Հունվար, 2011

Հրաշքին սպասելիս

Հունվար 31, 2011, Արաքս Թադևոսյան10 մեկնաբանություն

gaylukԱյս տարին ինձ համար լավ սկսվեց: Բացի մի քանի անձնական ու ոչ անձնական լավ նորություններից, ես այս տարվա առաջին օրերին մի շատ  հաճելի զանգ ստացա: Ինձ զանգահարեց Գայլուկը: Հիշում եք, չէ՞. այն երեխան, որին պետք է որդեգրեին, որի կենսաբանական մայրը հայտնվեց իմ ռեպորտաժից հետո ու սկսեց խոսալ իր մայրական իրավունքներից: [...]

Ափի մեջ-5

Հունվար 30, 2011, Ընթերցող5 մեկնաբանություն

ocean imagesԱլլան ոչինչ չպատասխանեց, մի վերջին ու երկար հայացք գցեց դեպի ծովը, և քայլերը դանդաղ ուղղեց դեպի հյուրանոց: Դեռ պիտի հասցներ լոգանք ընդունել, և պայուսակը հավաքել, որի մեջ գալուց հապճեպ մի երկու առաջին անհրաժեշտության իրեր էր գցել: Վահրամը լուռ քայլում էր նրա կողքով, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չէր համարձակվում… Ալլան աստիճաններով սկսեց բարձրանալ դեպի իր սենյակը, և հասնելով դռանը, շրջվեց, ջեմպրը հանեց ուսերից, [...]

Ռուկի վվերխ-ը, դիսկոն ու ընդդիմադիր Սեդան

Հունվար 30, 2011, Զոհրաբ Հարոյան14 մեկնաբանություն

ruki-vverxՀստակ չեմ հիշում իննսուն քանի թիվն էր, բայց հիշում եմ, որ էդ ժամանակ փողոցային դիսկոտեկները նորաձեւ էին ու երեկոները հավաքվում էինք քուչի երեխաներով ու պարում: Խորհրդային միությունից մնացած Լոմո դինամիկները զռզռում էին Կռոշկա մայա-ն, իսկ Վեգա մագը պտտում էր Ռուկի վվերխի ամենահիթային կասետը: Քուչի ամենանորաձեւ սպորտիվկայով, [...]

Ափի մեջ-4

Հունվար 29, 2011, Ընթերցող4 մեկնաբանություն

ocean imagesՎահրամը քայլերն ակամա ուղղեց դեպի ափը, որն առավոտվա այդ վաղ ժամին գրեթե դատարկ էր: Ամբողջ գիշեր չէր կարողացել քնել: Նախորդ օրվա իրադարձությունները նրան կարծես զրկել էին հանգստից: Գլուխն անտանելի ցավում էր, իսկ մոտակա սրճարանն էլ դեռ փակ էր` մի գավաթ սուրճ խմելու իր անհագ ցանկությունը բավարարելու համար: Ծովի վաղորդյան սառնությամբ պարուրված ալիքները կարծես սթափեցրին Վահրամին: [...]

Իջեք-իջեք երազներ

Հունվար 29, 2011, Նելլի Հարությունյան15 մեկնաբանություն

photoԻնչ դժվար է արթնանալը, այնքան դժվար, որ որոշեցի սրա մասին բլոգ գրել: Ամեն առավոտ նույն պատմությունը, համոզելու երկար ընթացքը սկսում է ժամը ինից: Վատն այն է, որ երբ էլ քնեմ` ուշ, թե շուտ, միևնույն է, առավոտյան 9-ին հազիվ, մի կերպ եմ աչքերս բացում: Սա լավագույն տարբերակն է: Թե աշխատանքի գնալու անհրաժեշտությունը չլինի, [...]

Ծիտիկ-ծիտիկ-ի մոտիվներով

Հունվար 28, 2011, Գեղամ Մուղնեցյան [ԱՄՆ]12 մեկնաբանություն

billboardԱմերիկայի հայկական հեռուստակայանները հիմնականում ունեն 1-2 ծրագիր, լուրեր Հայաստանից ու հիմնականում Հայաստանից  ստացվող հաղորդումներ կամ ծրագրեր: Բոլորովին  այլ է գովազդային  աշխարհը: Սրանք  մի այլ կարգի ժամանց են ապահովում: Գովազդների մեծամասնությունը պատրաստում են նրանք,  ովքեր արդեն դարձել են հեռուստատեսային դեմքեր,   [...]

