Հարգելի ընթերցող, մենք` հեղինակներս, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ blog.banadzev.com-ում քննարկումներին ակտիվ մասնակցելու համար: Շնորհակալություն, որ ժամանակ եք գտնում ծանոթանալու մեր նյութերին, գրում կարծիքներ, մեկնաբանումներ անում և նույնիսկ սեփական նյութեր ուղարկում, որոնք նույնպես արժանանում են մեր և շատերի ուշադրությանը: Բայց վերջերս նկատի եղավ որոշ անտակտ մեկնաբանությունների շարան` հիշեցնեմ, խոսքս վերաբերում է Վահրամ Պետրոսյանի մասին իմ հոդվածին և նրա տակ տեղադրված քոմենթներին:
Պարզաբանեմ. հեղինակները միմյանց հետ երբևիցե չեն պայմանավորվում, թե ով ինչի կամ ում մասին պետք է նյութ գրի: Ես չէի գուշակում, որ նման հոդված, այն էլ երկու հատ, զետեղվելու են իմ հոդվածից առաջ: Դե պարզ է, երրորդն արդեն զայրույթ ու վրդովմունք կառաջացնի ընթերցողի մոտ, որը շատ երկար ժամանակ անց տեղադրվեց կայքում: Հիմա ինքս էլ շատ եմ զղչում, որ այն գրել եմ: Ես չեմ փորձել ինչ որ բան ապացուցել կամ ցույց տալ, այլ արտահայտել եմ կարծիքս և դիրքս նման երևույթի նկատմամբ:
Իսկ եթե Դուք ցանկանում եք հակասել հեղինակի կարծիքին, բարի եղեք անել դա պատշաճ և գեղեցիկ կերպով: Անուններ չեմ շեշտում: Մի գրեք և ուղարկեք բերանը եկած ամեն բան և հետո էլ ֆեյսբուքով ինձ գտեք ու ներողություն խնդրեք: Երկու հոգի նման կերպ են վարվել արդեն: Եթե Դուք մասայական վիրավորում եք հեղինակի անձը, դու օգտագործել, տարբեր ֆորմաներով անվանել նրան, ապա բարի եղեք ներողությունն էլ խնդրելն մասայական` նույն կայքում, նույն նյութի տակ, ոչ պրիվատ մեթոդներով: Չէ՞ որ ոչ մի հեղինակ Ձեզ չի վիրավորում, չէ՞ որ բլոգը նրա համար է, որպեսզի հնչեն տարբեր կարծիքներ ու մտքեր:
Մարտահրավերի ու հայհոյանքների վայր չէ այն: Ինչ՞ են նշանակում, օրինակ, գլուխներդ կուտեն կամ նկարիցդ երևում է, որ ռաբիս լսող ես” արտահայտությունները: Հիմա ընդհանուր հարց տամ` դա ինչպիսի՞ մարդ կարող էր գրել և ինչ՞ պատասխան կսազեր տալ նրան:
Երբ դուք փնովում եք Բանաձևի անձնակազմին, ինքներդ Ձեզ չեք՞ համեմատում ինչոր մեկի հետ, չեք՞ քննադատում ինքներդ Ձեզ: Ինչով՞ եք առավել կամ լավը Բանաձևի յուրաքանչյուր լրագրողից: Հա, մարդիկ տարբեր են, դա պարզից էլ պարզ է, բայց դե պետք չէ շատ ցածրանալ: Նրանք դեռ երիտասարդ են ու դեռ կաճեն, կամրանան, կկայանան: Պետք չէ ասել, թե ինքնահաստատվում են ծեծված թեմաների վրա:
Թույլ տվեք նորից կրկնել այն, որ ես լրագրող չեմ և Բանաձևի կազմում չեմ աշխատում և սեփական շահեր չեմ հետապնդում, երբ ասում եմ այս ամենը: Պարզապես նորից հայտնում եմ իմ կարծիքը և կոչ անում… Չնայած հավատացած չեմ, որ այն ինչոր բան կփոխի:
Օրինակներ բերեցի ինձ վրա, բայց խոսքս վերաբերում է բոլոր հեղինակներին, ինչ խմբագրություն կամ լրատվական ծառաություն ուզում է լինել, տարբերություն չեմ տեսնում:


Artak jan amen ban texin e asvac, bayc kxndrem mi poqr el andznakazmi masin aseiq eli, nranc ambartavan artahaytutyunern en himnakanum mardkanc hunic hanum… Meknabanoxnern aynqanov en mexavor, vor angam hayhoyanqer en anum…
ES VOCH MI VAT BAN CHEM KAROX ASEL ANDZNAKAZMI MASIN.HIANALI TIM E.BOLOR HAGHORDUMNER@ SHAT HETAQRQIR EN U YURATIP,ISK INCH VERABERVUM E HAYHOYANQNERIN,ES DER AYDPISI BAN CHEM TESEL,KXNDREI,VOR NSHEIQ,TE VOR HAGHORDMAN MEJ E DA KATARVEL.
Asem Ani jan, mteq youtube ev gteq orinak satanistneri masin patmox reportajn u nayeq u kardaceq…
Shat lav cragir e, bavakanin ardi xndirner e bardzracnum dzer Banadzevi tim@: Amen shabat ditum em!