Մայիս, 2011
Բոլորն են երազում ձյունաճերմակ ատամների մասին: Սակայն կան մի քանի բայց-եր: Կան որոշ բացասական հետևանքներ, որոնք կարող են առաջանալ հաճախակի սպիտակեցման դեպքում: Տարիքի հետ բոլորի մոտ սկսում է խամրել ատամների բնական փայլը, ինչն անխուսափելի է, քանի որ ատամների ծածկույթը սպունգի նման ծակոտկեներով է: Այդ պատճառով զարմանալի չէ, [...]
Մարտի սկզբին, երբ կրթօջախներում ծնողներից սկսեցին պահանջել երեխայի ու ծնողի անձը հաստատող փաստաթղթի, անշարժ գույքի սեփականության վկայականի պատճեները ու տեղեկանք բնակության վայրից, հանրային մեծ աղմուկ բարձրացավ: Անկեղծ ասած, որքան էլ իմ սրտով էր այդ աղմուկը, այնքան էլ անսպասելի էր: Չեմ հիշում մի դեպք, որ մեր հասարակությունն այսպես արագ արտահայտեր իր ընդվզումն ու առավել ևս արդյունք ստանար: Ճիշտ է, մինչև ծնողների մի մասը կփորձեր նախ հասկանալ, [...]
Իմ շրջապատում գրեթե ամեն ինչ մանուշակագույն է` անունս, սենյակս, անկողինս, անձրեւանոցս, շորերիս մեծ մասը եւ էլի շատ բաներ: Հանկարծ, չմտածեք, թե ուրիշ գույն չեմ հագնում, լավ էլ հագնում եմ, ավելին, մանուշակագույնն ավելի շատ նախընտրում եմ սառը կամ անձրեւոտ եղանակներին, իսկ ամռանն առանց այդ էլ տաք է, եթե շատ տաք գույն էլ կրեմ, [...]
Բամբասել չեմ սիրում, մարդկանց անձնական կյանքին խառնվել` առավելևս: Բայց այնքան եմ սիրում, երբ որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եմ հայտնվում: Երբևէ ինչ-որ մեկդ ուշադրություն դարձրել եք, թե ինչպես և որտեղ են հանդիպում իրենց սրտի տիրուհիներին երթուղայինի վարորդները: Ես նկատել եմ, ով չի նկատել, հիմա ասում եմ, ուշադիր եղեք հաջորդ անգամ: [...]
Գրեթե երկու տարի առաջ ես գրեցի Բանաձևի վեբ-պատասխանատու Ռաֆոյի մասին: Պատմությունն այն մասին էր, որ երբ նա, դեռ ուսանող ու անփորձ ժամանակ եկավ մեր տուն, որպես նորոգող վարպետի օգնական, առաջարկեցի սովորել կայքեր պատրաստելու համակարգչային ծրագիրը` խոստանալով աշխատանքի ընդունել: Ռաֆոն սովորեց, ընդունվեց աշխատանքի, այսօր չորս թե հինգ կայքերն է մեր թողարկում, [...]
Որպեսզի չստացվի այնպես, որ ես էլ նույն փնթփնթան ծերուկների նման միայն թերություններն եմ ասում, այս մասում կներկայացնեմ այն բոլոր քայլերը, որոնք նշել եմ իմ ուսումնասիրության արդյունքում ու իմ տարբեր հարցազրույցների արդյունքում: Քայլ առաջին` պետությունը պետք է ունենա… [...]
Բոլորը մի բան հաստատ գիտեն ` բոլորն ուզում են, որ մեր քաղաքը մաքուր լինի: Ում էլ հարցնես, փողոցում որ մեկին մոտենաս, կասի. Ես շատ եմ սիրում Երևանը, Երևանը մեր քաղաքն է, շատ կուզենայի, որ մի քիչ էլ մաքուր լիներ: Ուղղակի վատն այն է, որ այդ նույն մարդն այս ամենն ասելուց հետո կարող է ձեռքի եղած աղբը գցել գետնին ու շարունակել խոսակցությունը: [...]
Անկանխատեսելի մրցույթ եվրատեսիլը շոկի մեջ է գցել մասնակցող ու կիսաեզրափակիչը չանցած բոլոր երկրներին, բայց այն համաժողովրդական ողբերգության դարձավ միայն մեզ համար: Եվրատեսիլն անհետաքրքիր շոու համարող, բայց այն հետեւող ու քննարկող հեռուստադիտողներ` նորմալ է, մրցույթ է, կարող ենք նաեւ պարտվել: Ուղղակի սովորել էինք, [...]
Բրիտանական ֆիլմերի փառատոնն ու հետաքրքրությունը բրիտանականի հանդեպ ինձ ստիպեց երեք օր շարունակ ներկա լինել ֆիլմերի ցուցադրությանը: Ընկերներով որոշոցինք, հավաքվեցինք ու… սկսվեց ֆիլմն ու սկսվեցին ազգիս դեմքը ցույց տվող կոպիտ, բռի ու անտաշ մեկնաբանությունները: Դե, քանի որ նմանատիպ փառատոնների ժամանակ, սովորաբար, մուտքն ազատ է լինում, [...]
