Ինձ երբեք ոչինչ հունից չէր հանում: Հիմա շատ բաներ են սկսել հունից հանել: Մեծանում եմ?
( Ճնշվածություն, լճացում, ցածրահարթություն, ընկճախտ – այս վերջին բառը ամենաշատն է դուրս գալիս, բայց հետագայում կօգտագործեմ «դեպրեսիան»)

f_2481_21650_337571661_4Դոլարի կուրսը դարձել է մոսկվացիների ամեն ինչը: Համընդհանուր էյֆորիա է: Մարդիկ, վախը աչքերում, ասես իրենցից ուզում են երիկամները գողանալ, առաջին իսկ հեռուսատեսային հրահանգից հետո վազելով գնում են դրամափոխանակման կետերում իրենց բարձի տակ պահած կանաչները ռուբլու վերածելու: Այսինքն էժան գնով վերադարձնում են պետությանը ժամանակին շատ թանկ գնած տարադրամները, որ հետո նորից թանկ գնով առնեն` վախենալով, որ այն նորից կեժանանա: Աբսուրդ:

дувушка туманՇատերը բախտագուշակների օգնությանն են դիմում, որ կես ցենտ չկորցնեն: Իսկ իմ մոտ ուշացած աշնանային դեպրեսիա է: Ինչու ուշացած? Որովհետև այսօր առաջին անգամ ձյուն է եկել Մոսկվայում, ու եթե առաջ դեղնակարմիր ծառերը միակ փրկարար օղակն էին, ապա հիմա ինձ համար միևնույնն է, թե ինչպիսին են ծառերը: Բայց այս ամենը դոլարային համաճարակի հետ ոչ մի կապ չունի, ինչպես նաև այն, որ երկինքն ասֆալտի գույն ունի, գրիպպն ընկերացել է քթիս հետ ու ոչ մի կաշառքի դիմաց չի լքում, իսկ այն բառերը, որոնք կարող են ինձ հանել այս ճահիճից, ժլատաբար «լռվել են» ինչ-որ մեկի ուղեղում… եթե դրանք իհարկե կան: Հույս- այդ զզվելի երևույթը դեպրեսսիայի զարգացման շարժիչներից ամենահզորն է, իսկ այդ շարժիչ յուղողները հենց մենք ինքներս ենք: Բայց այս ամենը նույնպես մակրոէկոնոմիկայի հետ ոչ մի կապ չունի… Ինչպես բուժվել? Կամ որտեղից եկավ ու իմաստ կա բուժվելու? Հոգեբանական կայքերում առաջարկում են մի քանի դեղատոմս: Կթվարկեմ, թե ինչու են անօգուտ:

    1. Վերհիշեք ձեր հաղթանակների համը: Վերցրեք թուղթ ու գրիչ և գրի առեք դրանք: Ուշադիր կարդացեք դրանք և մտքում վերականքնեք այդ օրերի ուրախությունը, լույսը, ձայներն ու հոտերը – Չի աշխատում. Հաղթանակներս քիչ են, իսկ այդ օրերի ձայներն ու հոտերը միայն ախորժակ են բացում:

    2. Թվարկեք ձեր դրական կողմերը: Խնդրեք ձեր ընկերներին, բաեկամներին ու ծնողնորին թվարկել դրանք:- Չի աշխատում. Բոլորն ասում են, թե ինչքան բարի եմ, գեղեցիկ, հաջողակ, ուշադիր ու խելացի, իսկ ես չեմ տեսնում այդ ամենի արդյունքները…

    3. Գիտնականներն ապացուցել են, որ գույներն ազդում են մարդու հոգեբանական վիճակի վրա: Աշնան գույները տաղտուկ են: Կրեք գունավոր հագուստ:- Չի աշխպատում. Այդ գույները չեն համապատասխանում իմ հոգու գույների հետ, ճչում են վրաս, նախանձ առաջացնում ու գայթակղում. Ուզում ես այդ գույները քո մեջ տեսնես, բայց չկա:

