Վիրահայեր

Մեր Մեծ, Չաղ ու Ախալքալաքի հարսանիքը

Դեկտեմբեր 18, 2010, Մանու Իրիցյան9 մեկնաբանություն

100_0515Հինգ օր մնացինք Ջավախքում: Լրագրողներ հաճախ են գալիս, բայց այսքան երկար գրեթե ոչ ոք չի մնում: Ամբողջ Ախալքալաքն ու հարակից մի քանի գյուղերը մեզ շատ լավ էին ճանաչում: Ամբողջ օրը կամ նկարահանման էինք կամ հարցազրույցների: Վերջին օրը հրավիրված էինք հարսանիք: Գնացինք վարսավիրանոց, չէ սալոն, ինչպես վարսահարդարը ներկայացրեց իր սրահը: [...]

Խաչագող Սերոժիկը

Դեկտեմբեր 11, 2010, Գոհար Մանուկյան3 մեկնաբանություն

photoՏասնամյակներ առաջ Ջավախքը համարվում էր Կարմիր տարածք, դա նշանակում է, որ այնտեղ ոչ գողություն է եղել, ոչ էլ գող-ավազակներ են ապրել: Ջավախքում փոխվել է ամեն ինչ:  Ընդամենը չորս տարի առաջ էի եղել այնտեղ եւ Ախալքալաքն ինձ վրա թողել էր աշխույժ երիտասարդներով, ջիփերով շրջող մարդկանց քաղաք: Չորս տարի անց ես հազիվ ճանաչեցի Ջավախքը: Հիմա նույնիսկ շատ հայտնի ավազակներ կան ու որքան էլ տխուր է, բայց փաստ է, հայտնի ավազակներից մեկը տասներեք տարեկան Սերոժիկն է: [...]

Ջավախքի արկածներ. ՄԱՍ 2-րդ

Նոյեմբեր 30, 2010, Արտակ Վարդանյան4 մեկնաբանություն

mas2Ջավախքի սահմանապահների անընդմեջ հարցերից ու մեր դիվանագիտական պատասխաններից հետո մեզ հաջողվեց մտնել Ջավախք: Մեզ տեղավորեցին մի հյուրանոցում, որը տեսնելու հենց առաջին պահին ասեցի. Էս առեղծվածային հյուրանոց ա, ստեղ մի բան լինելու ա: [...]

Թուրք գործարարի, վրացի ագենտների ու հայ լրագրողների արկածները

Նոյեմբեր 27, 2010, Մանու Իրիցյան32 մեկնաբանություն

mapԴեռ չէինք հասել Ջավախք, արդեն գիտեինք` ինչ էլ  նկարենք, ում հետ էլ խոսենք, վրացական իշխանությունների գաղտնի գործակալները մեզ հետեւելու են: Սահմանի վրա երկար-բարակ բացատրեցինք, թե ով ենք, Բանաձեւն ինչ է, ուր եք գնում ու ինչ ենք նկարելու: Մանրամասն ուսումնասիրեցին մեր փաստաթղթերը: [...]

Ջավախքի արկածներից. ՄԱՍ 1-ին

Նոյեմբեր 27, 2010, Արտակ Վարդանյան9 մեկնաբանություն

JavaxqԻմ կյանքում ամենաարտասովոր, ուրախ, ցուրտ ու տարօրինակ նկարահանումներն են: Ջավախք մեկնել, իսկապես, չէի ուզում: Լրագրողի մոտ լինում են թեմաներ, որ չի ուզում լուսաբանել, անդրադառնալ: Ի վերջո գնացի այդ քայլին ու սկսվեցին ջավախքի արկածների շարքը: Մեքենայով արդեն հասել ենք Գյումրի, երբ պետավտոտեսուչը կանգնացրեց … [...]

Թբիլիսահայ Արթուրի ձուկ որսալու գաղտնիքը. По секрету всему свету

Սեպտեմբեր 2, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]1 մեկնաբանություն

fishingՎերջերս մի ռեպորտաժ էի պատրաստում  <<Հայլուր>>-ի համար: Սյուժեն ձկնորսների մասին էր` Թբիլիսիի ձկնորսների և Պեպոյի ու Գիքորի ժամանակներից մինչև մեր օրերը թբիլիսյան ձկնորսության մեթոդների փոփոխության կամ  անփոփոխության մասին: Նախ սյուժեիս գլխավոր հերոսին տեղափոխեցի  այն վայրից, որտեղ միշտ ձուկ էր որսում: [...]

