Ապրիլ, 2010

Բանաձևում աշխատելու բանաձևը

Ապրիլ 30, 2010, Արտակ Ալեքսանյան59 մեկնաբանություն

blog1Շատ հաճախ են հարցնում, թե ինչպես կարելի է կամ ով կարող է աշխատել Հատուկ Ռեպորտաժում: Երբեմն նույնիսկ մարդիկ ակնարկում են, թե Արտակ ջան, ոնց անենք, որ լավ լինի…ակնհայտորեն ակնարկելով, թե կարող են շահագրգռել: [...]

Ես էլ էի զզվում հում ձու կուլ տալուց…

Ապրիլ 29, 2010, Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]5 մեկնաբանություն

photoՎերջին մեկ շաբաթվա ընթացքում պատրաստած բոլոր սյուժեներս Վրաստանի անձրևների ու չդադարող ջրհեղեղների մասին են` չհաշված ցեղասպանության տարելիցին նվիրված սյուժեն` Թբիլիսիից, որը, ճիշտ է, անձրևների մասին չէր, բայց ամենաանմիջական պատճառահետևանքային կապն ուներ իմ սյուժեի ու հատկապես նկարահանման հետ: Ծնվել ու մեծացել եմ Թբիլիսիում, բայց երբեք այդպիսի անձրև Վրաստանում չէի տեսել. [...]

Հեռուստաքննադատ և հեռուստագովազդ

Ապրիլ 28, 2010, Գնել Նալբանդյան5 մեկնաբանություն

5Հեռուստաքննադատը կարող է խոսել գովազդային էթիկայի ու էսթետիկայի մասին, գովազդի օրենսդրական ու նորմատիվ ակտերի մասին, սակայն չի կարող հեռուստադիտողին պաշտպանել այդ հեղեղից: Այս խնդրում պաշտպանության առաքելությունը վերապահված է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին,խորհրդարանական հանձնաժողովին, [...]

Սպիտակ վերնաշապիկով ու ծաղկեփնջով, էլի գնալու եմ թանգարան ու փնտրեմ պապիկիս շրջանակաձև լուսանկարը

Ապրիլ 27, 2010, Մայա Խաչատրյան5 մեկնաբանություն

tovusՀիշում եմ` երբ դպրոցական էի, տարրական դասարանի աշակերտուհի, մայիսի 9-ին ամենաշատն էի սպասում: Ասում էինք հուշարձան, հասկանում մի ամբողջ համալիր, որտեղ և’ Մեծ Հայրենականի մասնակիցների նկարներն էին, և’ Պրոլետարների միասնությունը խորհրդանշող բրոնզե արձանախումբը. թովուզցիները հենց այստեղ էին եղեռնի զոհերին ոգեկոչում, հետո ավելացավ նաև Շուշիի համար պայքարում ընկածների հուշաքարը: [...]

Ձայներ, որոնք մենք չենք լսում

Ապրիլ 26, 2010, Արտակ Գևորգյան13 մեկնաբանություն

mommaՕդում, կարծր կամ հեղուկ մթնոլորտրում մենք ընկալածը կոչվում է ձայն,որի միջոցով կարողանում ենք փոխանակվել մտքերով, հաղորդել միմյանց ինֆորմացիա, ստեղծել երաժշտություն, կողմորոշվել շրջապատում և այլն։Այս անգամ ուզում եմ խոսել որոշակի և յուրահատուկ ձայների մասին, որի թեման հետաքրքրել է ինձ վաղուց և հետաքրքրում է մինչև այսօր։ [...]

Գլխով մի արա, փորձի հասկանալ

Ապրիլ 25, 2010, Նելլի Հարությունյան9 մեկնաբանություն

knowԻնտերակտիվի համար էլի էի նյութ պատրաստել, բայց Know how էջի համար` առաջին անգամ էր: Ոնց որ քննություն լիներ, տեսնես բոլորի մոտ է այդպես: Ընդհանրապես, Ինտերակտիվի նյութերին մի տեսակ անհանգստությամբ եմ մոտենում, ՏՏ ոլորտն ինձ համար` ոնց որ չինարեն, [...]

Մի քառակուսի մետր տեղ տվեք` ՀՀ քաղաքացի դառնալու համար

Ապրիլ 24, 2010, Մանու Իրիցյան4 մեկնաբանություն

ancnagirԵթե վերջերս գործի բերումով գնացել եք մեր քաղաքի որեւէ անձնագրային բաժին, ապա հաստատ, կհասկանաք, թե ինչի մասին եմ խոսում: Հերթ է ամեն տեղ: Բոլորն ուզում են ստանալ ՀՀ անձնագիր: Այդ հերթում կանգնածներն ունեն անձնագիր, բայց ոչ հայկական: Նրանց մեծ մասը մեր հարեւան, եղբայրական Վրաստանի քաղաքացիներ են: [...]

Մի խինդ, մի ուրախություն էր տիրում ադրբեջանական ինտերնետ կայքերում` իրենց գիտեն նաև Հոլուվուդում

Ապրիլ 23, 2010, Ալկա Չիլինգարյան7 մեկնաբանություն

robert-pattinsonԱդրբեջանի մամուլի ամենասիրելի գործը սուտ լուրեր տարածելն է: Եթե ուզում եք իմանալ, թե ինչ տեղի ՉԻ ունեցել աշխարհում` կարդացեք ադրբեջանական մամուլ: Էնքան հորինեցին, որ հասան նույնիսկ Հոլիվուդ, էն էլ ում Ռոբերտ Փեթթինսոնին – բոլորի կողմից շատ սիրված վամպիրին Twilight-ից: Այն, որ Արդբեջանից Եվրատեսիլ մեկնող Safura-ն շաաաատ է սիրում Ռոբիին, արդեն հայտնի փաստ է: Նա իր ամեն հարցազրույցում դա է նշում, հույս ունենալով, որ մի օր դերասանը իրեն կլսի: [...]

Հաշվապահներ ու իրավաբաններ, ՄԱՐԴ դարձեք

Ապրիլ 22, 2010, Գնել Նալբանդյան5 մեկնաբանություն

4Հեռուստաքննադատությունը, որպես մեդիաքննադատության բաղկացուցիչ, չի կարող հանդես գալ միայնակ խաղացողի դերում: Նրա կողքին պետք է լինեն նաև այլ մասնագտեներ, որոնք նույն դաշտից են, սակայն ունեն իրե՛նց ոլորտի գերխնդիրը: Ինչպես գրաքննադատն ու գրականագետն են գործում նույն դաշտում, կինոքննադատն ու կինոգետն` իրենց դաշտում, [...]

Սովորող, թե անուս, բոլորը ծանոթ են խառնում մագիստրատուրա ընդունվելու համար

Ապրիլ 21, 2010, Սոնա Աբրահամյան6 մեկնաբանություն

sona2Ավարտական քննությունների մեջ եմ: Մի բան կասեմ, եթե դեռ հավատւմ եք, որ համալսարաններում ամեն ինչ արդար է, և ձեր արժանի գնահատականը միշտ ստանում եք, լավ եք անում: Ես էլ էի հավատում, բայց մինչև ավարտական կուրս հասնելը: Երբ որ հասնում են ավարտական քննությունները, [...]

Բուլղարիայի իշխանությունը ձերբակալել է հղի մի հայուհու. Նրա վիճակը ծանր է

Ապրիլ 20, 2010, Տիգրան Զարեյան16 մեկնաբանություն

ArevikԱրևիկը չի խաղտել օրենքը: Անազատության մեջ է` անօրինաբար: Նրա ազատման ժամկետը անհայտ է: Իսկ նրա և նրա ապագա երեխայի կյանքը մազից է կախված: Սա <<Եվրոպական մարդասիրության>> սկիզբն է միայն:Արևիկը և Դավիթը հինգ տարի առաջ ծանոթացան Սկայպով: Հայազգի Դավիթը Բուլղարիայի Մոնտանա քաղաքից էր: Ծանոթացան, շփվեցին ու սիրահարվեցին: Մոտ երեք ամիս առաջ Արևիկը ուղևորվեց Բուլղարիա` իր սիրելիի`Դավիթ Հարությունյանի հետ, ընտանիք կազմելու: [...]

Կարող եք ասել, թե ինչու?

Ապրիլ 19, 2010, Ռաֆայել Թադևոսյան11 մեկնաբանություն

Smiley-QuestionԻնչի± Հոկտեմբերյանում հոլանդական պլան չի աճում:
Ինչի± տոնածառը բարդի չէ:
Ինչի± կյանքում ընկերուհիդ չի զանգի ու ասի` զակուսկին դիր, արաղը վերցնում եմ գամ:
Ինչի± թանը ձողիկով չեն խմում:
Ինչի± ա Արման Քարամյանը ընդհանրապես ֆուտբոլ խաղում: [...]

Լավատեսության և անկեղծանալու վայրը

Ապրիլ 18, 2010, Արտակ Վարդանյան5 մեկնաբանություն

zvartnotsԻմ երկրորդ աշխատանքը ամիսը երկու անգամ ինձ օդակայան է տանում, որտեղ նկարահանում եմ պարզ մարդկային ճակատագրեր. ովքեր են, ինչու են մեկնում, ում են եկել դիմավորելու: Սկզբում այս նախագիծը ինձ համար մի քիչ պարզունակ էր թվում, մինչեւ հասկացա ու համոզվեցի, որ օդակայանի առեղծվածը, էներգետիկ ուժը չկա որեւէ այլ վայրում: Մարդիկ, որպես ինտերվյուերներ, ուրիշ այլ տեղ ավելի անկեղծ չեն, քան Զվարթնոցում: [...]

Անկազմակերպ մարդիկ են ղեկավարում մեր ալիքները

Ապրիլ 17, 2010, Գնել Նալբանդյան30 մեկնաբանություն

3Ալիքի ղեկավարության ամենշաբաթյա հավաքները ոչ միայն անցած շաբաթվա եթերը քննարկելու, այլև անելիքի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ պլանավորման համար են: Հայաստանյան բոլոր ալիքները, իմ կարծիքով, տառապում են միևնույն հիվանդությամբ. նրանք իրականում չեն պլանավորում իրենց եթերը: Այսինքն ձևականորեն ինչ-որ բան պլանավորում են հաջորդ շաբաթվա համար, բայց երբ գալիս է այդ <<հաջորդ շաբաթը>>, [...]

Ինչ որ կերպ հաղթահարել այդ 24-ը

Ապրիլ 16, 2010, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]11 մեկնաբանություն

Our groupԻնձ համար այդ 24 կիլոմետրից հետո շատ բան փոխվեց: Հայ Եկեղեցւո Երիտասարդաց Միության մի խումբ անդամներ իմ լավ ընկեր Տեր Ավետիս Աբովյանի գլխավորությամբ որոշել էին ապրիլի 24-ին 24 կիլոմետրանոց քայլարշավ հաղթահարել Կալիֆորնիայի Մոհավե անապատում:Քայլարշավի նպատակն էր անցնել Դեր Զորի նման տեղանքով որ հնարավոր լիներ ամբողջությամբ ընկալել ցեղասպանություն կոչվածի ահավորությունը: [...]

Վերապրած, մազապուրծ ու վերածնված ցեղասպանություն

Ապրիլ 15, 2010, Գոհար Մանուկյան11 մեկնաբանություն

tsitsernakaberdՎաղ առավոտյան 8-ին գնացի Ծիծեռնակաբերդի համալիր, որ մտնեիուղիղ եթեր Թարսի պես հյուրեր ունեմ, ու ասել են, խոստացել, համարյա երդվել, որ գալու են: 8.50 է ու կանգնած եմ անձրեւի տակ: Հյուրերը չկան: Ես եմ, օպերատորը, ոստիկանները, հրշեջները, շտապօգնության աշխատակիցները: Այդպես էլ չեկան, բջջայինիս մարտկոցն էլ նստել է ու չեմ էլ կարող այլ հյուրերի զանգել: [...]

Պրոֆեսիոնալ խոսքը` միայն և միայն ԳՐԱՎՈՐ

Ապրիլ 14, 2010, Գնել Նալբանդյան19 մեկնաբանություն

2BBCն ունի կոնցեպտուալ բանաձև (գրավոր), որով հռչակում է իր երեք գերակայույթունները. լրատվական, ուսուցողական և մշակութային: Ըստ այս գերակայությունների էլ BBCն բաժանում է իր ծախսերը: Եթե մեր ալիքներն էլ գրավոր ձևակերպեն իրենց գերակայությունները, մենք էլ կհասկանանք, թե ինչ ակնկալենք այդ ալիքներից: [...]

Քննադատությունը սկսվում է ալիքի Հայեցակարգից

Ապրիլ 13, 2010, Գնել Նալբանդյան19 մեկնաբանություն

1Ամեն ալիք պետք է ունենա իր Հայեցակարգը, որում պետք է արձանագրված լինեն այդ ալիքի հավատամքը, մասնագիտական սկզբունքները, վարքականոնը: Ես նկատի չունեմ այն ֆիկտիվ փաստաթուղթը, որը կոչվում է <<Կանոնադրություն>>, և որն ունեն բոլոր ալիքները` ինչ որ տեղ, հաշվապահության դարակներում, փոշու տակ: [...]

Հաջորդ էջ »