Դեկտեմբեր, 2009

New Years Resolution կամ խոստանում եմ, որ այս տարի

Դեկտեմբեր 31, 2009, Արտակ Ալեքսանյան14 մեկնաբանություն

resolutionԱմերիկյան հասարակությունում կա այսպիսի մի ավանդույթ` բոլորը նոր տարվա համար մի խոստում են տալիս, ավելի շուտ ոչ թե խոստում, այլ խոսք են տալիս, որ կանեն կամ չեն անի որևէ բան: Եկեք մենք էլ այս տարվա համար ինքներս մեզ համար խոստանանք: Սկսեմ ինձանից: [...]

2009-ը Իմ Աչքերով

Դեկտեմբեր 30, 2009, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]8 մեկնաբանություն

photo1Ամռանը ես ավարտեցի դպրոցն ու առաջին անգամ ուղղակիորեն հադիպեցի ճգնաժամի հետ, երբ քիչ էր մնում դուրս մնայի քոլեջից, որովհետև դասարանների թիվը կրճատվում էր ֆինանսավորման պակասի պատճառով: Լավ էր, որ ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ ու ես շարունակեցի կրթությունս: [...]

Բարսելոնա-Երևան. Ճանապարհորդական նոթեր. Մաս Առաջին

Դեկտեմբեր 29, 2009, Մարիամ Մովսիսյան [Իսպանիա]12 մեկնաբանություն

photoԴեռ հեռվից նկատեցի խմբված, աշխույժ զրուցող մարդկանց ու գնացի առաջ:Սպասելու 50 րոպեների ընթացքում բոլորը ընդգծված կերպով եվրոպացու ու ամերիկացու պահվածք ունեին ու այդ կերպ փորձելով միմյանց հասկացնել, թե ով քանի տարի է դրսում ապրում: Միայն մի երիտասարդ կար, որ շատ էր առանձնանում բոլորից: Գերմանիայում բնակվող հայերից էր : [...]

Հայկական քեֆը Լոնդոնում` առանց հերթի, զուգարանին մոտ և կեղծված վիճակահանությամբ

Դեկտեմբեր 28, 2009, Արշակ Մկրտչյան [Մեծ Բրիտանիա]12 մեկնաբանություն

photo1Մուտքի մոտ արդեն պարզ դարձավ որ երեկոն հայկական է. 8 տարվա մեջ առաջին անգամ հերթում դեմս կտրեցին: Սա կատարյալ շոկ էր, Անգլիայում հերթը Սուրբ բան է, փողոցային լեզվով ասած՝ ավելի լավ է մեկին մայր հայհոյես, քան նրա հերթը խախտես: Վայրկյանների ընթացքում մտքովս անցավ այդպիսի ստոր արարքին հարիր մի քանի խիստ պատժամիջոց՝ [...]

Խոզագրիպ` երազում և արթմնի

Դեկտեմբեր 27, 2009, Արաքս Թադևոսյան5 մեկնաբանություն

photoԵս չեմ, դուք եք` ինչ անեմ: Մի կողմից երեխաներս են իրար հերթ չտալով հազում ու քիթները քաշում, մյուս կողմից ես եմ խեղդվում ու վառվում, մյուս կողմից` թոքաբորբի ուրվականն է չոքել բկիս:Բայց սա դեռ ինչ է:10 օր անց, երբ մտածում էի , չէ~ արդեն լավ եմ, կարելի է ապրել, հանկարծակի վատացա: Գնացի հիվանդանոց: [...]

Անհետացող Երևանի հետքերով

Դեկտեմբեր 26, 2009, Նելլի Հարությունյան2 մեկնաբանություն

photoՀամայնքի բնակչության մեծամասնությունը, էլ չեմ ասում կողքի համայնքներից գալիս, հենց այդտեղից են առեւտուր անում: Հարակից փոքր խանութների տերերը դեռ ավելի շուտ էին հասկացել. հիպերմարկետի բացվելուն պես իրենց հացը ցամաք են ուտելու: Անկեղծ ասած, դա չէ, որ հենց սկզբից ինձ մտահոգում էր: [...]

Վրաստանի խոնարհվող եկեղեցիների ծնկաչոք լինելու իրական պատճառները

Դեկտեմբեր 25, 2009, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]4 մեկնաբանություն

s-gevorg-1Հայալեզու մի նամակ, որի հեղինակին չեմ կարող բացահայտել, վրացերեն թարգմանվելու նպատակով վերջերս հայտնվել էր Թբիլիսիի նոտարական գրասենյակներից մեկում: Նամակը մի քանի օր առաջ պատահաբար հայտնվեց իմ ձեռքում: Այն ուղղված էր Վրաստանի կառավարությանն ու պատրիարքարանին, ուր նշվում էր, որ [...]

