Հունվար 7, 2010

Մի ցնցող կենաց հիշեցի. Զույգ տարի է, զույգ ունենաս…..

Հունվար 7, 2010, Մանու Իրիցյան9 մեկնաբանություն

45Չեմ սիրում երկար-բարակ կենացներ: Դե խմեք էլի, առանց խոսելու: Բայց այս տարի ես չէի խմում ու որոշեցի ծաղկաքաղ անել: Ի վերջո, ինչ է կենացը` բարեմաղթանք: Առաջին հորիզոնականում, իհարկե, առողջ լինելու մաղթանքն է: Մի քանի տարի առաջ ինձ թվում էր, ձեւական կենաց է: Բայց այս տարի, չգիտեմ, խոզի գրիպն էր պատճառը, թե իմ զզվելի տաքությունն ու խոզագրիպին մոտ հիվանդությունը, իսկապես, հասկացա, ամենակարեւորն առողջությունն է: [...]