Մոտ 7 տարի առաջ Վրաստանի ծովափերում հանգստանալը հարմար էր հայերի գրպանին: 6 տարի առաջ, երբ առաջին անգամ 15 օրով գնացի Քոբուլեթի, ծախսեցի մոտ 200$: Այդ գումարով և’ սնվեցի, և’ սենյակ վարձեցի: Մի խոսքով, ամեն ինչ լավ էր: Այժմ պատկերն այլ է: Թանկացել է: Այս տարի ամռանն ամեն ինչի գներն էին բարձրացել: [...]
Առաջին օրերին հայերը Քոբուլեթիիում քիչ էին: Նույնիսկ սկսեցինք անհանգստանալ. Հո մի մի բան չի եղել? Ռեստորաններից հնչում էին միայն ռուսական ու վրացական երգեր, իսկ ափին հայերենը գրեթե չէր հնչում: Հայերն ափին քիչ էին, բայց դրա փոխարեն ծովում շատ էին մեդուզաները` թափանցիկ, դոնդողանման ու ավատարոտ: Ամեն օր մի քանի հոգու կծում էին: [...]
Քոբուլեթիում հանգստանալու համար նախապես հարկավոր չէ զանգել-պատվիրել, դեսպանատուն մտնել, վիզայի մասին երազել: Միայն պետք է ցանկություն ունենալ, հատկապես որ եթե մեկ անգամ արդեն եղել եք Աջարիայի կողմերում: Արդեն չորս տարի մենք ընկերուհիներով միասին ենք հանգստանում, առաջին տարին, որ եկանք պետք է կանգ առնեինք Բաթումում, [...]
Վերջին մեկնաբանությունները