Փետրվար, 2010
Էս արտահայտությունը ինձ իրոք լավ ծիաղելու առիթ տվեց: Հիմա տեսեք: Ընդամենը երեք տեսարան ու երեք արտահայտություն մեջբերեցի, որին թեթեւ ու հումորով եմ վերաբերում: Գրում եմ հիմա, երբ հիվանդանոցային մղձավանջն անցյալում է: Իրականում սա նյարդայնանալու ու ջղայնանանալու պատմություններ են, որ ինձ ափերից հանել էին, [...]
Հիմա ասեմ ինչը ինձ դուր չի գալիս այս ամեն ինչում: Ես չեմ ուզում, որ եկեղեցի կառուցեն այդտեղ: Վստահ եմ, հիմա մի հատված միանգամից ասաց, իմիջայլոց, թե երիտասարդների և թե ավելի մեծահասակների շրջանից: Էս ջահելությունը լրիվ հավատը կորցրելա, անարխիստ են, [...]
Այն, որ նիհարելն ու դիետաները ամենամեծ պահանջարկ ունեցող թեմաներից է, ապացուցեց նաեւ Հատուկ ռեպորտաժը`այդ օրվա մեր թողարկումը բոլոր եթերների ու հաղորդումների առաջատարն էր: Հաղորդումից հետո իմ դիետաների ֆայլը համալրվեց մի քանի տասնայկի հասնող նոր դիետաներով: Հիմա արդեն ունեմ նույնիսկ մի քանի տարօրինակ դիետաներ` ըստ խառնվածքի, [...]
Պատկերացրեք մի պահ, որ Դուք արտասահմանցի եք և այժմ հյուրընկալել եք Հայաստանում։ Ձեզ դիմավորում են Ձեր բարեկամները և առաջարկում տեղավորվել քաղաքի համեստ ու հարմարավետ հյուրանոցներից մեկում։ Ընտրությունը կանգ է առնում, օրինակ, Նորք Մարաշում գտնվող հյուրանոցներից մեկի վրա։ Նստում եք մեքենան և ուղևորվում դեպի ընտրած վայրը։ [...]
Նկարահանումների ընթացքում համոզվեցինք` այս ոլորտի մարդիկ մի քիչ տարօրինակ են, լավ իմաստով: Դիտեոլոգին զանգահարեցինք, որ պայմանավորվենք հարցազրույցի համար, երեկո էր, բայց ոչ այդքան ուշ, ընդամենը 21 .30: Զանգերը գնում էին, բայց պատասխանող չկար: [...]
հեռուստատաղավարում մի շատ կրթված, Նիցշե ուսումնասիրած, հաղորդավար եթերով օգտագործում է жопа բառը, և պատկերացրեք` մի քանի անգամ: Ինչ ենք փորձում դրանով ցույց տալ? Այն, որ մենք զարգացող ազգ ենք? Որ մեզ համար նման հիվանդ երևույթները նորմայի սահմաններում են? Ինչ ենք ուզում ասել դրանով, երբ Աշխարհի պատմության մեջ մեծ հետք թողած ազգերի առաջնորդների անուններով ենք կոչում կենդանիներին. վանդակի մեջ մի մուկ ներկայացնում հեռուստադիտողին, կոչելով նրան Վլադիմիր Իլյիչ? [...]
Բայց մի օր վերցրել էի մոտ մի տասը հազարի ապրանք և մոտեցել դրամարկղին: Մեկը էլ աչքս ընկավ գումարին, որը կտրուկ մոտ տասը հազարի գումարվեց: Վերցրեցի կտրոնը, ինչ տեսնեմ, 1կգ-անոց հավը արժե 9000 չգիտեմ ինչքան, բայց պատճառաբանեցին, [...]
Միացյալ Նահանգներում ամեն մի նոր տասնամյակի ընթացքում, երբ ոտքի է կանգնում նոր սերունդ՝ այս երկու կարծրատիպերը բախվում են իրար և միշտ չէ, որ հետևանքն այն է, ինչ մարդիկ ցանկանում են տեսնել: 60-ականներին այդ բախումն առաջ մղեց թմրանյութերին, 70-ականներին` այն ծնեց Disco կոչեցյալին, 80-ականներին վերափոխվեց հերոինի և ՁԻԱՀ-ի, [...]
Շատ հաճախ, մարդիկ օրինակ բողոքում են, որ ընտանեկան նպաստ ստանալու համար իրենցից մեկ ամսվա նպաստի փող են պահանջում: Նույնը` թոշակների դեպքում, հատկապես հաշմանդամության թոշակ ստանալիս մարդկանցից ինչ ասես որ չեն պահանջում: Եթե գիտեք այդպիսի մարդկանց, որոնցից պահանջել են և կարող են այդ մասին խոսել, ապա մեզ ասեք: [...]
Հայաստանում ծնելիության տպավորիչ թվերը մի քանի տարի էլ կուրախացնեն կառավարությանը, սակայն տարիներ անց կտրուկ նվազում է սպասվում: Գալիս է 90-ականների սերնդի հերթը: Իսկ այդ տարիներին ծնելիությունը շատ ցածր է եղել: Հիմա ողջ հույսը 80-ականների վրա է դրված: Նրանք պետք է գոնե 4 երեխա ունենան, որ երկրում ծնելիության աճը չնվազի: Երկու երեխայի դեպքում ամուսինները նույնիսկ չեն կարող իրենք իրենց վերարտադրել: [...]
Ես էլ մի ֆրեյեր-թենդեր /նրանց արտասահմանում այդպես են անվանում/ ծանոթ ունեմ, ու երբ նոր էի ծանոթացել նրա հետ, դեռ լավ չէի հասկանում կոնկրետ ինչով է զբաղվում: Մի անգամ էլ ասացի. Ցիրկաչություն ես անում էլի: Ընենց նեղացավ, որ ստիպված եղա ներողություն խնդրել: Ասաց, որ դա տարբեր բաներ են ու որ իրեն չվիրավորեմ: [...]
Շնորհավորանքներս բոլոր կատուներին` մասնագիտական տոնի առիթով: Մարտի մեկն ազդարարում է գարնան գալուստը (պաշտում եմ գարունը), վերջերս հայտնաբերեցի, որ այն նաեւ կատուների միջազգային օրն է: Չեմ սիրում կատուներին, շներին եմ սիրում: Հետո մի քիչ հասկացա, թե ինչու: Մարդկանց էլ պայմանական կարելի է կատուների ու շների բաժանել: Ինքնաբավ են կատուները, գալիս են, երբ հարմար է, գնում են, երբ ուզում են: [...]
Իսկ ինչու չեն բողոքում մյուս շուկաների աշխատակիցները,կհարցնեք դուք, չէ որ նրանց համար էլ է գործելու այս նույն օրենքը ? Որովհետև, օրինակ, Տաշիրի տնօրինությունը հասցրել է զգուշացնել իր աշխատակիցներին, որ եթե նրանցից որևէ մեկը մասնակցի այդ երթերին , ու իրենք իմանան այդ մասին, հաջորդ օրվանից կարող են այլևս աշխատանքի չգալ: Իսկ Ոսկու աշխարհշուկայի տերը պահը բաց է թողել, նա բողոքի ակցիայի առաջին օրերին հանրապետությունում չի եղել: [...]
Այդ հրաշալի պայմանագրի մանրամասներից առաջ ասեմ, թե ինչ էր հիշեցնում իտալական կանոլին /անչափ համեղ էկլերանման մի բան/: Կաֆե Պալերմոյում համտեսած կանոլին ոչ այնինչ էր, քան մեղրամիսը բերանում… մմմ, լավն էր։ Կանոլիով բերաններս քաղցրացնելուց հետո ժամանակն էր` տրվել իտալական գինուն, որի ժամանակ էլ ծնվեց պայմանագիրը։ Ստորեւ ներկայացնում եմ իմ եւ սիրուս մեջ կնքված պայմանագրի կետերը. [...]
Վրաստանի օրենսդիր մարմնում հայկական համայնքի ներկայացուցիչները` հայ պատգամավորները, իհարկե ոչ բոլորը, չեն տիրապետում վրացերենին: Արդյոք սա չարիք չէ՞ վիրահայության համար: Մենք հանգիստ ենք այնքանով, որ խորհրդարանում ունենք մեր շահերը պաշտպանող դեմքեր, մինչդեռ նրանք կարող են ամբողջ նիստից ընդամենը մի քանի բառ հասկանալ, [...]
Օրվա վերջն էր ցնցող: Գիշերվա 2-ի կողմերը տուն էի գնում, ահավոր հոգնած, մի քիչ երկար ու զզվելի օրվանից հետո, պարզվեց տաքսիստը շատախոս է. իսկական, բնիկ երեւանցի է, իրականում տաքսիստ չէ, բայց պատմությունից հասկացա, որ ամբողջ կյանքում էդ երկնագույն 06-ն է վարել: [...]
Ինչ տեղափոխվել եմ ԱՄՆ, չեմ ճանապարհորդել օդանավով: Լոս Անջելեսը լքել եմ հաշված անգամ։ Մի քանի անգամ կատարել եմ Լոսանջելեսահայ կոչվելուս պարտականությունը եւ ուղեւորվել եմ Լաս Վեգաս։ Մեկ անգամ էլ գործնական այցով մեկնել եմ Կալիֆորնիայի մայրաքաղաք Սաքրամենթո։ Այսինքն այս թռիչքս իսկապես մեծ իրադարձություն է իմ կյանքում։ Ասեմ ինչու. [...]
Վրացի պատմիչ Լեոնտի Մռովելին իր Քարթլիի կյանքը կամ Քարթլիի թագավորների կյանքը պատմական գրքում առանձին մի գլխում հիշատակել է Թարգամոսի մասին, որի ութ որդիների անունների շարքում նշում է նաև Հայոս ու Քարթլոս եղբայրներին: Քարթվելի վրացերեն նշանակում է վրացի, Քարթլոսը վրացի եղբայրն է, Հայոսն էլ, դե պարզ է: Բլոգի ընթերցողներից մեկի խնդրանքով, որքան հնարավոր է հակիրճ ներկայացնեմ այն հատվածները, որոնք առավել հետաքրքիր են: [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները