Դեկտեմբեր, 2010

Նոր տարին Բանաձևում

Դեկտեմբեր 31, 2010, Սոնա Աբրահամյան5 մեկնաբանություն

imgresԲանաձևում հայտնի սոցհարցում անցկացնող կա. ես եմ…. Երեխեքն արդեն գիտեն, եթե թուղթն ու գրիչը ձեռքիս բոլորի մոտով պտտվում ու տարօրինակ հարցեր եմ տալիս, ուրեմն բլոգի թեմա չունեմ ու բանաձևցիների հաճախ անհետաքրքիր պատասխաններից փորձելու եմ հետաքրքիր բլոգ գրել: Չնայած անհետաքրքիր-ը հարաբերական է ասված, որովհետև Բանաձևի ոչ մի աշխատող ոչ մի հարցի խելքին մոտ ու ոչ տարօրինակ պատասխան չի տալիս: [...]

Անվճար համակարգի թանկարժեք ծառայությունները. մաս 1-ին

Դեկտեմբեր 30, 2010, Արաքս Թադևոսյան

5Բրիֆինգ ուղիղ հարցեր նախագծի վերջին թողարկումներից մեկի հյուրը առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարն էր, որի հետ քննարկում էինք անվճար համակարգից օգտվելու կարգը, բուժհաստատությունների այսօրվա գործելաոճը: Վահան Պողոսյանը պնդում էր, [...]

Ինչ ենք մենք մտածում ……

Դեկտեմբեր 29, 2010, Սոնա Աբրահամյան27 մեկնաբանություն

girl thinkingԵրեկ նստել էի ավտոբուս: Այնքան եմ սիրում երթուղայինը փոխարինել ավտոբուսով, բայց վերջերս ընդհանրապես դա չի հաջողվում` երկար են գնում, ես էլ անընդհատ ինչ-որ տեղ եմ շտապում: Բայց երկու օր առաջ հարմարեցրի ու դասի գնալիս ավտոբուս նստեցի: Ավտոբուսների ուղևորների մասին ինձ մոտ մնացել էին մանկական հիշողություններ, որ կապված են պապիկ-տատիկների  հետ: [...]

Մտածի’ր կանաչ և կապրես կանաչ

Դեկտեմբեր 28, 2010, Ընթերցող12 մեկնաբանություն

2Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում եղանակը գնալով դառնում է ավելի ու ավելի անկառավարելի. պատճառը կլիմայական գլոբալ փոփոխություններն են: Գլոբալ փոփոխությունները հետևանք են նաև մարդկանց կատարած անհեռատես գործողությունների. մարդիկ իրենց ձեռքով կտրում են ծառերն ու դրանց տեղերում կառուցում բետոնապատ շինություններ: [...]

Ի՞նչ նվիրել

Դեկտեմբեր 27, 2010, Նելլի Հարությունյան4 մեկնաբանություն

presentՏարվա մեջ մի քանի օր կա, որ նվեր է ենթադրում: Նվեր ստանալու առաջին ամենահավանական օրը ծննդյան տոնն է: Դե, եթե իգական սեռից եք, ուրեմն` մարտի 8-ն ու ապրիլի 7-ն էլ կարմիր օղակի մեջ վերցրեք, եթե սիրահարված եք, միանգամից փետրվարի 14-ն էլ նշեք, և, իհարկե, ամանորը: Բայց ինչպես ենք նվեր ընտրում և ինչ ենք ակնկալում: Նվեր ընտրելիս մի քանի կետ կա, [...]

Ցտեսություն ԱԼՄ

Դեկտեմբեր 26, 2010, Արտակ Վարդանյան38 մեկնաբանություն

almԴեռ մի երկու ամիս ԱԼՄ-ն եթերում կլինի ու հրաժեշտ կտա իր հաճախականությանը: Տիգրան Կարապետյանն այսուհետեւ  ստիպված չի լինի ամեն երեկո տանից /նկատի ունեմ հեռուստաալիքից / եթերում հայտնվել ու խոսել, խոսել ու էլի խոսել: Վերջին մեկ ամսվա գլոբալ փոփոխությունները, [...]

2010-ի մասին ու Բանաձև-ի ցավը տանեմ

Դեկտեմբեր 25, 2010, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]4 մեկնաբանություն

photoԵս, որ ապրում եմ Հայաստանից այդքան հեռու ու օտարության մեջ, հնարավորություն ունեմ մշտական կապի մեջ լինել այդ փոփոխվող աշխարհի հետ: Այդ զգացումի համար ես երախտապարտ եմ Բանաձև-ին ու դրա համար նրա ցավը տանեմ: Ու քանի որ մի երկու շաբաթից արդեն Նոր Տարի է, ուզում եմ վերջում երկու ցանկություն պահել: [...]

Ի սկզբանե եղել է բանը…

Դեկտեմբեր 24, 2010, Սոնա Աբրահամյան6 մեկնաբանություն

banԻ սկզբանե եղել է բանը…… հայերի համար բանը ոչ թե իր բառարանային իմաստով բառ, խոսք, այլ ժողովրդական, առօրյա-խոսակցական: Մի դեպքում բանը մարդ է, մյուս դեպքում ` խոհանոցում դրված սառնարանը, մեկ էլ հանկարծ վերածվում է հարևանի ու ընկերոջ: Ասածս ինչ է` հենց որ որևէ առարկայի կամ գործողության անուն չենք հիշում, [...]

Գրականությունը սփյուռքի գրկում

Դեկտեմբեր 24, 2010, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]3 մեկնաբանություն

booksԱյս բլոգում մի քանի անգամ լավ թեմաներ են շոշափվել կապված հայ գրականության ու հայոց լեզվի մասին: Ես հայ գրականությունն աղբարկղ նետողը կամ ամեն ինչ շրջել փորձող մեկը չեմ: Ազատ ժամանակ ունենալուն պես փորձում եմ հնարավորինս չափ ընթերցել: Միշտ էլ սիրել եմ գրականություն եւ ոչ միայն հայ ու հայերենով, ինձ հետաքրքրում է այն, ինչը տպավորիչ է: [...]

Մայրական ուշացած անհանգստություն. մաս 3-րդ

Դեկտեմբեր 23, 2010, Արաքս Թադևոսյան1 մեկնաբանություն

5Հիշում եք, չէ՞, Տիգրանի պատմությունը: Այն երեխայի, որ մանկատանն էր հայտնվել այն բանից հետո, երբ մայրը նրան մեկ տարեկանում  աղբանոցն էր նետել: 2 ամսից  երեխան կդառնա 10 տարեկան և դեռ շարունակում է մնալ մանկատանը: Հիշեցնեմ, որ Հատուկ ռեպորտաժ - ով մենք պատմեցինք մի ամուսնական զույգի մասին, ով որոշել էր որդեգրել Տիգրանին: [...]

Ես վերջապես տեսա Mea Culpa-ն

Դեկտեմբեր 23, 2010, Արտակ Ալեքսանյան17 մեկնաբանություն

mea culpaՀինգերորդ, թե վեցերորդ փորձից հետո վերջապես տեսա Մեա Կուլպան: Ի դեպ, սա այն եզակի ներկայացումներից է, որի մասին գրեթե ոչ մի բան չէի լսել, բացի նրանից, որ անընդհատ խաղում են. եթե չեմ սխալվում արդեն մի յոթ տարի: Ի դեպ, Մեա Կուլպայի մասին մենք նույնիսկ պատրաստել էինք Հատուկ Ռեպորտաժ: Այն ժամանակ, դեռ չտեսած, այն ընդգրկել էի լավագույն ներկայացումների ցուցակում, թեև իմ համար մինչև այժմ ամենասիրելի ներկայացումը Խաթաբալադան է` … [...]

Հարստությունը տարիք չի ճանաչում

Դեկտեմբեր 22, 2010, Նելլի Հարությունյան3 մեկնաբանություն

vahagni taxamasՎերջին մեկ-երկու շաբաթը միտքս սփյուռքահայերով էր զբաղված: Հատուկ ռեպորտաժ ենք պատրաստում: Շատ սփյուռքահայերի հանդիպեցի, հայրենասիրական ճառեր շատ լսեցի: Մի անգամ հարցազրույցի ժամանակ նույնիսկ խեղճ Կարենի արդեն գիտեք` մեր օպերատոր Սիմոնյանն է աչքը կպել էր, իսկ վերջին հարցազրույցի ժամանակ կեսից ուղղակի հավաքեց տեսախցիկն ու, [...]

