Հոկտեմբեր, 2009

Դովլաթովի հարեւանն եմ, հյուր էի գնացել

Հոկտեմբեր 31, 2009, Նարեկ Նիկողոսյան [ՌԴ]20 մեկնաբանություն

Dovlatov (3)Ես ապրում եմ Պետերբուրգի Լիգովսկի պողոտայում, Դովլաթովի տունը զուգահեռ երկրորդ փողոցն է` Ռուբենշտեյնը: Դեռ երկու տարի առաջ, սեպտեմբերի հինգին, ծննդյան օրը, այդ տան վրա հայտնվեց Դովլաթովի հուշաքարը, բացմանը ես էլ էի մասնակցում, բայց ներս չմտա: Մտածեցի մի խախանդ օր հատուկ կգամ, երկար կշրջեմ: [...]

Խաչապուրիի հոտով ու խինկալիի համով տոնը

Հոկտեմբեր 30, 2009, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]7 մեկնաբանություն

photoՔաղաքում, որի անվանումը թարգմանաբար նշանակում է տաք ջրերի քաղաք, ամեն տարի հոկտեմբերի վերջին մեծ տոնակատարություն է` քաղաքի տոնն է. երկրի բոլոր անկյուններից գալիս են այդ տոնը նշելու ու լավ էլ նշում են: [...]

Կանաչ ազդեցության տեխնոլոգիաներ կամ Արևորդի կինոփառատոնի հովանավորների ֆենոմենը

Հոկտեմբեր 29, 2009, Արտյոմ Լևոնյան7 մեկնաբանություն

GreenԵս բնություն սիրող, ավելին դրանից ներշնչվող մարդ եմ, բայց այսօրվա հոդվածս մի տեսակ հակաբնապահպանական է լինելու: Վերջերս երկու բնապահպանական ֆիլմ եմ դիտել: Պատմեմ մեկի մասին: Այն ներկայացնում է, թե ինչպես են ամբողջ աշխարհի ջրերը մասնավորեցնում Կոկա-Կոլա, Նեսթլե ու Պեպսի ընկերությունները և վաճառում ժողովրդի վրա: Սարսափելի էր ուղղակի: [...]

Օբաման` ճանճ սպանելիս, համբուրգեր պատվիրելիս և ընդդեմ Fox News-ի

Հոկտեմբեր 28, 2009, Արամ Ավետիսյան [ԱՄՆ]14 մեկնաբանություն

OՎերջերս ամերիկյան հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ու ամերիկյան Fox News-ի միջև ծավալված պայքարը:
Նախ ԱՄՆ նախագահը, իսկ ապա վարչակազմի ներկայացուցիչները մեղադրեցին Fox News-ին կողմնակալության ու հանրապետական կուսակցության բարձրախոս լինելու մեջ: [...]

TV-գոնկա կամ ռեյտնիգացավ

Հոկտեմբեր 28, 2009, Արտակ Վարդանյան14 մեկնաբանություն

RejtingՀայկական հեռուստաընկերությունները կրակն են ընկել ռեյտնիգ չափող սարքերի ձեռքը: Տելեում օրը սկսվում է այդ սարքի հաղորդած /իմ կարծիքով ոչ այդքան հավաստի/ տվյալներով: Կյանքի գինը երեկ բոմբել ա, Որոգայքը սկում ա, Հայլուր մեկա նայում են:
Ոչ մեկ չի ուրախանում հաղորդման որակով կամ դրա արդյունավետությամբ կամ կարևորությամբ` ռեյտնիգ եղավ բոլ ա: [...]

Հեռուստաալիքի հայեցակարգի նախագիծ

Հոկտեմբեր 27, 2009, Գնել Նալբանդյան16 մեկնաբանություն

TvServiceՀիմա ես սկսելու եմ մեր զրույցի մի շատ անհետաքրքիր շերտ. ներկայացնելու եմ տեսական ելակետեր: Կարող եք չարձագանքել, եթե ձանձրանաք: Ես կազմել եմ մշակութային հեռուստաալիքի հայեցակարգի մի նախագիծ: [...]

Americana Way .Ինչն է զբաղեցնում երիտասարդության շաբաթավերջը Գլենդեյլում

Հոկտեմբեր 27, 2009, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]3 մեկնաբանություն

DSC01385Գլենդեյլը Կալիֆորնիա նահանգի մեծությամբ յոթերորդ քաղաքն է, սակայն մինչև անցած տարի զբոսաշրջիկների «աչքին երևալու» համար պիտանի բան չուներ: Երկու տարի առաջ քաղաքի կենտրոնում սկսվեց կառուցվել նոր հսկայական զույգ փողոցներից կազմված առևտրական, բնակելի, ժամանցային ու պարզապես զբոսանքի համալիր: [...]

Քսմիթ N2 կամ Տալվորիկի քաջ զավակը

Հոկտեմբեր 27, 2009, Մանու Իրիցյան5 մեկնաբանություն

tՓոշիացած փողեր թողարկումից հետո ես հասկացա, որ խիղճ էլ ունեմ, լուրջ: Ախր, լրագրողները դրանից չեն ունենում: Էսքան ժամանակ ես էլ չեմ ունեցել, էն էլ` եթե խոսքը վերաբերում է որեւէ պաշտոնյայի: Բայց , երբ դասախոսս` Շուշան Դոյդոյանը, թողարկումից հետո զանգեց, [...]

Ես հրավիրում եմ իմ բոլոր հեռուստագործընկերներին` այստեղ

Հոկտեմբեր 26, 2009, Գնել Նալբանդյան43 մեկնաբանություն

tv-gnel-blogԵս հրավիրում եմ մասնագիտական զրույցի: Վերջին շրջանի իմ մտորումներից մեկն այն է, որ Հայաստանում վաղուց հասունացել է նոր մասնագիտություն հիմնելու և նոր մասնագետ պատրաստելու խնդիրը: Խոսքս հեռուստաքննադատություն մասնագիտության մասին է և հեռուստաքննադատ մասնագետի մասին է: [...]

Իրականության բջջային COPY-ներ

Հոկտեմբեր 25, 2009, Նարեկ Նիկողոսյան [ՌԴ]3 մեկնաբանություն

6Առաջին բջջային հեռախոսս պոպոք ջարդիչ էր, իսկական Զենիթ ֆոտոապարատի չափ, հենց էդ ժամանակ երազում էի այնպիսի հեռախոս, որով կարողանայի լուսանկարել տեսածս հավես կադրերը: Անցել է 9-ը տարի, «երազանքս» վաղուց իրականացել է, արդեն 4-րդ բջջայինս է, որ կարող է լուսանկարել, բայց չգիտես ինչու առանձնապես չէի օգտագործում ֆոտայի ֆունկցիան: [...]

Սահակաշվիլու 100 միլիոնանոց պատվերը: Կուստուրիցան հրաժարվում է ֆիլմի նկարահանումից

Հոկտեմբեր 25, 2009, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]3 մեկնաբանություն

kusturicaՀոլիվուդյան նկարահանումներ` վրացական ձևով: Ամբողջ Վրաստանը և հատկապես երկրի խորհրդարանն այս օրերին հոլիվուդյան ֆիլմի նկարահանումների հրապարակի է վերածվել: Հրապարակին մոտենալ չի արգելվում, հետևել նկարահանմանը, ռեժիսորի աշխատանքին, մոտենալ տեսախցիկին ու ցանկության դեպքում նկարահանվել ֆիլմում նույնպես չի արգելվում, մի խոսքով` ամեն ինչ ամերիկյան ձևով, բայց վրացական պատվերով: [...]

Սպանության փորձ հենց կողքիս

Հոկտեմբեր 25, 2009, Նարեկ Նիկողոսյան [ՌԴ]10 մեկնաբանություն

photoԴուռս ջարդում էին: Ջղայնացած բացեցի, ոստիկանները թռան դեմքիս- ով ես, անձնագիրդ, ռեգիստրացիադ, կոշիկիդ համարը… Գիշերը հարեւան սենյակներից մեկում դանակահարություն է եղել (ոստիկանները արձանագրեցին, որ ես էդ ժամանակ քնած եմ եղել ու ոչինչ չեմ լսել): [...]

