Ցեղասպանություն

Կիսլովոդսկի պահապան հրեշտակը

Դեկտեմբեր 13, 2010, Ընթերցող

Surb VardanՀանգամանքների բերումով հաճախ եմ լինում Կիսլովոդսկում և այցելում եմ այնտեղի Սուրբ Վարդան հայկական եյկեղեցին և ավագ երեց Տեր Սարգիսին: Պետք է խոստովանեմ, որ Կիսլովոդսկի հայության բախտը բերել է, որ ունեն այդպիսի հոգևոր առաջնորդ, ինչպիսին Տեր Սարգիսն է` բոլոր նախաձեռնությունների հեղինակն ու կատարողը, [...]

Ինչպես <<վերջ տանք>> Ցեղասպանությանը, Ազնավուրին ու Թանկյանին

Սեպտեմբեր 17, 2010, Արտյոմ Լևոնյան2 մեկնաբանություն

propaganda_ministerԱյսօր քարոզչությունն ու հակաքարոզչությունը այնքան տարբեր, բազմազան ու թաքնված տեխնոլոգիական լուծումներ են գտել, որ արդեն դժվար է տարբերակել, որն է քարոզչությունը իրականում, իսկ որը` ոչ /ավելի ճիշտ իրականում ինչ է քարոզվում/: Եվ քարոզվող գաղափարը որքանով է հենց դրա քարոզչությունը: [...]

Ցեղասպանության պատրվակով շքերք ու սթրիթ-ռեյսինգ Լոսում

Մայիս 29, 2010, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]3 մեկնաբանություն

86208565Այս տարի ցույցերից հետո LIFE Magazine-ի կայքը հրապարակեց այս լուսանկարները այդ օրվա մասին գրված նյութի հետ միասին: Ես կարդացի ու վատ զգացի, որ աշխարհը տեսավ, թե հայերի ցավի բողոքը իրականում որքան նման է շքերթի: Երիտասարդներն իրենց թանկարժեք մեքենաները եռագույնով էին զարդարել, [...]

Բոմժ ազատամարտիկներն ու մեռելի սդաչի վետերանները

Մայիս 29, 2010, Արտակ Գևորգյան9 մեկնաբանություն

veterani01993-ն էր։ Լրանում էր 19 տարեկանս։ Պրակտիկաները սկսվեցին, որոնք անունով էին միայն կոչվում պրակտիկա։ Կամավորագրվեցի Խաչակիրներ ազատամարտիկների ջոկատին և մեկնեցի Արցախ՝ Շահումյանի շրջան։ Նպատակն էր գրոհել և ամեն գնով ազատագրել Գյուլիստանը։ Իմ տան անդամների վիճակն էլ չնկարագրեմ։ Ոչ մեկին չլսեցի։ [...]

Ամերիկյան աղը, թուրքական քեբաբը և հայկական կոնյակը

Մայիս 27, 2010, Արտյոմ Լևոնյան1 մեկնաբանություն

artyom-1Միգրանտների ու ապօրինի քաղաքացիների թեման հուզեց, առանց այն էլ հուզված զանգվածները: Թեմայի նորամուտը լավ արձագանք ունի, ուրեմն ձեռ է տալիս կողմերին կամ թեկուզ կողմերից մեկին: Էրդողանի հայտարարությունը հարյուր հազար հայերի մասին, մեքսիկների և լատինոսների ցույցերը ԱՄՆ-ում և քրդերի ոգևորությունը կապված Էրդողանի հայտարարության հետ: [...]

Ինչ որ կերպ հաղթահարել այդ 24-ը

Ապրիլ 16, 2010, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]11 մեկնաբանություն

Our groupԻնձ համար այդ 24 կիլոմետրից հետո շատ բան փոխվեց: Հայ Եկեղեցւո Երիտասարդաց Միության մի խումբ անդամներ իմ լավ ընկեր Տեր Ավետիս Աբովյանի գլխավորությամբ որոշել էին ապրիլի 24-ին 24 կիլոմետրանոց քայլարշավ հաղթահարել Կալիֆորնիայի Մոհավե անապատում:Քայլարշավի նպատակն էր անցնել Դեր Զորի նման տեղանքով որ հնարավոր լիներ ամբողջությամբ ընկալել ցեղասպանություն կոչվածի ահավորությունը: [...]

Վերապրած, մազապուրծ ու վերածնված ցեղասպանություն

Ապրիլ 15, 2010, Գոհար Մանուկյան11 մեկնաբանություն

tsitsernakaberdՎաղ առավոտյան 8-ին գնացի Ծիծեռնակաբերդի համալիր, որ մտնեիուղիղ եթեր Թարսի պես հյուրեր ունեմ, ու ասել են, խոստացել, համարյա երդվել, որ գալու են: 8.50 է ու կանգնած եմ անձրեւի տակ: Հյուրերը չկան: Ես եմ, օպերատորը, ոստիկանները, հրշեջները, շտապօգնության աշխատակիցները: Այդպես էլ չեկան, բջջայինիս մարտկոցն էլ նստել է ու չեմ էլ կարող այլ հյուրերի զանգել: [...]

Գնել Նալբանդյանի հարցը, որ ցնցեց ինձ…ուղղված բոլորին

Ապրիլ 11, 2010, Արտյոմ Լևոնյան20 մեկնաբանություն

armenia_genocide_survivorԱյս ռեպորտաժը պատրաստելը և հեշտ էր և դժվար: Պատասխանատվությունն էր մեծ, ի վերջո մեր ազգի և ոչ միայն, ամենաողբերգական իրադարձության` Մեծ Եղեռնի մասին էր: Առաջին նկարահանումը Ցեղասպանության թանգարանում էր: Հայկ Դեմոյանի հետ պայմանավորվել էի 11-ին: Պետք է հարցազրույց վերցնեի նոր էքսպոնատների մասին:Տնօրենը եկավ 11:30, ասաց սպասեք: Եվ այդ սպասելն էր, որ սպասեցինք: Մինչև ժամը երկուսը, հետո ասաց, որ հրաժարվում է հարցազրույցից: Հետո էլ զարմանում ենք, թե ինչի շատ մարդիկ, եթե հայ չեն, չգիտեն ցեղասպանության մասին: [...]

Եզրահանգումներ առանց կիրառում, գաղափարներն են ինձ սանձահարում:

Ապրիլ 10, 2010, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]2 մեկնաբանություն

arm_genԺամանակի ընթացքում գիտակից միտքը մոռանում է, թե երբ է առաջին անգամ լսել Եղեռնի մասին ու հայ մարդուն թվում է, թե նա ի սկզբանե կարծես ներսից տեղյակ է եղել: Այստեղից է ծնվում այն վարկածը, թե Եղեռնը ուղղակի ազդում է ոչ միայն ներկա, այլ նաև ապագա 3-4 սերունդներին, ովքեր փորձում են վերականգնվել հետևանքներից:Իմ պապերն Արևմտյան Հայաստանից չեն եղել, [...]

Երբեմն հարցազրույց վերցնելու համար սպասում ես հրաշքի

Ապրիլ 5, 2010, Մայա Խաչատրյան10 մեկնաբանություն

photo1Վերջերս լսեցի, որ Մարիա Յակոբսոնի թոռնուհին աշխատում է մայրաքաղաքի 26-րդ դպրոցում: Անմիջապես ոգեւորվեցի, քանի որ ապրիլի 24-ը մոտենում է, իսկ ցեղասպանության մասին հետաքրքիր ռեպորտաժ պատրաստելու համար թարմ դեմքեր ու դեպքեր գտնելը հավատացեք արդեն դժվարացել է: Առանց հապաղելու վեր կացա, գնացի դպրոց` հանդիպելու հայտնի մեկենասի թոռնիկի հետ, նաեւ հույսով, որ կպայմանավորվեմ նկարահանման համար: Դուռը ծեծեցի. ինձ դիմավորեց եվրոպական արտաքինով, չափազանց բարետես, խնամված ու բարեկիրթ մի կին, նույն ինքը` Սոսի Հաբեշյանը: Դանիուհի Մարի և Աննա Յայոբսոնների շառավիղն արդեն քառասուն տարի աշխատում է երեխաների հետ` դասավանդելով բարոյագիտություն: [...]

Մեր Եղեռնը ձեր Եղեռնից լավն է կամ ինչպես կորցնել հարգանքը սեփական ազգի նկատմամբ- 3

Հունվար 22, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]17 մեկնաբանություն

photoԲաքվի ջարդերի քսանամյակն է: Վերջին 10 օրվա մեջ, այդ կապակցությամբ ով չի զլացել այդ հիրավի բարբարոսական ջարդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերում, բլոգերում և այլ հնարավոր տեղերում անվանել է ցեղասպանություն: Արդյո՞ք Բաքվի ջարդը ցեղասպանություն էր: Ոչ, կասի ցանկացած ցեղասպանագետ: Այո, ասել է ինչ-որ մեկը Գերմանիայում՝ հրճվանք պարգևելով մեր ազգի մի ստվար զանգվածի: [...]

Մեր Եղեռնը ձեր Եղեռնից լավն է կամ ինչպես կորցնել հարգանքը սեփական ազգի նկատմամբ- 2

Հունվար 21, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]10 մեկնաբանություն

photoՄաշտոցի անվան Երևանյան էլիտար դպրոցի սաները, որոնք անգլերենի երկշաբաթյա կուրսերի էին եկել Բորմութ քաղաք, պետք է դպրոցի այլ ազգերի աշակերտների պես ներկայացում անցկացնեին իրենց հայրենիքի՝ Հայաստանի մասին: Մինչ ռուս երեխաները որոշում էին, թե արդյոք ճիշտ կլինի իրենց հասակակիցներին ծանոթացնել Ռուսաստանին Դոստոեվսկու, Տոլստոյի, Չեխովի և Գոգոլի ստեղծագործությունների միջոցով, [...]

Մեր Եղեռնը ձեր Եղեռնից լավն է կամ ինչպես կորցնել հարգանքը սեփական ազգի նկատմամբ

Հունվար 20, 2010, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]11 մեկնաբանություն

photo1Նոյեմբերի 11-ը Միացյալ Թագավորությունում հիշատակի օր է, սակայն անգլիացիները պատերազմի հերոսներին հարգանքի տուրք են մատուցում սկսած հոկտեմբերի կեսից և մի քանի շաբաթվա զուգահեռ դրահավաք է կազմակերպվում տարբեր պատերազմների վետերանների հիմնադրամների համար: Ինչևէ, վերադառնանք մեր ոչխարներին, կամ այս կոնկրետ դեպքում նրանցից միայն մեկին, ով իմ ապշած հայացքի ներքո բացատրեց իր դիտարկումը. [...]