Այս տարի պատրաստվում եմ ավարտել համալսարանը: Երբ նոր էի ընդունվել, դեռ ծանոթ չէի դասախոսներին, նրանցից յուրաքանչյուրի գնահատման ձևին: Այդ ժամանակ օգնության հասան բարձր կուրսեցիները:
Մի դասախոս ունեի Արտասահմանյան գրականություն էր դասավանդում: Տարիքով մեծ էր, բայց ամուսնացած չէր: Հնաբնակներն պատմեցին, որ նա տանը մնացածի մեկն ա ու չի սիրում աղջիկներին, հատուկ կտրում է քննությունից ու պատահում է, որ նույնիսկ դուրս է թողնում համալսարանից: Ես էլ վախեցած գնում էի դասերին, նույն ձև վախեցած գրում միջանկյալներս, ու երբ բարձր էի ստանում, համոզված էի` բախտս է բերել:
Հենց այդպես վախեցած էլ գնացի քննության, բայց այնտեղից դուրս եկա զարմացած: Ու ոչ միայն ես: Մեր տանը մնացած ու բոլորի վրա չարացած դասախոսը շատ լավ կին դուրս եկավ` ընդանրապես չարացած չէր, աղջիկներին էլ շատ էլ սիրում էր: Սիրած գույնն էլ պարզվեց կանաչն է` ինչպես ինքն է ասում. Зеленый – это цвет страсти:
Բայց, ախր, նման դեպքերը քիչ են լինում: Կին դասախոսները հիմնականում ավելի ագրեսիվ են լինում, քան տղամարդիկ: Լինում է` մտնում են լսարան ու միանգամից սկսում խոսել ու ոչ թե դասից, այլ ուսանողուհիների մազերի գույնից, սանրվածքից, հագուստից: Իսկ տղաների հանդեպ միշտ էլ առանձնահատուկ վերաբերմունք են ցույց տալիս: Աղջիկները անպայման պետք է առարկան անգիր իմանան, որ ստանան /դա այդպես էլ պետք է լինի/, բայց տղաներն ուրիշ են` թող դասի չգան, թող մի քանի բան էլ չսովորեն, թող մի քանի գիրք էլ չկարդան, բայց հո ինստիտուտից դուրս չենք թողնելու:
Ամենածիծաղելին այն է, որ այդ բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո էլ, նման մի բան տեղի է ունենում աշխատանքում: Նույն տղաները շատ ավելի հեշտ են պաշտոններ ստանում, նրանք կարիերայի աստիճանով ավելի հեշտ են բարձրանում, քան աղջիկները: Մեր օրերում կանանց մի տեսակ անվստահությամբ են մոտենում, լուրջ գործերից փորձում հեռու պահել: Բայց միևնույն ժամանակ անվերջ խոսում գենդերային հեղաշրջման մասին:
Չմտածեք, թե ֆեմինիստ եմ, ամենևին, ուղղակի անարդարութուն չեմ սիրում: Մեր կին դասախոսներն էլ, երևի հենց այդ անարդարությունների պատճառով են այդքան չարանում:
P. S. Հենց նոր հիշեցի, որ մի դասախոս ունեմ, որի սիրած բառը լիկվիդն է: Հենց այդ խոսքը լսում է, միանգամից աչքերը պսպղում են, իսկ դեմքին մի լայն ժպիտ է հայտնվում: Այսօր նա լիկվիդ է թողել միայն ուսանողուհիներին: Ուսանողներ նրա ցուցակում դեռ չկան:















Sireli Alka yes nuynpes ays tari avartum em u im artasahmanyan grakanutyan dasaxosnel shat lavner,,, menq iran shateinq sirum, amen angam erb mijancqum kam rektaratum patahabar tesnum em acqers inqnaberabar sksum en phaylel,,
Shnorhiv qez hisheci te ira qnnutyan jamanka inch areci xexchi glxin, arajinneric ei , vor arden handznel verjacrel ei, bayc lsaranic durs chei galis, enqan xoseci u xangareci,,, vor stipvac durs hanec,,, Aselov te; -Xndrum em Tatev durs arir teche bolorin nshanakelu em gnam, vorovhetev ches toxhnum qnnem usanoxhnerin enqanes blblum,,, Aynqan urax qnnutyun er, heriq chi esei urax koxhqic @nkernerisel ei uraxacnum , aynqan chachanakutyun areci ayd or@,,, shat uraxer ,,, U da shnorhiv im dasaxosi , vorin shatem sirum,,,