logo bomԱկանատեսի վերջին թողարկումը Ռաբին Բոմի մասին էր: Նա սովորում է բժշկական համալսարանի մագիստրատուրայում: Ականատեսը պատմում էր, որ օտարերկրացի ուսանողների 80 տոկոսը դիպլոմի համար են սովորում, իսկ Հայաստանում այն բավականին մատչելի է ձեռք բերելը, դրա համար բոլորը գալիս են մեզ մոտ` Հայաստան: Նեպալցին պատմում էր, որ իրենց մոտ 2000 ուսանողներից միայն 70-ին է հաջողվում Նեպալի բժշկական համալսարան ընդունվել. ասում է, որ այնտեղ խիստ են, սովորելն ու ավարտելը բավականին դժվար է:

Առաջինի եթերում, դեռ միայն Ականատեսի անոնսն էր եթերում, երբ պատահական ինտերնետում կարդացի, որ Գուլամրզա Գասանզադենի` Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարության կրթության բաժնի պետի որոշմամաբ, 2010 թվականից Հայաստանի ԲՈՒՀ-երի դիպլոմն այլևս անվավեր է այս պետությունում: Նախարարը ջղայնացած հայտարարել է, որ Հայաստանից ուսանողները գալիս են, բայց պետք է ևս մի քանի տարի նրանց բժշկություն սովորեցնել:

Դեռ մի քանի տարի առաջ աղմուկ բարձրացավ, երբ մասնավոր բուհերի բժշկականն ավարտած օտարերկրացի ուսանողները էքստրեմալ վիրահատություններ էին կատարում վերադառնալուն պես և ընկնում դատական պրոցեսների մեջ:

Իսկ Իրանի որոշումը չափազանց լուրջ է: Այդ մասին դեռ ոչ ոք չի խոսում, մինչդեռ արտասահմանցի մեծ մասը հենց իրանցիներ էին ու իրանահայեր: Ինչու մեր կրթության նախարարությունը չի արձագանքում, էլի փորձում են գաղտնի պահել դա: Իրականում հենց այդ որոշումը, լակմուսի պես, ցույց է տալիս մեր բուհ-ական համակարգի որակը:

photo3Այս պատմության մեջ ես ցավում եմ իմ հերոսի` Ռաբին Բոմի համար: Իմ կարծիքով հայկական կրթության վրա հույս դնելը խելքին մոտ չէ: / Եթե դա չի արվում դիպլոմ ստանալու համար. Փաստորեն մեզ մոտ գները էժան են / : Ըստ նրա` շուտով Նեպալն էլ կհրաժարվի հայկական դիպլոմից, իսկ նրա 7 տարիները կհիշվեն միայն որպես Հայաստանում ապրած, կիսասովորած տարիներ:

  • Share/Bookmark

19 մեկնաբանություն

  • Նարեկ says:

    ես արդեն 10 տարվա ուսանող եմ ու մի պարզ ճշմարտություն գիտեմ, եթե մարդը սովորող ա, կսովորի, թե չէ, խոմ դասախոսները ճիպոտով պետք ա հետեւիցս չնկնեն կամ 2 նշանակեն որ սովորեմ:

    Իհարկե կան ուժեղ ու թույլ ԲՈՒՀ-եր, կան ազատ ու բռնապետական ԲՈՒՀ-եր, մի տեղ քեզ ստիպում են, որ սովորես, մի տեղ ինքդ ես ընտրում – սովորել, պրպտել… մի տեղ դասախոսներն են քեզ տանջում, մի տեղ էլ դու ինքդ կարող ես դասախոսին էնքան բան հարցնել, որ քամես…

    թե չէ, ինչ է նշանակում դիպլոմի համար…
    բա չես ամաչում, դիպլոմի համար սովորում ես (չես սովորում), հետո գնում վիրահատարան ու երբ գործը հասնում է դատարան, ասում ես-գիտեք իմ բուհը վատն էր, ինձ չէր ստիպում սովորել…

    էլի եմ ասում – վատ ԲՈՒՀ չկա, կա վատ ուսանող ու հիմար մարդ, որ իրեն ընձեռնված, թեկուզ ամենաքիչ հնարավորությունը չի օգտագործում մասնագետ դառնալու համար ու իզուր տեղը իր ժամանակն է ծախսում…

    Ի վերջո, եթե տեսնում ես, որ քո ԲՈՒՀ-ը չի համապատասխանում քո պահանջներին, էդտեղ մի սովորի եղբայր, վիզ դիր, ավելի լավ տեղ ընդունվի…

    Ու էդ իրանցի կամ նեպալցիները, լիքը հայ ուսանողների պես, շնորհակալ լինելու փոխարեն իրենց ընձեռնված հնարավորությունից, ուղղակի խայտառակում են ռեսպուբլիկան… ԱՄՈԹ

  • Արտակ Ալեքսանյան says:

    Նար, իհարկե իրավացի ես: Բայց խոսքն այն մասին է, որ ցանկացած ԲՈՒՀ գոնե պետք է պատրաստի ՆՎԱԶԱԳՈՒՅՆ գիտելիքներով ուսանողներ, հատկապես բժշկականը: Թե որքան հանճարեղ բժիշկներ կդառնան, արդեն ամեն մեկի աշխատասիրության հարցն է:

    Իսկ այդպիսի անորակ կրթությամբ, փաստորեն, նրանք պատրաստում եմ քիլլերների, և ոչ թե բժիշկների:

  • Ani says:

    Բարի երեկո…
    Կարծում եմ այդ խնդիրն ունեն ոչ միայն բժշկականը, այլ Հայաստանի գրեթե բոլոր ԲՈՒՀ-երը…Ուղղակի բժիշկին վիճակված է փրկել մարդուն,իսկ օրինակ ուսուցչին`կրթել մադուն…

  • Սմբատ Ղահրամանյան says:

    Ոչ, Անի չէի ասի, բոլոր բուհերը, ամենևին չեմ կարծում, որ այնդպես, սիկ Արտակի մքտի հետ համաձայն եմ, անորակ կրթությամբ, փաստորեն, նրանք պատրաստում եմ քիլլերների, և ոչ թե բժիշկների:

  • Sargis says:

    Ankeghts asats cavum em ROBIN BOMI hamar, ete iharke na el e mtnum ayd 80%-i mej …
    isk mnacats 20%-i masin el es kasem , vor ankax nranic te irenc erkrum mer diplomner@ anvaver en te voch , mievnuyn e nranq veradarnum en arden lurj masnagetner u gtnum en irenc tegh@!!!
    el chem asum mer hay usanoghneri u masnagetneri masin, otar erkrnerum …
    isk inch verabervum e Irani voroshman@, im kartsiqov da nerqin qaghaqakan entateqst uni , usti gtnum em charzhe kang arnel ayd xndri vra …

  • Sargis says:

    Artak jan ayd ՆՎԱԶԱԳՈՒՅՆ giteliqnerov bavararvelu ardyunqn e, vor քիլլերներ en darnum ….
    :) hakarak depqum etel chein darna …

  • Arkadi says:

    Narek jan hamamit em qo ayn mtqi het vor ete mard sovorox e ksovori. Sakayn i tarberutiun normal zargacac erkrneri esor Hayastani BUHerum haytnvum en ev sovorox ev chsovorx usanoxner, aravel evs cavalin kayanum e nranum, vor avartum en ev sovorox@ ev chsovorox@. Henc sa e Hayastani BUHeri problemneric mek@. Isk dra mexavor@ miayn dasaxosnern en voronq tuyl en talis chsovorox usanoxin avartel BUH@. Isk nman usanoxner@ bnakanabar vax@ hexianakazrkum e ayd nuin Hamalsaran@. Isk indz hamar amenacavalin ayn e vor mer BUHer@ arden sksel en hexinakazrkvel aynpisi erkrnerum inchisiq Irann e, vax@ Hndkastan@…..Isk menq xosum enq Evropakan krtahamakargin itnegrvelu masin. Isk ekeq nayenq inchpisi vorak en esor apahovum mer BUHer@, ete iharke apahovum en.

  • Karen says:

    Barev dzez: Es tesel em Rabin bwmi masin haxordumy, shat hetaqrqir er: Isk temayi het kapvac asem, vor lav el anum en, vor zrkum en diplomic, el Iranic Hayastan chen ga, hay axjiknern el el chen kara iranc het jamanak anckacnen,,, :)

  • Armen says:

    bolorn el giten vor amena amena korupacvac buhn e §§§§§§!!!!!!!
    SA E PAT&ar@!!!

  • Ani says:

    Ես իմ կարծիքին եմ մնում.որովհետև ես էլ եմ ուսանող ու կան շատ խնդիներ մեր ԲՈՒՀ-երում:
    Երևում է բժիշկների սխալը,որովհետև գորց ունեն մարդու կյանքի հետ:
    Իակ,ասենք,վատ ճարտարապետի կառուցաց շեննքը կքանդվի և այդ դեպքում էլ գորց կունենանք մարդու կյանքի հետ…

  • Arman says:

    Hetarqir haxordum er!hetaqrqir er lsel otarerkraci usanoxi karciq@!

  • Garyroomolf says:

    I like this site very much.

    This is really a outstanding place.
    And it is not like other money orientating place, the information here is really helpful.

    I am definitely bookmarking it as well as sharin it with my friends.

    :)

  • I somehow dont agree with a few things, but its great anyways.

  • Mariana says:

    Es ays tari avartel em Heracu anvan Petakan Bjshkakan Hamalsaran@ ev hima sovorum em ordinaturayum.Gtnum em vor im avartac buh@ 1.korupacvac 4e`uxxaki mer miayn bujakan fakulteti kurs@ 250 hogi e, hetevabar klinen naev aypisiner@ voronq kogtagorcen vorosh mijocner. 2.gtnum em vor im buh@ arjatarn e Haystanum ir tvac krtutyan vorakov!Nax nshem vor menq unenq ahreli grdaran ev @ntercasrah vor@ misht li e usanoxnerov,in4pes naev unenq hrashq dasxosakan kazm!Parzapes yuraqn4yur buhum el kan “korupacvac” dasxosner ev nranc aydipisn darcnox usanoxner.Isk im buhum dranq tvov shat sakav ein!!!

  • Artak says:

    Մարիանա ջան, խոսքը էն ուսանողների մասինա, ովքեր իսկապես հանդիպում են կոռուպցիայի: Բռավո, որ քո մոտով այն չի անցել,,, բայց կա էտ երեւույթը, ի դեպ ձեզ մոտ, որ ասում ես կան եւ դիմում են որոշ միջոցների, բժշկականում դա անընդունելի եմ համարում, դուք հետո մարդկանց կյանքի հետ պիտի գործ ունենաք

  • Mariana says:

    Da @ndunum em, bayc ka evs mi karevor ket: 250 hoganoc kursic ashxatanq gtnum ev normal kadrer en darnum @ndamen@ 20-30% @(4nayac yuraqan4yur tarva ktrvacqov ete naenq da el pakas tiv 4e) .Uxxaki cavali e vor “vorosh” avartoxner evs ashxatanq en gtnum kam @ndhanrapes avartum ev diplom en stanum…

  • Astghik says:

    barev dzez,,,,, es temayi veraberyal shaaaaat karam xosem,,,,sovorum em chartarepetakanum u asem vor mez mot sovoroxneri 20-25 %-@ artasahmanciner en,,,, uxaki cheq patkeracnum incha katarvum,,,enqan amota vor mard kara etqan tari zur tex@ vatni inch-vor qosot txti ktori hamar,,heto el asum en te mer axjiknern en himnakanum ojiti hamar diplom tanum tun,,,chisht en anum vor anvaver en hamarum mer moti tvac diplomner@,,, konkret yes voch mi sovorox artasahmanci mer mot dzevi hamar chem tesel,,,nenc tpavorutyuna te iranq stex en ekel @ndamen@ jamanak anckacnelu hamar,,,,mardik xosum en evropakan krtutyan voraki masin, erazum en @ndex sovorel , bayc mi hat shat poqr hangamanq hashvi chen arnum – @ndexi usanox@ gnahatuma iran trvac shans@ u gitakcuma vor inq@ amen or gnuma dasi voch te zvarchanqi vayr u et ameni hamar inq@ mec poxera tali,, isk mer mot barcraguyn krtutyun@ voncvor shukayum vacharvox banjarexen lini- inchqan ejan enqan anvorak( et iranc mtacelov),,,giten te henc gnan inch vor artasahmanyan hamalsaranum ksovoren u giteliq@ inqn iran kga klcvi iranc gluxner@,,, bayc misht el sovorox mart@ ksovori,,

  • Lusine says:

    Իսկ ես բոլորովին չեմ զարմանում, որ մեր դիպլոմները անվավեր են համարվում օտար երկրներում…
    Ավելին կասեի, Հայաստանում են դիպլոմներ անվավեր համարվում… մեր կրթական կառավարման համակարգը թույլ է տալիս գործունեություն ծավալելու այնպիսի հաստատությունների, որոնք ԲՈՒՀ-եր են կոչվում, որտեղ սովորում են մեր երիտասարդությունը, ներդնում իրենց ֆինանսականը, բարոյականը, տարիները, աշխատում առավելագույս ստանալ դասախոսական կազմից… օգտվել ընձեռնված հնարավորություններից… հետո ջրեր են հոսում ու տարիներ անցնում ու մի օր էլ կառավարման մարմինները որոշում են ֆոկուս անել, որի արդյունքում անվավեր են համարում այ էն կրթությունը, որ ստացել է այ էն երիտասարդը, ով երազում դժբախտաբար չէր տեսել, որ մի օր կգա ու …

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)