Ազնիվ խոսք, ես չէի ուզում…

Հունվար 25, 2011, Մանու Իրիցյան11 մեկնաբանություն

photoԼրագրողն ամեն  դեպքում, ինչ էլ լինի, պետք է կարողանա կորզել ինֆորմացիա,-այս պարզ, բայց շատ բարդ իրագործելի տեսությունը գիտեն բոլոր լրագրողները: Բայց լրագրողը նույնպես մարդ է եւ գիտի, որ բոլոր իրադարձությունների ու պատմությունների հետեւում նույնպես մարդիկ են: Կան թեմաներ, որոնց մասին դժվար է խոսել, բարձրաձայնել, ասենք այն մասին, [...]

Բանաձևի տարվա բլոգը կամ մենք բլոգ հարգող ազգ ենք . մաս 3-րդ

Հունվար 24, 2011, Արաքս Թադևոսյան7 մեկնաբանություն

blogԿարծում եմ մեր` բանաձևցիների  կողմից ազնիվ չէր լինի, անտեսել Զոհրաբ Հարոյանի աշխատանքը: Նա մեծահոգաբար ու առանց ծուլանալու նստեց հաշվեց տարվա ընթացքում մեր գրած բլոգներն ու դրանց մեկանաբանություններն, ու ամփոփեց տարին ` արձանագրելով բոլորի ռեկորդները: [...]

Կինո՞, թե՞ ֆոտո

Հունվար 23, 2011, Արտակ Գևորգյան10 մեկնաբանություն

photoOrCinemaՎերջերս նկարահանվեց մի նոր հայկական լիամետրաժ գեղարվեստական կինոնկար: Այն դիտելուց մեծ հաճույք ստացա, շատ ծիծաղեցի և, իհարկե, որակի ու ոճի վրա էլ ուշադրություն դարձրեցի` ամեն ինչ շատ լավ էր մտածված: Ֆիլմը դիտեցի մինչև վերջ և պարզվեց, որ դրա հետ կա նաև բոնուս. վերջում խոսում են հեղինակները, կազմակերպիչները, դերասանները: [...]

Վերադարձրեք ընտանիքիս կամ տատս ճիշտ էր ասում

Հունվար 21, 2011, Արաքս Թադևոսյան9 մեկնաբանություն

noTvՏատս միշտ պատմում էր, թե ոնց էին երեկոները բակում հավաքվում հարևան- բարեկամներով ու խոսում անցած-գնացած օրերից, իրենց ծանր մանկությունից ու վաղվա օրից: Ու միշտ ասում էր. էս ինչ էր էս հեռուստացույցը, միացնում եք, նստում դիմացն ու մոռանում իրար: Այդ դեռ այն ժամանակ էր տատս բողոքում, երբ ես փոքր էի, օրվա մեծ մասը հոսանք չունեինք, [...]

Ստորգետնյա Մոսկվան

Հունվար 21, 2011, Սոնա Աբրահամյան4 մեկնաբանություն

metroԱյս տարի Ամանորյա տոներն ու ձմեռային հանգիստս որոշեցի անցկացնել աշխատանքից, դասերից ու միօրինակ դեմքերից  հեռու եւ ճանապարհ ընկա դեպի Մոսկվա: Որ Մոսկվան գեղեցիկ քաղաք է, հայտնի ճշմարտություն է, այդ մասին հետո: Հիմա ուզում եմ գրել այդ քաղաքի ամենամեծ առավելություններից մեկի մասին, որը եթե հանկարծ մի օր, թեկուզ մեկ ժամով կանգ առնի, [...]

Ծիծաղելի բիզնես գաղափարներ, որոնք միլիոններ են բերում

Հունվար 20, 2011, Արտյոմ Լևոնյան4 մեկնաբանություն

ideaՄինչ ոմանք նստած լուրջ հաշվարկներ ու մարկետինգային հաշվարկներ են անում, խիստ անհրաժեշտ ու իբրև օգտակար գաղափարներ մտածում, որպեսզի վաճառեն, մյուսները բնակարանում նստած անիմաստ բաների շուրջ են խորհում, որոնք հետագայում դառնում են միլիոնանոց բիզնեսներ: Այսօր հենց այդպիսի բիզնեսների մասին կպատմեմ` տարօրինակ առաջին հայացքից անիմաստ ու անպետք, բայց միլիոնանոց: [...]

Բանաձեւի տարվա բլոգը կամ մենք բլոգ հարգող ազգ ենք. ՄԱՍ 2-րդ

Հունվար 20, 2011, Զոհրաբ Հարոյան6 մեկնաբանություն

blogՇարունակեմ լրացնել Բանաձեւի բլոգերների ամփոփաթերթիկը: Այս տարի Բանաձեւի ամանորյա կորպորատիվ հավաքի ժամանակ Գնել Նալբանդյանն ու ես պատահաբար պարզեցինք, որ Բանաձեւում ամենաշատը, իբրեւ թե, ես չեմ սիրում Գնելին, այնպես որ հիմա պիտի ամեն ինչ անեմ հակառակն ապացուցելու համար: [...]

Մի լուսանկարի պատմություն

Հունվար 19, 2011, Ալկա Չիլինգարյան4 մեկնաբանություն

boxԸնկերուհիս եկավ ստամբուլյան իր հանդիպումներից մեկից ու հիացած մի պատմություն պատմեց, որից ես էլ հիացա ու հիմա էլ ձեզ եմ ուզում հիացնել: Ստամբուլի փողոցներում ինչ ասես վաճառում են: Այդ փողոցներից մեկում էլ նա տեսնում է մի մարդու, ով հին ճամպրուկի մեջ վաճառում է մեծ քանակությամբ հին, շատ հին ու տարբեր թուրք ընտանիքների լուսանկարներ: [...]

Երբ գալիս են ռեմոնտչիկները

Հունվար 19, 2011, Մանու Իրիցյան12 մեկնաբանություն

photoԵս հիմա հաստատ գիտեմ, ռեմոնտչիկներն առանձին կաստա են, առանձին մարդկային խումբ, ռասա, ազնիվ խոսք: Ավելին, նրանք բոլորը, գուցե եւ չունեն մասնագիտական կրթություն, բայց, կարծում եմ, ընդհատակյա գաղտնի  ինչ-որ դասընթացների մասնակցում են: Ավելին, կարծում եմ, Հիպոկրատի երդման տիպի ինչ-որ երդում էլ են տալիս, ասենք, որ երբեք իրենց խոստացած ժամկետներում չեն տեղավորվի, [...]

Էլ չեն լինի 20 տարեկան… մաս 2-րդ

Հունվար 18, 2011, Զոհրաբ Հարոյան3 մեկնաբանություն

obamaphotoՇարունակում եմ ներկայացնել համաշխարհային դեմքերի երիտասարդ տարիքի լուսանկարները: Իսկ դուք շարունակեք գուշակել, թե ում լուսանկարն է տեղադրված այստեղ: Օգտվեք նաեւ հուշման տարբերակից, որը ներկայացնում եմ նկարի հետ միասին: Գնացինք՞ Գնացինք… Ասում են` նա սիրավեպ ունի իր նախկին օգնական Վերա Բեյքերի հետ: [...]

Թուրքիա ` հետամնա՞ց, թե՞ զարգացած

Հունվար 18, 2011, Ալկա Չիլինգարյան17 մեկնաբանություն

istambulՄի քանի ամիս առաջ համալսարանում դասերից մեկի ժամանակ մի դասախոս սկսեց խոսալ այն մասին, թե ինչ հետամնաց են թուրքերը ու ինչ քոչվորական կյանքով են ապրում: Շատ էի զարմացել: Ասեցի, որ դա այդպես չի, որ նրանք իրականում լաաավ էլ զարգացած են: Դասախոսս չհամոզվեց: Ստամուբուլը ապացուցեց ասածս: [...]

Ի՞նչն է գեղեցիկը ….

Հունվար 17, 2011, Սոնա Աբրահամյան5 մեկնաբանություն

whatisbeautifulՀունվարը սկսվեց ուրախ ու հետաքրքիր, բայց շարունակվում ու ավարտվում է միայն հետաքրքիր: Հետաքրքրությունը գրքերի ու դասախոսությունների մեջ է, ուրախի մասին այս դեպքում խոսք լինել էլ չի կարող: Քննություններիս շրջանն է, օրը մեկ մի քննություն, պարապելու համար` մոտավորապես մեկուկես օր ժամանակ: Այսօրվա քննությունս ինձ համար ամենահետաքրքիրն ու ամենապիտանիներից մեկն էր, ու ընդհանրապես կարծում եմ, [...]

Հաջորդ էջ »