8 Գոհար` ըստ Վարդան Պետրոսյանի

Հոկտեմբեր 25, 2009, Գոհար Մանուկյան18 մեկնաբանություն

Vardan PetrosyanՏեքստը գրելուց հետո միայն հասկացա, որ այս անգամ էլ մոռացել եմ անունը, բայց… ներկայացման: Այս շաբաթ Վարդան Պետրոսյանի ներկայացման պրեմիերան է: Այդ առիթով նրանից հարցազրույց վերցրեցի: Շատ երկար: Շատ մանրամասն, բայց մոռացա հարցնել ներկայացման անունը: Զավեշտալի է: Հաստատ չէի զանգահարելու Վարդանին ու հարցնեի. կներեք ինչ էր Ձեր ներկայացման անունը: [...]

Բարակիրան կերպարուհիներն ու կերպարները

Հոկտեմբեր 24, 2009, Գնել Նալբանդյան20 մեկնաբանություն

tvՎերջին 20 տարում անմխիթար հոգնություն է պարբերաբար իջնում վրաս, երբ հերթական գեղեցիկ աղջնակն է մոտենում ու խնդրում իրեն որևէ կերպ դարձնել հեռուստաաստղ: Ես հարցական նայում եմ բարակիրանին, իսկ նա, իմ բազմանշանակ հայացքը ընդունելով միանշանակ, բացում է փակագծերը: Բայց ոչ միայն նրանք են երազում հեռուսահաղորդավար դառնալ: [...]

Խոստացված ու անսպասելի հեղինակներ մեր բլոգում

Հոկտեմբեր 24, 2009, Արտակ Ալեքսանյան11 մեկնաբանություն

GeghamԲլոգում դու ըմբոշխնում ես սոլո-ն, այսինքն, առանց օպերատորի, ձայնային ինժեների, մոնտաժողի, ռեժիսորի և խմբագրի, ինքնուրույն ինչ որ բան ստեղծելու գործընթացը: Այդ պատճառով Բանաձևի թիմը բլոգն մեծ խանդավառությամբ սկսեց գրել: Ու պարզվեց, դա ոչ միայն ոգևորիչ է, այլև վարակիչ: Սիրելի բլոգի մեր ընթերցող. առաջիկա օրերին և գուցե հենց այս գրառումից վերև կարդացել մեր նոր հեղինակներին: [...]

3D ճգնաժամ կամ Ռիչարդ պապիկի դեժա-վյուն

Հոկտեմբեր 23, 2009, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]

3DՔոլեջի պատմություն առարկայիս համար պետք է գտնեի մեկին, ով անցել է 1929-ի Մեծ Ճգնաժամի և Երկրորդ Համաշխարհային պատերազմի միջով ու նրանից հարցազրույց վերցնել: Հարցազրույցի համար ընտրեցի մեր ընտանիքին ծանոթ` Ռիչարդ անունով մի պապիկի, ով իմ կարծիքով պետք է որ այդ ամեն ինչի միջով անցած լիներ: Չսխալվեցի: [...]

Անչափահասների ընտրություն Նյու-Յորքում. Ջորջ, թե Հաննա

Հոկտեմբեր 23, 2009, Արտյոմ Լևոնյան8 մեկնաբանություն

2Մեր կրթական համակարգը քլնգելու լավ առիթ կարող էր դառնալ այս ֆիլմը: Բայց դրանով չեմ զբաղվի, ուղղակի կպատմեմ մի ֆիլմի մասին, որից հետո մոտս գաղթական հայի ողջ պատմական հիշողությունը արթնացավ ու առաջացավ մեծ ցանկություն մեկնել ԱՄՆ, Նյու Յորք` Սթայնվեսթ Կառավարման քոլեջ: [...]

Ինչու է Շամշյանը մոնոպոլիստ

Հոկտեմբեր 22, 2009, Արտակ Վարդանյան41 մեկնաբանություն

GagoԱրտասահմանում պապարացիները իսկական գլխացավանք են հայտնի մարդկանց համար: Նրանք գիշեր-ցերեկ չունեն, ամեն ուր են` օդում, ջրում ու ցամաքում: Ընդ որում, այդ պապարացիների թիրախում են ոչ միայն Հոլիվուդյան աստղերը, այլ քաղաքական գործիչները, գործարարները: Մենք էլ ունենք պապարացիներ, երևի նույնքան թանկարժեք ֆոտոխցիկներով, բայց ոչ պապարացուն հատուկ բնավորությամբ: [...]

Հաջորդ էջ »