    4. Վայելեք արևի ամեն մի ճառագայթը: Որքան արև ձեր կյանքում, այնքան հեռու դեպրեսիան: Չի աշխատի սա երբեք, մանավանդ Մոսկվայում: Այստեղ պարզապես արև չի լինում, Սոլյարին էլ փրկություն չի:

    5. Համատեղեք ծիծաղն ու սեքսը: Այս երկուսն արտադրում են երջանկության հորմոններ: Ինչի ոմանց հաջողվել է և ստացվում է համատեղել այս երկուսը? Աբսուրդ է թվում:

лунная ночь3Սա ամբողջ ցուցակը չէ, սա , ավելի շուտ, հրավեր է միացյալ ուժերով ճանապարհ փնտրելու: Ովքեր զգացել են այս ամենը, ունեն դեղատոմսեր…? Կասկածելով սպասում եմ: Լավագույն դեղատոմսը ժամանակն է: Այն էլ ժամացույցն այնքան նյարդայնացնող ձայնով է սլաքն առաջ բրդում` թք –քթ, քթ-քթ..ու կանգառ չկա:

Վստահ եմ` դեպրեսիոն մարդը վտանգ է հասարակության համար: Դրա համար կփակվեմ տանը, մինչև փախնի սև գայլը:

Հ.Գ նկարներն իմն են. որքանով խոսեցին այդ մասին ձեռքերս չգիտեմ, թողնում են ձեր դատին:

Share

21 մեկնաբանություն

  • Lida says:

    Սիրելի Գայանե…
    Կարդացի մեծ բավականությամբ և մի այնպիսի թաքուն զգացողությամբ, որ կարծես թե հենց իմ մասին էիք գրել, պարզապես` առաջին դեմքով…Որքան ծանոթ ու ծանր հոգեվիճակ է…Իսկ Ձեր թվարկումներին կարող եմ ճիշտ այդքան էլ ավելացնել, եթե ոչ ավելին…
    Դեղատոմս? Ցավոք …ոչ մի խելամիտ բան չեմ կարող առաջարկել` ճիշտ և ճիշտ հայտնի ասացվածքի նման, որն այս պահին երևի թե դժվարանամ բառացի հիշել, իսկ տեղիցս վեր կենալու ու ճշտելու համար էլ շատ եմ հոգնած……Քաչալը ճար ունենա, իր գլխին կանի…Մոտավորապես այսպես էր, չէ? Ինչևէ…
    Իսկ ժամանակն ավա~ղ անզոր է …համենայն դեպս` իմ դեպքում…Տա աստված, որ Ձեզ համար այդպես չլինի…
    Ձեզ` ամենայն բարիք…
    Հ.Գ. Նկարները հրաշալի արտահայտել են այն, ինչի մասին Դուք թերևս …լռել եք…կամ մինչև վերջ չեք անկեղծացել…Հետևաբար` Ձեր ձեռքերն էլ Ձեր լրագրողական տաղանդի պես պերճախոս են…

  • Lucky says:

    Sireli Gayane
    Duq anshusht karoxhem asel lav eq grel ays amen@ ev hatkapes verjin artahaytutyun@, skayn mi hishecum cheq karcum vor dzer hodvatc@ mi tesak mardkanc bacasakan tpavorutyunner e poxancum chisht ev chisht dzer @nkchaxti nman? Xndrum em patasxanel?
    Isk inch veraberum e mnacac bolorin apa liovin haskanum ev kisum em dzer tramadrutyun@, Qazi inqs verjers gtnvum ei nuyn iravichakum vochinch ev vochvoq indz cher karoxhanum ognel , ev da nra patcharov vor es chei @ndunum nranc ognutyun@.Veronshyal dexhatomser@ karoxhem asel henc nuyn patcharov e vor chen ognum , aysinqn duq cheq @ndunum dranq… duq cheq uzum bujvel, da amena vtangavorne ays iravichakum. Ha isk ayd gayl@ vor du spasum eq te inqn iren petqe ver kena u gna petqe dzez hiastapecnem na kamavor erbeq chi herana minchev duq inqnerd nran durs chhravireq…

  • Lucky says:

    ooooooooooo evs mek ban avelacnem. Dzer nkarnerov parzapes hmayvatc em …

  • Նարեկ says:

    Եթե ՄԵԾ ՔԱՂԱՔԸ տուփ լիներ, կարելի էր վրան գրել` մեծ քանակի դեպքում ՎՆԱՍԱԿԱՐ Է նորմալ մարդու ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ!!!!

    Իսկ եթե ԲՆՈՒԹՅՈՒՆԸ տուփ լիներ, կարելի էր վրան գրել` ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿՈՒՄ` առողջ վայրում առողջ մարմին ու հոգի!!!!!

    Ինչպես հ/կ-ներից մեկն է ակնհայտը պնդում` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՆՆ Է` արեւադարձային խաղաղ կղզում BAUNTY-ի դրախտային հաճույք, կամ 24 ժամ 7 օր անընդմեջ Recsona-ի կարիք` մեծ քաղաքում:

  • Araik says:

    Apres Gayane jan!nayev lav nkarchuhi es..

  • Arman says:

    Գայանե ջան, ձեր մոտ հավանաբար աշնանային դեպրեսիա է: Այդպես պատահում է, աշխատեք հաղթահարել ձեր կյանքի այս շրջանը ու հետո ամեն ինչ լավ կլինի…

  • TheBlogger says:

    Չունեմ այդ խնդիրները լուծող դեղատոմս:
    Բայց կա մի ձեւ, որով գիտակցում ես որ այդ խնդիրները գոյություն չունեն…
    * * ԼՔԻՐ ԷԳՈՅԻԴ * *
    եթե կարողանաս…
    Ժամանակը կանգ է առնելու ու շատ արագ կազդուրվելու ես:

  • TheBlogger says:

    Ի դեպ նկարները ինձ էլ շատ դուր եկան կատարման առումով:
    Բայց չեմ ուզում, որ մարդիկ այդպես տխուր լինեն:

  • Manu says:

    Gaaaaay, klini coment chanem, es qez amen inch asel em. Hishi, pantarey.

  • Artak says:

    Gayane jan:))))
    Mi dexatoms el mets qaxaqneri hamar:)))))
    Bardzranum es mi bardzr shenqi taniqin, u erku dzerqerd od es bardzracnum u sksum es goraaaaaaaaaaaaaaaaaaaaal:)bayts anpayman mitq, artahaytutyun kam anun!Aylapes uxxaki goral@ chi ognum!!!
    Im sirats vankarkumnern en.
    Babken dzyaaaaaaaa, shpilka qciiiiiiiiii:)
    Hexuuuuuuuuuuuush, ay Hexuuuuuuuuuuuuuuuuuuush, iji xosaaaaaanq:)
    Ta-si-b@, ta-si-b@, ta-si-b@:)))
    ……u amen inch lav klini:))))
    p.s. Che, vor nkarum es lava, bayts vor mrayl es nkarum-durs chekav:( Uxxaki mi qich tetev nayi kyanqin, u khaskanas te inchqan sirun u Gij baner kan kyanqum…kyanq@ karcha txrelu hamar…:)

  • Anoush Trvants says:

    Gayane jan, votkid tak ar depraesian. jzmir. erbek mi togh, vor hastatvi, marmind oo hogid sovori.. erbek voch mi deghatoms mi pntrir`voroshir, vor jzmeloo es, oo jzmir, vorovhetev depresiai dem paikari deghatoms chka oo chka..

