Մաքսային բարեփոխումների մասին ռեպորտաժը պատրաստելիս մտածում էի` ողջ ուժերս ներդնեմ, որ հանկարծ ձանձրալի չլինի: Որ գրեցի, հետո էլ խմբագրվեցի, հետո էլ ռեպորտաժը պատրաստ էր, մտածեցի` վատ չէ, դինամիկ է: Բայց դե նման թեմաների ժամանակ միշտ էլ կասկած կա, հանկարծ չասեն Մաքսայինի գովքն ա դրել, տեսնես ինչ են տվել իրան դրա համար: Բայց իրականում ինձ էլ էր հետաքրքիր` էտ մաքսային բարեփոխումներ ասածն ինչ է, որ անընդհատ ասում են, ասում են, բայց բողոքողները միշտ էլ մնում են:
Մաքսային ընթացակարգն ինձ հետաքիքրիր էր մի պատճառով էլ. երբեք Հայաստանի սահմանը չեմ հատել, մաքսավորների ձեռքը չեմ ընկել: Տպավորված էի հատկապես զննող սարքերով, այ քեզ բան, դրանց ձեռքից պրծնել չի լինի, ամեն ինչ հայտնաբերում են ու, որ ամենակարեւորն է, ամեն տեղ են հայտնաբերում` մարմնի վրա, ծանրոցներում, թե բեռնատարի խորքերում: Մաքսավորին խաբես, ռենտգենային սարքին էլ հո չես խաբի: Սա մարդիկ հասկացել են, մաքսանենգ ապրանք ներմուծելու այլ ձեւեր են մտածում:
Բագրատաշենի մաքսակետում ասացին, որ հիմնականում հայ վարորդներն են փորձում բեռնատարներով չհայտարարագրված ապրանք բերել, բայց հազվադեպ: Երկու վարորդի հետ խոսեցի, երկուսն էլ Թուրքիայից, հայերեն էին խոսում, շատ բան չէի հասկանում, բայց ասում էին, որ սահմանը հատելիս խնդիրներ չեն ունենում:
Այս թողարկումից հետո ինձ ամենաշատը ոգեւորեց, որ Մաքսայինի թեժ գիծը Հատուկ ռեպորտաժից հետո ավելի է թեժացել: (010) 535573 համարին զանգերը մի քանի անգամ ավելացել են, բողոքներն էլ: Նույնիսկ Հունաստանից են զանգել: Մարդն ամեն տարի գալիս է Հայաստան ու որոշակի խնդիրներ է ունենում, Մաքսիմում Մաքսայինի մասին թողարկումից հետո ֆիքսել է թեժ հեռախոսահամարն ու զանգել Պետեկամուտների կոմիտե: Նրա բողոքն արձանագրվել է: Սա եւս մեկ հնարավորություն էր փակ կառույցը ինչ-որ չափով բացելու, եղածը ցույց տալու, որ մարդիկ հասկանան ումից ինչ պահանջեն ու հարկ եղած դեպքում էլ ինչ հեռախոսահամարով զանգեն:















Կարծում եմ, որ նման հաղորդումները, որոնք ուղղված են հասարակության առողջացմանը, կարող են առաջացնել որոշ դժգոհություններ, սակայն պետք է անվեհեր կերպով պայքարել վատ երևույթների դեմ:
Դուք, որպես լրագրող, կարող եք հանգիստ գլուխը դնել բարձին ու քնել. մեկ բարի, կառուցողական գործ արդեն արել եք…
Մաքսային ծառայությանը այնքա՛ն հարցեր կարող էին ուղղվել:Որպես լրագրող ձեր պարտավորությունն է նրանց ներկայացված պատկերը հարցականի տակ դնել, ներկայացնել մասնագետների կարծիքներ,որոնք կքննադատեյին մաքսավորների ներկայացրած փաստերը, համոզված եմ այդպիսիք կան:Մաքսատանը հանդիպած մի քանի խեղճուկրակ վարորդներին հարցեր ուղղելը պրոֆեսիոնալիզմի պակասի կամ ալարկոտության մասին է խոսում, կամ էլ….դուք կամ մաքսայինին գովաբանելու պատվեր էիք կատարում, կամ էլ վախում էիք նրանց հասցեյին թթու խոսք ասել,ինչը չնայած հասկանալի է,բայց որպես լրագրող ձեզ հանգիստ քնելու իրավունք հաստատ չի տալիս: