Ոնց եմ զզվում, երբ մարդիկ իրար հանդեպ հարգանք չունեն, հատկապես երբ նույն գործն են անում: Բլոգ էի կարդում ու որոշեցի մի բլոգ էլ ես գրել: Չեմ ուզում թեմային անդրադառնալ, թե ինչ էին քննարկում, արդեն անցած էտապ է, քոմմենթներից երկուսը մտածելու տեղիք տվեցին: Ի՞նչ է նշանակում, մենք հո հեռուստատեսություն չենք /ամենայն հավանականությամբ ռադիոյում աշխատող լրագրող էր գրողը/, [...]
Փոքր ժամանակ ծնողներս ինձ համար խոսափող էին գնել, ես էլ բլբլում էի, հետո ձայնագությունս լսում: Խոսափողը դուրս շատ էր գալիս, հենց այդ օրերից էլ սիրեցի ռադիոն և միշտ կլանված լսում էի պատից կախված ընդունիչին: Այդ ժամանակ զարմացած մտածում էի, թե ոնց են էդքան մարդիկ տեղավորվում ռադիոյի այդ փոքրիկ ընդունիչի մեջ: Մայրս ու տատս ամեն օր պարտադիր լսում էին <<Ստերեո սուդիա>>-ն, ես էլ նրանցից հետ չէի մնում: Տպավորվել էին հաղորդավարների անուն-ազգանունները: [...]
Վերջին մեկնաբանությունները