Տրանսպորտ

Տգեղ աղջիկներ լինում են

Մարտ 11, 2011, Սոնա Աբրահամյան26 մեկնաբանություն

photoԵս տարօրինակ սովորություն ունեմ, դասի կամ աշխատանքի գնալիս տանից դուրս եմ գալիս այն հաշվարկով, որ նստեմ ամենաերկար ճանապարհով իմ ուզած տեղը հասնող երթուղայինը, եթե իհարկե նորից զարթուցիչս չի մոռացել, որ պետք է զանգի, և ես նորից ինչ-որ տեղ չափից դուրս չեմ շտապում: [...]

Ճաշակին ընկեր չկա

Դեկտեմբեր 7, 2010, Նելլի Հարությունյան19 մեկնաբանություն

imgresԵրբ շփվում եմ մարդու հետ, ինձ համար մի քանի ցուցիչ գոյություն ունի` հասկանալու համար նրա տեսակը: Դրանցից մեկը երաժշտական նախընտրություններն են: Համաձայնեք, սա շատ բան է ասում մարդու մասին: Մինչև հիմա թեսթիս արդյունքները չեն խաբել: Ֆանատիզմի կողմնակից չեմ, բայց եթե առիթ լինի, Բոչելիի հետ անպայման կլուսանկարվեմ: [...]

<<Հնարամիտ>> ոստիկան

Դեկտեմբեր 2, 2010, Արաքս Թադևոսյան12 մեկնաբանություն

imgresԱսում են` ճանապարհային ոստիկանները վարորդներին տուգանելու նոր ձև են գտել: Մասնավոր մեքենայի վրա, որ գրած է լինում վաճառվում է, վարելու ընթացքում զանգում են նույն այդ համարով: Վարորդը, բնականաբար, պատասխանում է զանգին, իրենք էլ կանգնեցնում են ու տուգանում` ղեկին հեռախոսով խոսելու մեղադրանքով: [...]

Ինչ կապ ունի երթուղայինը աղջիկների կանացիության հետ

Հոկտեմբեր 10, 2010, Արտյոմ Լևոնյան14 մեկնաբանություն

58-taxiԵրթուղայինների ու այդտեղ կատարվող իրադարձությունների մասին գրելը հայկական իրականության մեջ արդեն լեյտմոտիվ է: Ես էլ հետ չմնամ ու գրեմ, թե ինչ կապ ունի երթուղայինը իգական հայ սեռի կանացիության հետ: Ցանկություն ես հայտնում նստել երթուղային ու արդեն ներսում ոչ միայն տեղ չկա նստելու, այլ կանգնելու համար ստիպված պետք է մարմնի հետևի փափուկ մասը բացված պատուհանից դուրս հանես, [...]

Կանաչ լույս է` անցե’ք

Հոկտեմբեր 8, 2010, Նելլի Հարությունյան7 մեկնաբանություն

karmir luysՎերջապես մեր կենցաղ է մտնում փողոցն անցնելիս լուսացույցին նայելը: Կամաց-կամաց մարդիկ սովորում են, որ կարմիր լույսի տակ չի կարելի փողոցն անցնել, անգամ եթե այն դատարկ է: Բայց ոնց եմ ջղայնանում, երբ մայթին կանգնած սպասում եմ կանաչ լույսին, մեկ էլ մարդիկ գալիս ու առանց երկար-բարակ մտածելու անցնում են: Գրողի ծոցը բոլոր գույները, իրենց այդպես էր հարմար: [...]

Ինչու վերացան տրամվայները???

Մարտ 7, 2010, Արտակ Գևորգյան5 մեկնաբանություն

tramvajԵրեխա էի, երբ առաջին անգամ նկատեցի Երևանով շրջող մի տարօրինակ ու արտասովոր տրամվայ։ Այնքան հետաքրքիր ու այնքան գրավիչ։ Իմ հիշելով այն կանաչ էր և զարդարված զանազան գրվածքներով, պատկերներով, նախշերով։ Տրամվայի հայտնվելուց ոչ շատ անց ասեկոսեներ սկսվեցին, թե իբր դա տրամվայ-սրճարան է։ Այդ ժամանակ անհամբեր սպասում էի, թե երբ պետք է մեծանամ ու մի օր նստեմ այդ տրամվայը: Մինչև այսօր սպասում եմ։ [...]