Լրագրության կանացի հմայքը

Դեկտեմբեր 24, 2009, Սոնա Աբրահամյան3 մեկնաբանություն

photoԳրեթե մեկ տարի առաջ էր. ես ու Ալկան ռեպորտաժ էինք նկարահանում ապահարզանների մասին: Երբ որ առաջին անգամ բերանից փստացրինք մեր ռեպորտաժի թեման, մեզ աննորմալի տեղ դրեցին` Հայաստան, հայեր, կոմպլեքսներ, ու հանկարծ այդ ամեն ինչի մեջ ծլում ենք մենք` մեր թեմայով: Հարցազրույցի մասին նվազագույնը կարելի էր երազել, առավելագույնը` փորձել: [...]

Խնդրում եմ ուշադրություն

Դեկտեմբեր 23, 2009, Արտակ Ալեքսանյան27 մեկնաբանություն

photo2Այս նկարը էլեկտրոնային փոստով ուղարկել է մեր ընթերցողներից մեկը, որն ուսանում է Երևանի պետհամալսարանում: Կարծում եմ նկարն ու կարճ երկտողը խոսուն են: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Մյուս կողմից` չէ, մի զսպեք Ձեզ, գրեթե, թե օրինակ Ձեր բուհում, բակում, քաղաքում և համայնքում սրանից էլ վատ տոնածառներ կան? [...]

Կանաչ գույնի անարդարությունը

Դեկտեմբեր 22, 2009, Ալկա Չիլինգարյան1 մեկնաբանություն

photoԱյս տարի պատրաստվում եմ ավարտել համալսարանը: Երբ նոր էի ընդունվել, դեռ ծանոթ չէի դասախոսներին, նրանցից յուրաքանչյուրի գնահատման ձևին: Այդ ժամանակ օգնության հասան բարձր կուրսեցիները:Մի դասախոս ունեի Արտասահմանյան գրականություն էր դասավանդում: Տարիքով մեծ էր, բայց ամուսնացած չէր: Հնաբնակներն պատմեցին, որ նա տանը մնացածի մեկն ա ու չի սիրում աղջիկներին, հատուկ կտրում է քննությունից ու պատահում է, որ նույնիսկ դուրս է թողնում համալսարանից: [...]

Կույս Սոնյան, որ խփնվածի մեկն է

Դեկտեմբեր 21, 2009, Արտակ Վարդանյան44 մեկնաբանություն

photo50-ամյա, բարձրահասակ, հոմորով ու թեթև շպարով Սոնյան վերջին 5 տարում ջարդուփշուր է արել կնոջ մասին բոլոր կարծրատիպերը: 5 տարի պատերազմում է կառավարության ու անարդարությունների դեմ: Մասնակցել է 100 դատավարության, պետբյուջեից դուրս գրված 20 մեծ խախտում է հայնտաբերել ու 7 անգամ մահափորձի ենթարկվել: [...]

Հատուկ Ռեպորտաժից հետո Մաքսայինի թեժ գիծը շաաատ է թեժացել

Դեկտեմբեր 20, 2009, Նելլի Հարությունյան3 մեկնաբանություն

photoՄաքսային բարեփոխումների մասին ռեպորտաժը պատրաստելիս մտածում էի` ողջ ուժերս ներդնեմ, որ հանկարծ ձանձրալի չլինի: Որ գրեցի, հետո էլ խմբագրվեցի, հետո էլ ռեպորտաժը պատրաստ էր, մտածեցի` վատ չէ, դինամիկ է: Բայց դե նման թեմաների ժամանակ միշտ էլ կասկած կա, հանկարծ չասեն Մաքսայինի գովքն ա դրել, տեսնես ինչ են տվել իրան դրա համար: [...]

Վերսաչե կոճակներով երաժշիտը, որ նաև թաղի լիազոր է և հարցազրույցի չտալու մարդաբանական պատճառները

Դեկտեմբեր 19, 2009, Մանու Իրիցյան4 մեկնաբանություն

photoԵթե ես լրագրող չլինեի, հարցազրույց տվող, հաստատ, չէի լինի: Բայց, որ հարցազրույց չեն տալիս նրանք, ովքեր շահագրգռված են, որ իրենց խնդրի մասին խոսեն, այ դա արդեն չեմ հասկանում: Բավականին երկար ժամանակ, մեզ լուրեր էին հասնում, զանգում էին մի քանի համայնքներից ու խնդրում էին, որ անդրադառնանք Երևանի մի քանի համայնքի սեփականաշնորհման խնդրին: [...]