11-ն անց 59

Դեկտեմբեր 22, 2010, Զոհրաբ Հարոյան6 մեկնաբանություն

imgresՄիակ բանը, որ տոնի մասին հիշեցնում է Սարգսյանների տանը, սովետի ժամանակ Խոպանից բերած Սարգսի արհեստական տոնածառն է` ջարդած ու փշրված խաղալիքներով ու դռան մոտ` աղբի կողքին թափված մի քանի մանդարինի կեղեւը: Տոնածառն ամեն տարի պարտաճանաչորեն Անուշը հանում է հեռուստացույցի հին արկղի միջից, [...]

Ինչքա՜ն մենակ են մարդիկ

Դեկտեմբեր 21, 2010, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]3 մեկնաբանություն

GeghamՀասկանալուն պես,
Դատարկությունս մոռանում եմ ես
Ու ժպտում անկեղծ
Այո, ինչքա՜ն մենակ են մարդիկ
Մարդկային <<ես>>-ը թագավոր է
Ու այդ աշխարհում հենց մարդն է ստրուկ … [...]

Փոխվող սերունդ

Դեկտեմբեր 21, 2010, Արտյոմ Լևոնյան2 մեկնաբանություն

comm1Երբ դեռ 14 տարեկան էի, Հայաստանում սկսվեց ռեփի ծաղկումն ու ծաղկունքը: Այստեղ նոր-նոր սկսեցին լսել այդ փողոցային կյանքի մասին` երաժշտական ինչ-որ ռիթմերի տակ: Երևանում հայտնվեցին առաջին աղջիկներն ու տղաները, որոնք հագնում էին լայն ջինսեր ու մինչև ծնկները հասնող շապիկներ, մազերը երկարեցին, քայլվածքը` փոխվեց: Փոխվեցին ինչ-որ բաներ: Այդ ժամանակահատվածից առաջ ես արդեն ունեի երկար մազեր, հագնում էի լայն ջինսեր ու մարմնիս կեսը փակող վերնաշապիկներ: [...]

Երբ հանդիպում են անցյալն ու ներկան

Դեկտեմբեր 20, 2010, Մանու Իրիցյան

PhotoՄի քանի օր առաջ, երբ նշանակվեց ՏՀՏ լիդերների անփողկապ հերթական հանդիպումը, նշվում էր, որ ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետը եւ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Ինչ իմանային կազմակերպիչները, որ հանդիպումից ընդհամենը մի քանի օր առաջ նախարարի անունը ոչ թե Ներսես կլինի, [...]

Թանկ ու թեթեւ կրթություն

Դեկտեմբեր 20, 2010, Նելլի Հարությունյան8 մեկնաբանություն

photoՔույրս քոլեջում է սովորում: Վերջերս նկատում եմ, որ երբեմն դասի չի գնում: Պարզվում է` մի օր բնորդ չունեն, մի օր դասախոսը չի գալու, մի օր անիմաստ դաս է… Այդպես բազմաթիվ պատճառաբանություններ, ու դասերն իրար ետևից կորում են: Եվ առաջին անգամ մտքովս անցավ, ախր, ինչպես կարելի է, չէ որ վճարում ենք ուսման համար: Նույնն է, թե գնաս խանութ, վճարես ու քեզ դրա դիմաց ոչինչ չտան: [...]

Նորահարսի սիրտը չդիմացավ

Դեկտեմբեր 19, 2010, Տիգրան Զարեյան

imgresՇերոն Ռենսլին երջանիկ հարս էր: Բայց հարսանիքից մի քանի ժամ առաջ նա այնքան սկսեց անհանգստանալ, որ օրն ավարտեց հիվանդանոցում: Միայն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա կարողացավ ի կատար ածել երազանքն ու ամուսնանանալ սիրած տղամարդու հետ: Փորձագետները պնդում են, որ պսակադրության արարողությունն ամենահուզիչն ու … [...]

Հաջորդ էջ »