Նոյեմբեր, 2010
Մոտ 7 տարի առաջ Վրաստանի ծովափերում հանգստանալը հարմար էր հայերի գրպանին: 6 տարի առաջ, երբ առաջին անգամ 15 օրով գնացի Քոբուլեթի, ծախսեցի մոտ 200$: Այդ գումարով և’ սնվեցի, և’ սենյակ վարձեցի: Մի խոսքով, ամեն ինչ լավ էր: Այժմ պատկերն այլ է: Թանկացել է: Այս տարի ամռանն ամեն ինչի գներն էին բարձրացել: [...]
Ջավախքի սահմանապահների անընդմեջ հարցերից ու մեր դիվանագիտական պատասխաններից հետո մեզ հաջողվեց մտնել Ջավախք: Մեզ տեղավորեցին մի հյուրանոցում, որը տեսնելու հենց առաջին պահին ասեցի. Էս առեղծվածային հյուրանոց ա, ստեղ մի բան լինելու ա: [...]
Ռեյտինգը ստուգելու լիքը ձեւեր կան: Դրանցից մի քանիսն ամեն շաբաթ մեզ ուրախացնում են՝ Հատուկ ռեպորտաժը լավագույնն է. չնայած իրենց մասին նույնն են պնդում նաեւ ուրիշ ալիքների ուրիշ շատ կարգին հաղորդումներ: Վահանակի վրա ընտրությունը Ձերն է ու էկրանին թող հաղթի լավագույնը, հարցը դա չի: [...]
Արդեն բավականին երկար տարիներ ինձ հետաքրքրում էր այն փաստը, որ Հայկական Առաքելական եկեղեցին պառակտված է երկու մասի: Այս պառակտումն ինձ համար ավելի ակնհայտ դարձավ ԱՄՆ-ում, որտեղ այն ավելի քան տեսանելի է: Սկսեմ նրանից, որ Ամենայն Հայոց կաթողիկոսարանն իր թեմերին անվանում է Diocese, [...]
Դասի էի նստած: Գրականության դասին խոսք գնաց Րաֆֆու Սամվելի մասին: Այդ ստեղծագործությունն իմ մեջ շատ մեծ վրդովմունք է առաջացնում: Սամվելում Րաֆֆին չափն անցել էր: Ու երբ կուրսեցիներս խոսեցին Սամվելի մասին, ապշեցի, գիտե՞ք` նրանցից ինչ լսեցի: Երեխաներից մեկը, որ բավական հայրենասեր մարդ է, ասաց, որ Սամվելը, իսկապես, հայրենիքի հանդեպ սերը մեծացնող ստեղծագործություն է: [...]
Դեռ չէինք հասել Ջավախք, արդեն գիտեինք` ինչ էլ նկարենք, ում հետ էլ խոսենք, վրացական իշխանությունների գաղտնի գործակալները մեզ հետեւելու են: Սահմանի վրա երկար-բարակ բացատրեցինք, թե ով ենք, Բանաձեւն ինչ է, ուր եք գնում ու ինչ ենք նկարելու: Մանրամասն ուսումնասիրեցին մեր փաստաթղթերը: [...]
Իմ կյանքում ամենաարտասովոր, ուրախ, ցուրտ ու տարօրինակ նկարահանումներն են: Ջավախք մեկնել, իսկապես, չէի ուզում: Լրագրողի մոտ լինում են թեմաներ, որ չի ուզում լուսաբանել, անդրադառնալ: Ի վերջո գնացի այդ քայլին ու սկսվեցին ջավախքի արկածների շարքը: Մեքենայով արդեն հասել ենք Գյումրի, երբ պետավտոտեսուչը կանգնացրեց … [...]
Մինչեւ դեկտեմբերի 31-ը ես ավելի շատ անավարտ գործեր ունեմ, քան վերջին 10-ն ամիսը: Ու ամենակարեւորն այն է, որ այս անգամ, իսկապես, չեմ չափազանցնում: Ընդամենը 10-ն օրում 2 հատ սցենար հայ բարերարների մասին, հարցազրույցները չեմ հաշվում ու այն նյարդային հյուսվածքներիս ոչնչացումը, որը տեղի ունեցավ ընդամենն այդ թեմայով … [...]
Բանաձևը վերսկսել է Բրիֆինգ.. ուղիղ հարցեր նախագիծը: Այն եթեր է հեռարձակվում Արարատ հեռուստաալիքով: Ըստ հաղորդման ձևաչափի, 5 անկախ փորձագետ հնարավորություն են ունենում ուղիղ հարցեր տալ մեկ պաշտոնյայի` կոնկրետ ոլորտի պատասխանատուի: Առաջին թողարկումը բնապահպանական էր, պատասխանատուն` բնապահպանության … [...]
Բա’րև Ձեզ: Ես ինքնապատասխանիչն եմ: Խոսի’ր ինձ հետ. ես շատ միայնակ եմ… Իմ ինքնապատասխանիչն ընդունում է միայն լավ լուրեր: Շնորհակալություն: Ողջու’յն: Ձեզ հետ խոսում է ինքնապատասխանիչը: Խնդրում եմ ձայնային ազդանշանից հետո թողեք Ձեր անունը, ազգանունը, հասցեն, կրեդիտ քարտի համարը, ես Ձեզ անպայման կզանգահարեմ, եթե հաստատվի Ձեր վճարունակությունը: [...]
Մերն ուրիշ է, մենք մնացած ազգերից տարբերվում ենք` Մեսրոպ Մաշտոցի ժամանակներից է գալիս այս պարզ ու հանճարեղ ճշմարտությունը: Մեր այբուբենը ոչ մի ուրիշ այբուբենի նման չէ, ու ոչ միայն այն պատճառով, որ մեր տառերը իրենց ձևով ու հնչողությամբ են յուրահատուկ, պարզվում է` այսօր քչերը կարող են գլուխ գովել, որ, իրոք, գիտեն հայոց տառերը, [...]
Մի ժամանակ, երբ լրատվականում էի աշխատում, մի քանի անգամ ստացվեց այնպես, որ Գրողների միություն գնացի: Ստացվեց, որ այնտեղ կար Սարգիս Կարեյան անուն-ազգանունով գրող, որին անկեղծ ասած, երբեք չեմ կարդացել: Ստացվեց, որ այնտեղ էր Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, որին էլի անկեղծ ասած, երբեք չեմ կարդացել: [...]
Ո’ւռաաաաաա: Ու հենց ես մտածում էի, թե ինչի մասին է լինելու իմ հաջորդ բլոգը, Հայաստանի Մաման դարձավ առաջինն ամբողջ Եվրոպայում: Չէ, ժողովուրդ, փաստորեն գոնե արդարությունը մի քիչ գործում է: Այս անգամ մենք ճիշտ երգով ու ճիշտ երգիչով էինք մասնակցում, ու ինչքան էլ կողքից խանգարեցին ու նավսեցին, միեւնույն է, առաջին տեղում ենք: Չլսված բան է, վրացիների փոփոխական ու քծնող բնավորությունը ոնց կար, [...]
Վերջերս Ապարանից եկող ջրատարի հետ ինչ-որ վթար էր եղել: Արդյունքում մի քանի օր ջուր չունեինք: Այդ ժամանակ էլ ինքս ինձ խոստովանեցի, որ առանց ջրի կյանք չկա: Մինչև այդ 3, թե 4 օրն անցավ, շունչս կտրվեց: Մի տեսակ ճնշված էի. ջուրը մի կողմից, տհաճ հիշողությունները` մյուս: Վաղուց ջուր չէինք հավաքել, մեկ էլ մտնում եմ լոգարան տեսնեմ ինչքան տարա կա, [...]
Մասնագետների շրջանում նկատվում են հակադիր կարծիքներ և դժվար է կողմնորոշվել, թե վերջ ի վերջո ով է ում հակադրվում` գովազդը PR-ին, թե PR-ը գովազդին: Եվ արդյոք հնարավոր է բաժանել այն, ինչը համերաշխորեն գոյատևում է մեր պրակտիկայում: [...]
Պանիրը թանկացավ: Եվ ի՞նչ Առանձնապես ոչինչ: Դիմացել ենք ու էլի կդիմանանք: Առանց պանիր էլ կարելի է ապրել. Չ՞է Կամ էլ, ասենք, կարելի է պանրի փշուրներ առնել: Զարմացա՞ք Պետք չէ զարմանալ: Հիմա պանրի փշուրներն էլ են կիլոգրամով վաճառում: Ասում են` պանիրը թանկացավ, որովհետև պետք է արտահանենք: Հաց ու պանիր` կեր ու բանիր, [...]
Բյուջե, Թանկացում, Հայաստան, Մարդիկ, Սոցիալական
Աշխատատեղեր, Առանց Պանիր, Արտահանում, Թանկացում, Ճգնաժամ, Շնչել, Պանիր, Տնտեսական աճ, Փշուր, Օդ, Օդի գին, Օրենք
Օրվա պիկ ժամ, մեքենաներն իրար հերթ չտալով փորձում են անցնել խաչմերուկը: Ուշանում եմ, մտքումս հազար ու մի գործ է պտտվում , թե ոնց պետք է անեմ, որը պետք է հասցնեմ, դեռ բլոգ էլ ունեմ գրելու, մի քանի գործնական հեռախոսազանգ, տնային գործեր, բարեկամներիս պետք է այցելեմ. այս գիշեր մեկնում են: Երթուղայինի մեջ նստած տեղս չեմ գտնում: [...]
Հայաստանից դուրս եկած և եվրոպայում ու ԱՄՆ-ում ապրած գրեթե յուրաքանչյուր երրորդ, եթե ոչ երկրորդ հայ երիտասարդ չի ուզում վերադառնալ Հայաստան: Նրանք գնում են սովորելու ու մնում են այնտեղ: Ինչո՞ւ: Վերջերս լսում էի Լեննոնի Imagine երգը, որի բառերը նույնիսկ նրա մասին չլսածներն ու չլսողները գիտեն: Այս երգը չեմ սիրում` չափից շատ պոպուլյար է, [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները