Տղամարդիկ

Դքի Նորոյի կինը

Հունիս 19, 2011, Գոհար Մանուկյան17 մեկնաբանություն

Մեղրին կազմող մեծ ու փոքր թաղերը միմյանցից առաջին հայացքից միանգամից կտարբերս` փոքր թաղի պայմանական ցուցատախտակի դիմաց Ձեզ կսպասեն երկու տղա. նրանք միշտ այնտեղ են: Սակայն ինձ համար Մեղրիի ու փոքր թաղի հերոսը դարձավ տիկին Ռուզանը` նա ԴՔԻ ՆՈՐՈՅԻ կինն է: Մի քանի րոեպ էր, ինչ ոտք էինք դրել Մեղրի եւ բարձրադիր հյուրատան պատշգամբից… [...]

27-ում արդեն ծեր ես

Հունիս 14, 2011, Արաքս Թադևոսյան17 մեկնաբանություն

Պատկերացնում եմ` հիմա քանի մարդ կմտահոգվի ու սթրես կապրի, բայց գրելու եմ……… Ես հո մենակ չեմ մնալու իմ վախերի ու հուսալքության հետ: Վիրջինիայի համալսարանի գիտնականները 7 տարի 2000 մարդ են հետազոտել և արձանագրել են, որ մարդու ուղեղն իր հնարավորությունների գագաթնակետին է հասնում 22 տարեկանում: [...]

Սիրային արկածներ երթուղայինում

Մայիս 27, 2011, Սոնա Աբրահամյան3 մեկնաբանություն

Բամբասել չեմ սիրում, մարդկանց անձնական կյանքին խառնվել` առավելևս: Բայց այնքան եմ սիրում, երբ որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եմ հայտնվում: Երբևէ ինչ-որ մեկդ ուշադրություն դարձրել եք, թե ինչպես և որտեղ են հանդիպում իրենց սրտի տիրուհիներին երթուղայինի վարորդները: Ես նկատել եմ, ով չի նկատել,  հիմա ասում եմ, ուշադիր եղեք հաջորդ անգամ: [...]

Ծխախոտն ու գեղեցիկ սեռը

Մայիս 16, 2011, Տիգրան Զարեյան12 մեկնաբանություն

Գիտնականները պարզել են, որ երրորդ կարգի երկրներում, որտեղ տղամարդը դումինանտ է, կանայք հիմնականում չեն ծխում: Իսկ ահա Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, երբ 20-րդ դարի 20-ականներին գենդերային հավասարություն սահմանվեց և հնարավորություն տրվեց գեղեցիկ սեռին անգամ քաղաքականությամբ զբաղվել, [...]

Աղջիկնե’ր, մառմալադ եք

Մայիս 12, 2011, Սոնա Աբրահամյան13 մեկնաբանություն

Հայրենասեր եղել եմ, ազգապաշտ` երբեք: Բայց այս տարի զգացի, որ եթե պարսիկների Նոր տարին մի քիչ էլ շարունակվի, ես կսկսեմ ատել այդ Նոր տարին էլ, պարսիկներին էլ, ու հաշվի չեմ առնի, որ նրանց այցելությունը մեր երկիր, գոնե, տուրիզմի առումով նպաստ տալիս է: Բացի նրանից, որ այս ժողովուրդը իրեն անշնորք է պահում մեր քաղաքի փողոցներում, ինձ ամենից շատ ջղայնացնում է նրանց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: [...]

Ամուսնանալ արքայազնի հետ

Մայիս 1, 2011, Սոնա Աբրահամյան15 մեկնաբանություն

Արքայազն Ուիլյամն ամուսնացավ: Դարի հարսանիքը միլիոնավոր մարդկանց ուշադրության կենտրոնում էր: Բայց համոզված եմ, որ անկախ տարիքից ու ազգությունից` գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հարսանիքն այդ մեծ հաշվով հետաքրքրել էր երկու պատճառով. Հարսի զգեստը և այն փաստը, [...]

