Սեպտեմբերից Վրաստանում վարորդական իրավունք կկարողանան ստանալ նաև անչափահասները: Ի դեպ, անվճար: Դեռ դպրոցում, բարձր դասարաններում Վրաստանի աշակերտները վարորդական դասընթաներ են ունենալու` այնպես, ինչպես մաթեմատիկա կամ մայրենի են սովորում: Աշակերտներին սա շատ է ուրախացրել: Ի դեպ, սա շատ արդյունավետ մեթոդ կլինի, որովհետև վարորդական դասից հետո, որի ընթացքում ուսուցչի հետ ամբողջ քաղաքով մեկ շրջելու են ու մեքենա վարեն, մաթեմատիկայի դասը հաստատ ավելի արդյունավետ կլինի:
Վրաստանի կրթության նախարարությունն այս գաղափարն առաջարկելիս հաստատ մտածել է ոչ միայն աշակերտներին մեքենա վարել սովորեցնելու, այլև նրանց ընդհանուր հոգեկան բավարարվածություն պատճառելու ու դրանով ուսումնական գործընթացը բարելավելու մասին: Ի դեպ, գաղափարը միայն ԿԳ նախարարինը չէր: Կրթության ու ՆԳ նախարարները կառավարության նիստում համատեղ ծրագիր ներկայացրին, որն անմիջապես արժանացավ վարչապետի հավանությանը:Շուտով խրհրդարանը կընդունի օրինագիծը և օրենքն ուժի մեջ կմտնի նոր ուսումնական տարվա մեկնարկից:
Սրանով ոչ միայն վարորդների որակը կբարձրանա, այլև յուրաքանչյուր մարդու մեջ կզարգանան հետիոտն-վարորդ քաղաքակիրթ հարաբերություններ: Ուսումնական տարվա վերջում ստուգարքը լավ հանձնած աշակերտին կտրվի ժամանակավոր վարորդական իրավունք, որով անչափահասը կկարողանա մեքենա վարել իր երկրի ողջ տարածքում: Սակայն եթե անչափահասի ծնողը չի տալիս համապատասխան համաձայնություն, դպրոցն իրավունք չունի նրա երեխային վարորդական իրավունք տալ: Չափահաս դառնալուն պես առանց որևէ նոր ստուգաքի կամ քննության Վրաստանի քաղաքացին ստանում է մշտական վարորդական իրավունք: Անվճար:
![Ռուզան Վարդերեսյան [Վրաստան]](http://blog.banadzev.com/wp-content/uploads/userphoto/ruzanna.jpg)

Yernek iranc!!!
Guce meronq el heteven vracineri orinakin? Vat cher lini…
ես մեքենա սկսել եմ վարել 16 տարեկանից: Ամերիկայում դա է վարորդական իրավունք ստանալու տարիքը: Ես էլ եմ համաձայն որ դա լավ է, որովհետև մարդիկ 18 տարեկանում արդեն զբաղված են ու իմ նման ուսանողներն էլ մեքենայի կարիք ունեն սովորելու համար քաղաքից դուրս գնալու նպատակով: Դրա համար լավ է շուտ սովորելը, որովհետև մինչև չափահաս դառնալը բավականին փորձ է ձեռք բերվում:
Shat lav oranqa,lav kliner hayastanum e gorcel et orenq@