Սպորտի փոխնախարարը` իրարից անկախ գնում էին Շանհայ: [...]