Նկարահանում հանրային, կիսահանրային և մասնավոր վայրերում. Հաղորդումներում Ծագող Վիճելի Հանգամանքներ

Դեկտեմբեր 19, 2009, Գնել Նալբանդյան69 մեկնաբանություն

1Հանրային վայր է այն տարածքը, որի առնչությամբ օրենքը հավասար իրավունքներ է սահմանում բոլորի համար: Օր.` փողոց, հրապարակ, համայնքային բակ, զբոսայգի, շուկա, գերեզմանոց, ճամբար, գետ, լիճ, սար, անտառ: Այս կարգի վայրերում նկարահանումը կատարվում է ազատորեն, և ոչ ոք չի կարող սահմանափակել նկարահանող խմբի մասնագիտական գործունեությունը: [...]

Համահայկական ԱՍՏՂԱմանյա

Դեկտեմբեր 19, 2009, Ալկա Չիլինգարյան8 մեկնաբանություն

photoԵրկար ժամանակ չէի նստել ու մի լավ հեռուստացույց չէի դիտել: Էս վերջերս այդպես էլ արեցի: Միացրեցի ու մի քանի ալիք փոխելուց հետո մի նոր տերմին առաջացավ` աստղամանյա: Հենց այդ հիվանդությամբ են տառապում հայկական հեռուստաալիքները. որ ալիքը միացրեցի աստղ էր խոսում, կամ էլ խոսում էին աստղի մասին: [...]

Խոզագրիպի ժամանակավոր կարանտինը անիմաստ է

Դեկտեմբեր 18, 2009, Սոնա Աբրահամյան2 մեկնաբանություն

photoԵՊՀ-ում կրքերը նորից բորբոքվել են: Հիմա կասեք նախաքննական շրջանը ինձ վրա վատ է ազդել և նույնիսկ բլոգում արդեն որերորդ անգամ համալսարանից եմ խոսում: Նախաքննական լարվածությունը իհարկե իրենն ասում է, բայց ինձ ավելի լավ կհասկանան այն մարդիկ, ովքեր դեկտեմբերին համարձակություն ունեցան գնալ բուհ ու հայտնվեցին խոզիգրիպային կրքերի էպիկենտրոնում: [...]

Ռուբ ջան կյանքի գնով պետք է վերականգնես այդ ֆայլը կամ Մակա, կներես, ես քեզ սիրում եմ

Դեկտեմբեր 17, 2009, Արտյոմ Լևոնյան10 մեկնաբանություն

photoԱնկեղծ պետք է լինեմ: Չգիտեմ ինչ և ինչի մասին գրել: Պատճառներն էլ սուբյեկտիվ են ու շատ ներանձնական: Որոշեցի մի քիչ դրա մասին, մի քիչ էլ այստեղից-այնտեղից գրել: Նման մի արտահայտություն կար իմ դպրոցական տարիներին ծխախոտ չունեցողների վերաբերյալ, ասում էին` սրանից նրանից: Այդպիսի ծխախոտի անունն էլ ՍՆ էր: Հիմա անկեղծ ասեմ, թե ինչու չգիտեմ` ինչ գրել: [...]

Առանց ժամ ու պատարագի ու ինչպես տանը

Դեկտեմբեր 17, 2009, Նելլի Հարությունյան4 մեկնաբանություն

photoԵրբ նոր էի բուհ ընդունվել, ամեն օր դասի գնալիս անցնում էի մի հարսանյաց սրահի կողքով: Երեւի բացառիկ աղջիկներից եմ, որ չեմ երազել հարսանյաց զգեստի մասին. ավելի համեստ բաներ եմ սիրում: Բայց ցուցափեղկից կանչող զգեստները գեղեցիկ էին, եւ, ինչ խոսք, գրավում էին ուշադրությունս: Մտածում էի, տեսնես ներսում ինչեր կան: Չգիտեմ, արարողակարգի նման բան էր դարձել, վեց տարի շարունակ ճանապարհս ուղեկցվում էր հենց այդ զգեստներով, [...]

Հաջորդ էջ »