Շատ կցանկանայի իմանալ…

Ապրիլ 16, 2011, Արաքս Թադևոսյան33 մեկնաբանություն

Շատ կուզեի` շատ բաներ իմանալ……… Բայց նաև կուզեի իմանալ, թե ի՞նչ կարող են մտածել փողոցում արևածաղիկ չրթող, աննպատակ կանգնած սևազգեստ ու թրաշով տղաները, երբ փողոցում կարճ զգեստով, սիրուն աղջիկ են տեսնում, իրար նայում ու լա~յն ժպտում: Կուզեի իմանալ, թե բազմագույն հագուստով ու քարերով կոշիկներ հագած աղջիկը … [...]

Հայուհիներն ու թաղանթագին վերաբերմունքը

Ապրիլ 8, 2011, Արտյոմ Լևոնյան151 մեկնաբանություն

Խելացի ու կանացի է այն աղջիկը, ում մերժումից դու ավելի ես ձգտում ու ձգվում դեպի նա ու ավելի ես սիրում, բայց լուռ հեռանում ես, ինչ-որ տեղ նաև շոյված: Սա պարզ ճշմարտություն է, որ կարող եք կարդալ յուրաքանչյուր լուրջ կամ ոչ այնքան լուրջ գրականության մեջ: Բայց թեմայից չշեղվեմ, թե չէ էլի վատ բաներ եմ գրելու հայ գրականության մասին, [...]

Քարդաշյանն ապագա երեխայի համար հայր է գտել

Մարտ 28, 2011, Տիգրան Զարեյան12 մեկնաբանություն

photoՍեքսուալ, հմայիչ ու միլիոնավոր տղամարդկանց կուռք Քիմ Քարդաշյանը որոշել է ունենալ երեխա: Սակայն գործը բարդ էր: Նախ պետք էր հորն ընտրել: Այստեղ ամեն ինչ է’լ ավելի է բարդանում: Ինչպես մենք ենք ասում, ուզողները շատ են: Ու ոչ թե հարյուրներով են, այլ հարյուր հազարներով: Դե արի ու ընտրիր: Սկսած տնակից մինչև համաշխարհային մեծության աստղեր… [...]

Ինչ են խոսում կանայք

Մարտ 21, 2011, Մանու Իրիցյան12 մեկնաբանություն

hairdressersԱմեն շաբաթ գրեթե միշտ նույն օրը` նույն ժամին, գնում եմ վարսավիրանոց: Մազերս երկար են ու շատ-շատ: Դա նշանակում է` առնվազն մեկ ժամ ես լինում եմ վարսավիրանոցում: Այդ ընթացքում հասցնում եմ դիմավորել ու ճանապարհել մոտ մեկ տասնյակ կանանց: Իհարկե, այդ ընթացքում հասցնում եմ լսել ու, երբեմն էլ, մասնակցել նրանց խոսակցություններին: Դե, իհարկե, կանանց խոսակցությունների առաջին հորիզոնականում … [...]

Հանուն սիրո պայքարում են սիրո սրբերը

Մարտ 19, 2011, Սոնա Աբրահամյան1 մեկնաբանություն

photoԳարնան առաջին ամսվա սկզբին ավելի եմ զգում` սիրում եմ փետրվարը` ձմռան վերջին ամիսն է ու արագ է անցնում: Ամենակարճ այդ ամիսը ինձ համար ամենաերկար պատմությունը ունեցող ավանդույթի ամիսն  է. սիրո տոնին պարտադիր ուտել աղի բլիթ: Դրա մասին հիմա կլռեմ, ուզում եմ խոսել թեժ պայքարի մասին, որ մեկ ամսվա մեջ տեղ գտած ու երիտասարդների … [...]

Տգեղ աղջիկներ լինում են

Մարտ 11, 2011, Սոնա Աբրահամյան26 մեկնաբանություն

photoԵս տարօրինակ սովորություն ունեմ, դասի կամ աշխատանքի գնալիս տանից դուրս եմ գալիս այն հաշվարկով, որ նստեմ ամենաերկար ճանապարհով իմ ուզած տեղը հասնող երթուղայինը, եթե իհարկե նորից զարթուցիչս չի մոռացել, որ պետք է զանգի, և ես նորից ինչ-որ տեղ չափից դուրս չեմ շտապում: [...]