Թբիլիսիի ամենագեղեցիկ հայկական տոներից մեկը

Հունիս 27, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]1 մեկնաբանություն

roseԴա Վարդատոնն է, բայց ոչ մի տրամաբանական կամ անտրամաբանական կապ չունի Վարդավառի հետ, սա բոլորովին այլ տոն է: Վարդատոնը Սայաթ-Նովայի հիշատակի օրն է և յուրաքանչյուր վրաստանցի և հատկապես թիֆլիսեցի այս տոնին վերաբերում է մեծագույն հարգանքով: [...]

Վրացական Թաքնված տաղանդի հայ մասնակիցը

Հունիս 24, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]1 մեկնաբանություն

2Անցած ամիս ավարտվեց վրացական Թաքնված տաղանդ նախագիծը, որին մասնակցում էր նաև շնորհալի հայուհի Աննա Խանչալյանը: Արդեն շատերդ գիտեք, թե ինչպես էր երգում Աննան, ինտերնետով հնարավորություն եք ունեցել լսել նրա կատարումները և Աննան, ոչ միայն Վրաստանում ու Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ձեռք է բերել բազմաթիվ երկրպագուներ: [...]

Ես էլ էի զզվում հում ձու կուլ տալուց…

Ապրիլ 29, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]5 մեկնաբանություն

photoՎերջին մեկ շաբաթվա ընթացքում պատրաստած բոլոր սյուժեներս Վրաստանի անձրևների ու չդադարող ջրհեղեղների մասին են` չհաշված ցեղասպանության տարելիցին նվիրված սյուժեն` Թբիլիսիից, որը, ճիշտ է, անձրևների մասին չէր, բայց ամենաանմիջական պատճառահետևանքային կապն ուներ իմ սյուժեի ու հատկապես նկարահանման հետ: Ծնվել ու մեծացել եմ Թբիլիսիում, բայց երբեք այդպիսի անձրև Վրաստանում չէի տեսել. [...]

Մի քառակուսի մետր տեղ տվեք` ՀՀ քաղաքացի դառնալու համար

Ապրիլ 24, 2010, Մանու Իրիցյան4 մեկնաբանություն

ancnagirԵթե վերջերս գործի բերումով գնացել եք մեր քաղաքի որեւէ անձնագրային բաժին, ապա հաստատ, կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում: Հերթ է ամեն տեղ: Բոլորն ուզում են ստանալ ՀՀ անձնագիր: Այդ հերթում կանգնածներն ունեն անձնագիր, բայց ոչ հայկական: Նրանց մեծ մասը մեր հարեւան, եղբայրական Վրաստանի քաղաքացիներ են: [...]

Վրացական Թաքնված տաղանդի հայ մասնակիցը

Մարտ 31, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]10 մեկնաբանություն

10Աննա Խանչալյանն արդարացրեց բոլորիս սպասումներն ու հույսերը: Վրացական Թաքնված տաղանդի հայ մասնկիցը, որ արդեն հաղթահարել էր առաջին կիսաեզրափակչի խոչընդոտը, հաղթահարեց նաև երկրորդ կիսաեզրափակիչը, մնում է սպասել, թե որքան մեծահոգի կգտնվի հեռուստադիտողն ու որքան ձայն կտա Աննա Խանչալյանին: [...]

Վրացական ′Թաքնված տաղանդի′ հայ մասնակիցը

Մարտ 4, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]10 մեկնաբանություն

IMG_9303Ելույթներից առաջ Աննան մի փոքր հուզվում է, սկզբում բոլորին թվում էր, թե փոքրիկ հայուհին վստահ չէ իր ուժերի վրա, սակայն նրա առաջին ելույթից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ նման շնորհալի աղջիկը չէր կարող դրա համար հուզվել: Աննային հուզող միակ հանգամանքն ընտանեկան խնդիրներն են: Իր առաջին ելույթի ժամանակ Աննան դահլիճում ոչ մի ծանոթ երկրպագու չուներ, [...]

Լեզվի չիմացությունը վիրահայության համար կարող է ճակատագրական լինել

Փետրվար 14, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]4 մեկնաբանություն

photoՎրաստանի օրենսդիր մարմնում հայկական համայնքի ներկայացուցիչները` հայ պատգամավորները, իհարկե ոչ բոլորը, չեն տիրապետում վրացերենին: Արդյոք սա չարիք չէ՞ վիրահայության համար: Մենք հանգիստ ենք այնքանով, որ խորհրդարանում ունենք մեր շահերը պաշտպանող դեմքեր, մինչդեռ նրանք կարող են ամբողջ նիստից ընդամենը մի քանի բառ հասկանալ, [...]

Հայոսի ու Քարթլոսի իրական եղբայրության մասին

Փետրվար 11, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]2 մեկնաբանություն

Titus_LiviusՎրացի պատմիչ Լեոնտի Մռովելին իր Քարթլիի կյանքը կամ Քարթլիի թագավորների կյանքը պատմական գրքում առանձին մի գլխում հիշատակել է Թարգամոսի մասին, որի ութ որդիների անունների շարքում նշում է նաև Հայոս ու Քարթլոս եղբայրներին: Քարթվելի վրացերեն նշանակում է վրացի, Քարթլոսը վրացի եղբայրն է, Հայոսն էլ, դե պարզ է: Բլոգի ընթերցողներից մեկի խնդրանքով, որքան հնարավոր է հակիրճ ներկայացնեմ այն հատվածները, որոնք առավել հետաքրքիր են: [...]

Ինչու Վրաստանի հայկական դպրոցները տնօրեններ չունեն

Հունվար 26, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]10 մեկնաբանություն

alphabetԵվ ահա այդ երեք փուլով անցկացվող մրցույթում մեր` հայկական դպրոցների տնօրենների թեկնածուների նույնիսկ տասը տոկոսը բավարար քանակությամբ միավորներ չհավաքեց, էլ չեմ ասում բարձր գնահատականների մասին: Վերլուծությունը ցույց տվեց, որ նրանց համար առանձնահատուկ բարդություն էր ներկայացնում վրացերենով թեստի հանձնումը: [...]

Վրաստանի խոնարհվող եկեղեցիների ծնկաչոք լինելու իրական պատճառները

Դեկտեմբեր 25, 2009, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]4 մեկնաբանություն

s-gevorg-1Հայալեզու մի նամակ, որի հեղինակին չեմ կարող բացահայտել, վրացերեն թարգմանվելու նպատակով վերջերս հայտնվել էր Թբիլիսիի նոտարական գրասենյակներից մեկում: Նամակը մի քանի օր առաջ պատահաբար հայտնվեց իմ ձեռքում: Այն ուղղված էր Վրաստանի կառավարությանն ու պատրիարքարանին, ուր նշվում էր, որ [...]

Արդյոք վրացիները փակում են հայկական դպրոցները

Դեկտեմբեր 8, 2009, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]16 մեկնաբանություն

photo- Ուգլավոյ մագազինում կալբասի օչերեդա:
Հասկանալի է, բայց հայերեն չէ: Սա թիֆլիսահայերի լեզուն բնորոշող հանրահայտ նախադասությունն է: Շատ հաճախ, երբ Հայաստանում մաքուր հայերենով խոսող թիֆլիսահայ են տեսնում, կատակելով ասում են. դուն ի՞նչ թիֆլիսեցի ես, տո…: Իսկապես քչերն են մաքուր հայերենով խոսում, [...]

Նամուսով գողերն ու Ֆրունզի քիթը

Նոյեմբեր 22, 2009, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]7 մեկնաբանություն

photo4Մի քանի օր առաջ հայկական հեռուստատեսություններից մեկի լրագրողները Վախթանգ Կիկաբիձեի հյուրն են եղել: Շատ էի ուզում տեսնել այդ հաղորդումը, բայց այդպես էլ չստացվեց: Բոլորը հարցնում էին. տեսա՞ր որ Կիկաբիձեի տուն էին գնացել, ձեր քիթը ցույց էր տվել:
Քիթը, իհարկե, մերը չէր, Ֆրունզիկ Մկրտչյանինն էր: [...]

Հաջորդ էջ »