Օսամա Բեն Լադենը սպանվել է ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից… Այս լուրը կայծակնային արագությամբ տարածեցին համաշխարհային բոլոր լրատվամիջոցները: Հետո ելույթ ունեցավ նախագահ Օբաման ու հաստատեց այդ տեղեկությունը: [...]
Գիտնականները պարզել են, որ երրորդ կարգի երկրներում, որտեղ տղամարդը դումինանտ է, կանայք հիմնականում չեն ծխում: Իսկ ահա Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, երբ 20-րդ դարի 20-ականներին գենդերային հավասարություն սահմանվեց և հնարավորություն տրվեց գեղեցիկ սեռին անգամ քաղաքականությամբ զբաղվել, [...]
Մեր ժամանակ այդպես չէր, մենք մեծերին հարգում էինք: Բա մենք էսպես էինք խոսում մեծերի հետ, բա մեր կարդացած գրքերը, մեր դպրոցը, կրթությունը……. Մարդկային թերացումների, բարդույթների հանդեպ սովորաբար տոլերանտ եմ: Բայց հունից դուրս եմ գալիս, երբ միջին և բարձր տարիքի մարդիկ, որոնց կյանքն ավարտվել է խորհրդային միության կյանքի հետ միասին, սկսում են չարախոսել այսօրվա պատանիների ու երեխաների մասին: Որովհետև. [...]
Վերջերս ինձ համար պարզ դարձավ, որ կյանքը զուգադիպությունների շղթա է… Բացատրեմ, թե ինչու. դեկտեմբերն էր, երբ ազատ ժամանակս թույլ տվեց ցուցահանդես գնալ, որոշեցի այցելել Նկարիչների միություն: Տոմսավաճառի խոսքից հասկացա, որ տոմսեր են հարկավոր, իմ հարցին կողքիս աղջիկը շտապ արձագանքեց. -Ես ավել տոմս ունեմ, ընկերուհուս համար էր, ինքը չի գալու, եթե ուզում եք, կարող եմ ձեզ տալ: [...]
Հայրենասեր եղել եմ, ազգապաշտ` երբեք: Բայց այս տարի զգացի, որ եթե պարսիկների Նոր տարին մի քիչ էլ շարունակվի, ես կսկսեմ ատել այդ Նոր տարին էլ, պարսիկներին էլ, ու հաշվի չեմ առնի, որ նրանց այցելությունը մեր երկիր, գոնե, տուրիզմի առումով նպաստ տալիս է: Բացի նրանից, որ այս ժողովուրդը իրեն անշնորք է պահում մեր քաղաքի փողոցներում, ինձ ամենից շատ ջղայնացնում է նրանց վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: [...]
Հատուկ Ռեպորտաժի համար տնային շների մասին ռեպորտաժ պատրաստելիս ես խոսեցի կենդանիների խանդի մասին: Ես ինքս հասկացել էի, որ դա հեքիաթ չէ, ոչ էլ բամբասանք: Դա, իսկապես, այդպես է: Ու վերջերս մի անգամ էլ տեսա ու հասկացա, որ կենդանիները մարդկանց նման խանդոտ են: Ընկերուհիս կատու է պահում` շատ սիրունիկ, իրենից գոհ սև կատու: Ասել, որ հյուրերի չի սիրում, սուտ կլինի, [...]
Հարգելի ընթերցող, մենք` հեղինակներս, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ blog.banadzev.com-ում քննարկումներին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալություն, որ ժամանակ եք գտնում ծանոթանալու մեր նյութերին, գրում կարծիքներ, մեկնաբանումներ անում… [...]
Ինչպես Ֆեյսբուքում գրել էր բլոգեր Փիղը. Պարսիկները գնացին, ռուսները գնացին, մնացինք մենք մերոնցով: Հենց դրա համար էլ հիմա եմ գրում էս փոստս, մնացել ենք մենք մերոնցով մեր տանը ու կարող ենք ծուռ նստել ու դուզ խոսել: Ուզում եմ հասկանալ, թե ինչու ենք այսքան ծանր տանում պարսիկների խրախճանքները մեր երկրում: Լուրջ, չեմ հասկանում, քսենոֆոբիա է, [...]
Նկատել եք, երբ մի բան չտեսած ոգևորվում եք, հետո ինչպես եք հիասթափվում: Եթե չեք էլ հիասթափվում, գոնե ուսերն եք թոթվում` հա ինչ՞ Ցանկացած բան, ինչի մասին շատ են խոսում, սպասելիքները մեծ են լինում, հետո, որպես կանոն, չեն արդարանում: Այդպես հիմնականում ֆիլմերն են լինում: [...]
Հաջորդ էջ »
Վերջին մեկնաբանությունները