Էկրանացված հարաբերություններ

Մարտ 5, 2011, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]17 մեկնաբանություն

Bm_socialmedia_460Այսօր արդեն փաստ է, որ էկրաններից այն կողմ մի ուրիշ աշխարհ կա: Շատ ժամանակ գույնզգույն կամ սև ու սպիտակ, մեզանից կամ մեր նմաններից կազմված մի զուգահեռ աշխարհ, որն էկրանների հետևում է: Երևի արդեն նաև անհնար է պատկերացնել ամեն բացվող օրն առանց այդ բազմաչափ էկրանների: Նրանք մեզ թելադրում են, [...]

Տղամարդու երազանքների կինը

Մարտ 1, 2011, Տիգրան Զարեյան9 մեկնաբանություն

BeautyՀոգեբանական տեսանկյունից տղամարդուն պետք է դուր գա այն հագուստը, որը նա երբեք չի կարող կրել: Բնականաբար, առաջին հերթին դա կանացի ներքնաշորերն են, կարճ կիսաշրջազգեստները և բարձրակրունկ կոշիկները: Տղամարդկանց անունից հայտարարեմ` կինը պետք է հագնված լինի ոչ միայն սեքսուալ, այլև կանացի և այնպիսի հագուստ կրի, որը կընդգծի նրա կազմվածքը: [...]

Անհաջող տատմերը

Հունվար 11, 2011, Տիգրան Զարեյան23 մեկնաբանություն

photoԼուսինեն և նրա ամուսինն ապրում են Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում: Պետք է  ունենային 4 երեխա,  բայց ունեն երկուսը: Երկուսն էլ մահացել են Թալինի հիվանդանոցի գինեկոլոգի պատճառով: Առաջին հղիության ժամանակ Լուսինեն 26 տարեկան էր: Հղիության 4-րդ ամիսն էր ընթանում ու հերթական անգամ այցելեցին բժշկուհուն: 4 տարի անց միայն Լուսինեն արցունքները կուլ տալով համարձակվում է ասել, [...]

Ինչ ենք մենք մտածում ……

Դեկտեմբեր 29, 2010, Սոնա Աբրահամյան27 մեկնաբանություն

girl thinkingԵրեկ նստել էի ավտոբուս: Այնքան եմ սիրում երթուղայինը փոխարինել ավտոբուսով, բայց վերջերս ընդհանրապես դա չի հաջողվում` երկար են գնում, ես էլ անընդհատ ինչ-որ տեղ եմ շտապում: Բայց երկու օր առաջ հարմարեցրի ու դասի գնալիս ավտոբուս նստեցի: Ավտոբուսների ուղևորների մասին ինձ մոտ մնացել էին մանկական հիշողություններ, որ կապված են պապիկ-տատիկների  հետ: [...]

Ի՞նչ նվիրել

Դեկտեմբեր 27, 2010, Նելլի Հարությունյան4 մեկնաբանություն

presentՏարվա մեջ մի քանի օր կա, որ նվեր է ենթադրում: Նվեր ստանալու առաջին ամենահավանական օրը ծննդյան տոնն է: Դե, եթե իգական սեռից եք, ուրեմն` մարտի 8-ն ու ապրիլի 7-ն էլ կարմիր օղակի մեջ վերցրեք, եթե սիրահարված եք, միանգամից փետրվարի 14-ն էլ նշեք, և, իհարկե, ամանորը: Բայց ինչպես ենք նվեր ընտրում և ինչ ենք ակնկալում: Նվեր ընտրելիս մի քանի կետ կա, [...]

Փոխվող սերունդ

Դեկտեմբեր 21, 2010, Արտյոմ Լևոնյան2 մեկնաբանություն

comm1Երբ դեռ 14 տարեկան էի, Հայաստանում սկսվեց ռեփի ծաղկումն ու ծաղկունքը: Այստեղ նոր-նոր սկսեցին լսել այդ փողոցային կյանքի մասին` երաժշտական ինչ-որ ռիթմերի տակ: Երևանում հայտնվեցին առաջին աղջիկներն ու տղաները, որոնք հագնում էին լայն ջինսեր ու մինչև ծնկները հասնող շապիկներ, մազերը երկարեցին, քայլվածքը` փոխվեց: Փոխվեցին ինչ-որ բաներ: Այդ ժամանակահատվածից առաջ ես արդեն ունեի երկար մազեր, հագնում էի լայն ջինսեր ու մարմնիս կեսը փակող վերնաշապիկներ: [...]

Հաջորդ էջ »