Մի գեղեցիկ օր , ավելի ճիշտ` առավոտ, մտահոգ պապաս զանգեց ասաց.

    - Անպայման պաշտպանիչ դիմակ գնիր և մետրոյում ու այլ մարդաշատ տեղերում առանց    դիմակի ման չգաս:

Լսեցի պապայիս: Դեղատներից մեկում երկու դիմակ գնեցի ու հենց այդ օրն էլ կիրառեցի խոզի դեմ պայքարի` բժշկական տեսակյունից ոչ այնքան, բայց տպավորությունների առումով շատ արդյունավետ մեթոդը:

Երբ տնից դուրս եկա, զգացի, որ օրս տպավորություններով լի է անցնելու. փողոցում մարդիկ ճանապարհ էին տալիս, սպասում էին ես անցնեմ, հետո նոր իրենք: Եթե կողքս կանգնած մարդիկ կանգառում չէին նկատում, որ դիմակով եմ, նկատելուց հետո վեր էին թռնում ու մի քայլ հետ գնում…էս ամենը շատ զվարճալի էր, բայց իսկական զավեշտն առջևում էր: Համընդհանուր ուշադրություն գրավելուց գոհ, հպարտ քայլերով իջա մետրո :

Նախ` Մոսկվայի մետրոն շատ հետաքրքիր վայր է, որտեղ տարիների ընթացքում արդեն այնպիսի մանրուքներ են համակարգված, որ մնում ես ապշած. Մտնելուն պես պետք է սխեմա մշակես ուղեմում , թե ինչպես բարեհաջող, արագ ու առանց վնասվելու հասնես գնացքի մոտ: Պետք է լավ ռեակցի ունենաս` նեղ արանքներով արագ դուրս պրծնելու կամ արվածից խուսափելու համար:

flu-mask_8Պլատֆորմի ամբողջ երկանյքով մեկ մարդկանց` անընդհատ վագոն ներսուդուրս անող հոսքը հատակին ձևավորել է կանգառներ` ճանաչողական հետքեր: Եթե ուշադիր լինես, ապա այն մասը , որտեղ հատակը սովորականից շատ է փայլում, ուրեմն դռներն այդտեղ են բացվում. Ամբոխը մտնել-ելնելով փայլեցրել է այդ հատվածը այնպես, որ ամբողջ պլատֆորմով մեկ գծավոր ու հավասարաչափ երևում է, թե որտեղ պիտի կանգնես, որ ապահով մտնես վագոն,, որ քեզ չճմռթեն ու դռները քթիդ առջև չփակվեն: Բայց քանի որ այդ գաղտնիքի մասին գիտեն արդեն շատերը, առաքելությունը բարդանում է:

Նախազգացումներս արդարացվեցին. Երբ կանգնեցի այնտեղ, որտեղ պետք է բացվեին վագոնի դռները, մարդիկ կողքիցս չքացան և այդ կռվի դաշտում ես մնացի միակ հաղթանակած ուղևորը: Իսկ երբ արդեն ներս մտա ու նստեցի, կողքիս ազատ նստարաններին ոչ ոք ցանկություն չհայտնեց նստելու` մինչդեռ ուրիշ անգամ մարդիկ իրար գլխի են նստում: Այդպես, ազդու դիմակիս շնորհիվ, բարեհաջող, երջանիկ ու հարմարավետ հասա նշանակակետին:

Հաջորդ էպիզոդը դեղատանն էր , բայց այն պատմելու համար պետք է դիմեմ ռուս-հայերեն բառարանին, որ գտնեմ ПИПЕТКА բառի թարգմանությունը…Հա, փաստորեն հենց պիպետկա էլ ասում ենք:

Mask-502Մտա դեղատուն պրոֆիլսակտիկ կաթիլներ ընդունելու համար: Քաղաքավարի խնդրանքիս վաճառողը նետեց մի վայրի ու զզվող հայացք ու քթի տակ մռթմռթաց` չետիրի ռուբլյա: Դուրս եկա տարակուսած, բայց չանցավ հինգ վայրկյան` հետ դարձա. Հիշեցի, որ ընկերուհուս էլ էի խոսք տվել: Նույն վաճառողուհուն խնդրեցի մեկ հատ էլ պիպետկա: Էս անգամ չդիմացավ ու մուննաթով ասաց.

-էս արդեն հասցրիք? Բա ասեղ պետք չի??
- Չէ , միայն պիպետկա,
- ասացի արդեն բարկացած նման վերաբերմունքից: Աչքերս անթարթ հառեցի նրա դեմքին` վերաբերմունքի հիմնավորում պահանջելով:

Երբ արդեն դուրս էի գալիս, տարօրինակ ծագման զբաղմունքի տղաներ էին կանգնած` աշխարհից վերացած հայացքներով: Սրանք նորից պիպետկա ուզեցին: Վաճառողուհին չդիմացավ ու վրդովված գոռաց.

- Սկոլկո մոժնո, նադայելի էտի նառկմանի…:

Ու ամեն ինչ պարզ դարձավ հետո, երբ ճշտեցի, որ պիպետկայով թմրախոտ են քաշում: Արդյունքում խոզագրիպի համաճարակի պատճառով ես ինձ մեկ օրվա մեջ զգացի մետրոյի թագուհի, թմրամոլ ու նվազագույնը ՁԻԱՀ-ով տառապող:

  • Share/Bookmark

14 մեկնաբանություն

  • Սմբատ Ղահրամանյան says:

    շատ լավն էր, հետաքրքիր տեսակետ էր…

  • Elenoid says:

    Գայ, ցնցված եմ, մետրոյի թագուհի քեզ պատկերացնում եմ, մնացածը` ոչ ու չեմ էլ ուզում: Հիշեցի` ոնց էիր բողոքում, որ ԵՊՀ-ում բոլորը քեզ գիտեին ու ճանաչում էին որպես գեղեցկուհի, ճամփա էին տալիս, իսկ МГУ-ում վրայովդ անցնում են ու ներողություն էլ չեն խնդրում, որովհետև ռուսներին չես հետաքրքրում: Փաստորեն, ռուսներն էլ սկսեցին ճամփա տալ: Էդ մասկան հրաշագործ ա..

  • Elenoid says:

    Ժողովուրդ, այսօր տաղանդավոր լրագրող Գայանե Մանուկյանի ծննդյան օրն է: Այսօր նա դառնում է քսանքանի տարեկան…
    ՇՆՈՐՀԱՎՈՐ….

  • Lida says:

    Սիրելի Գայանե.
    Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տոնի կապակցությամբ, և մաղթում ամենայն բարիք: Թող մարդկային բարությունն ու անսպառ արևշատությունը Ձեր կյանքի մշտական ուղեկիցը լինեն: Երջանիկ եղեք…

  • Araik says:

    Գայանե,ՄՊՀ-ում ես սովորում?(ահավոր ա չէ հնչում ՄՊՀ-ն)

  • Արամ says:

    Տարօրինակ է…
    Մի տարօրինակ հարց տամ Գայանեին:
    Հեչ եղե՞լ է այնպես, որ Ձեր ֆլեշկայում մի պապկա ստեղծեք, անունը դնեք Gay Pics /նկատի ունենալով /, տանեք մի տեղ` պրինտ անելու, ու աշխատողը զարմացած նայի այդ ֆոլդերին ու ասող հայացքով … կատարի Ձեր պատվերը:

  • Gayka says:

    Aramin-))))))
    Che Aram jan, chi exel nman depk… bayc kareliya mi or porcel ashxatoxi reakcian.

    yst evuyti, dzez het nman ban arden patahel e??? bayc kani vor dzer anuny Aram e ev voch te Gayane…apa harce arajanum, te dzer fleshkayum inchu piti tenc papka lini)

  • Gayka says:

    Araikin

    Ayo lOMONOSOV)

  • Lucky says:

    Sireli Gayane ankaskac shat hetaqrqirer, karoxh em asel , vor esel porc unem, aysinqn nman kerp indzel en tarorinak hayacqnerov shrjapatel mardik , bayc Yerevanum, kain tarber ardzaganqner, sakayn kan kayev govasanqi xosqer ba “Shat chisht es anum balik jan ” da himnakanum tariqov mardiq ein ,,,

  • Արամ says:

    Չեմ հասկանում, իմ գրածների կեսը չի հասնո՞ւմ….: Չակերտների մեջ բան էի գրել, ամբողջ իմաստը գրածիս դա էր, … ափսոս:

    Ինչևէ, սրբագրում եմ հարցս` հանելով չակերտները.
    Տարօրինակ է…
    Մի տարօրինակ հարց տամ Գայանեին:
    Հեչ եղե՞լ է այնպես, որ Ձեր ֆլեշկայում մի պապկա ստեղծեք, անունը դնեք Gay Pics /նկատի ունենալով Գայաների նկարները/, տանեք մի տեղ` պրինտ անելու, ու աշխատողը զարմացած նայի այդ ֆոլդերին ու էս ինչ օրի հասանք ասող հայացքով … կատարի Ձեր պատվերը:

    Կներեք, իհարկե, նորից գրելու համար /բայց երևի Ստուդենտ Ռաֆոն է մեղավոր/:

  • Արամ says:

    Իմ ֆլեշկայում չէ, բայց մեր թարգմանչուհիներից մեկի անունը Ձեր անունից է, մի օր բերել էր մոտս հակավիրուսով ստուգելու, տեսա պապկան… ու Գայանեին խայտառակ արեցի…. դե ինքը իմ հումորին ըմբռնումով է մոտենում:

    Հ.Գ. խայտառակ արեցի-ն պետք է չակերտների մեջ լիներ:

  • Rafo says:

    Արամին`
    դուք ինչ չակերտ եք օգտագործում? որ միջինը չի երևում ու
    գրել եք /բայց երևի Ստուդենտ Ռաֆոն է մեղավոր/:
    Ասեմ որ ես ընդհանրապես կապ չունեմ ձեր գրած չակերտների հետ :

  • Ruzan says:

    Lavn er Gay jan. Nenc patkeravor es nkaragrel Moskvai metroi ancudarc@, vor inzd tvac, te mi pah mta u durs eka. Tsnundd el ushacumov shnorhavor!!!!!!!!!!!!!!!! inchpes kasein vraciner@, GAYANES GAUMARJOS!!!!!!!!!!!

  • Arsen says:

    Gayane jan,veradarci Hayastan u qez liq@ tex ktanq:))

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)