  • Sargis says:

    Qez hamar depresik vichakic durs galu amena lav tarberak@, nkareln e… , vor@ i dep dzez mot lav e stacvum !!!
    Isk hogebanakan deghatomseri u testeri ognutyamb , inqnakargavorum@ kam ayspes asats inqnabuzhum@ shat sxal e !!!
    dranov petq e zbaghven miayn lurj masnagetner@ !!!
    :)inchi kariq@ du hastat chunes …
    Mi xosqov sharunakir nkarel u ktesnes, vor vorosh zhamanak heto poxvum en nkarnerid guynern u tramadrutyun@ !!!
    :)husov em shutov et nkarnern el ktesnenq …

  • Gayka says:

    anrzagankneri hamar shaaat mersi..asem vor henc greci blogs miangamic ancav ed ameny…pantrey-y, lkir ego-d ev ajl nman cucumnery inknaberabar hanecin inz ajd vichakic…erbemn grely prkutyun e.. ev greu cankutyuny srvume es ajs vichakum.. bayc mjus angam miayn drakan emocianer em xostanum)…tututu

  • Gayka says:

    Lucky-in

    Hachax ajd bacasakany, vor ka mer mej, mez xexdume ev ete anzor u tuyl enkdran haxtelu,petke e dur s tank..inchy es areci naxorok neroxtyun haycelov im xxchic .. knerek ete im moxraguynnery pxtorecin zer var guynery. barebaxtabar amen inch PANTA REY-y tarav)

  • Anoush Trvants says:

    Gayane jan, ko mot hoosahatootioon er, voch te depresia. isk ete depresia er oo aidkan shut antsav, ooremn chi himnavorvel, Park tur Astsoon. te che ete 1 angam enknes Norin Metsootioon Depresiai girke`prtsoom chka. shat anoghok oo anastvats e Depresian.. isk hoosahatoone hech, tetev tar.

  • Arshak Mkrtchyan says:

    Es egon xexdelu het @ndanrapes hamadzayn chem! Hakarak@ ete egoyid hima chbavarares heto shat kzxjas.Chem kartzum hin haxtanakneri masin hishoxutyunner@ bavarar en.Tipo,”Soveti jamanak es Volga eji qshum indz Mercedes petq chi”n looserakan mtatzelakerp a.Durs ari u mi ban gti vorum haxtanak@ egoyid bavararvatzutyun kpargevi hima. Haxtanaki qaxcr ham@ mishtn el tramadrutyun@ barcracnum e mi ajl dzevov, voch mi bani het hamemateli che.

  • Elenoid says:

    Գայ, իսկ հիշում ես` ոնց էինք միասին օրագիր լրացնում: փաստորեն, ինքներս չիմանալով, մեզ դրանով իսկ զերծ էինք պահում դեպրեսիայից:

  • Արամ says:

    Գայանե, Ձեր գրածներն ինձ դուր են գալիս. ինչ-որ թարմ ոճ է: Ապրեք:

  • Lucky says:

    ,,,Artakin,,,
    Asem artahaytutyunner@ shat durs ekavn, yes nuynpes kogtvem anhrajeshtutyan depqum ete dem cheq…
    ,,, Gayanein,,,
    Shnorhakalutyun patasxanelu hamar, miangamayn hamadzaynem u haskanum em dzez,,, Isk ayjm erb ayd @nkchaxt@ ancel e, spasum enq dzezanic tarm ujerov ev amena karevor@ drakan emocianerov li nor hodvacner.

  • Zara Arzumanyan says:

    Gay, shat em havanum grelu qo vochy. Parzvec nuyn vochov el nkarum es. Aknhayt yndhanrutyun ka. Isk qo hogevichakin, vory miayn qony che, shat vaxuc yes u Nareky mi dzevakerpum enq tvel – ekzistencial krizis. Isk da shat erkar dzgvox u hamarya chyndhatvox u chavartvox vichak e. Demn arnelu dzevy, sakayn, der chenq gtel. Nareky mi erku ban arajarkum e, bayc – anogut:)))

  • Lucky says:

    Sireli Gayane noric ver@ntercum ei dzer hodvac@, erb haskaca, vor indz mot ush ashnanayin vaxh dzmerayin @nkchaxhte sksvel ays crti patcharov masamb,,, erevi da ktevi minchev dzyun chga ,,, incheq karcum???

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)