Գաղտնիքն եմ բացում: Առաջ դա անում էի լուռ, հիմա թող բոլորն իմանան ու օգտվեն: Ինտերնտեը օգնում է, որ գտնեմ իմ ուզած բոլոր երգերը: Մի օր զգացի, որ հոգնել եմ ամեն ինչից, բայց լսել ինչ որ բան ուզում եմ ու գտա ՀԱՆՃԱՐԵՂ ԼՈՒԾՈՒՄ:

Շարմի հումորն է` հայկական ռադիոն ոչ միայն խոսում է, վերջապես կարող է ցույց տալ: Հիմա, հակառակ` ՆՈՐ տարբերակն եմ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ: Պատահաբար մտքովս անցավ:

Հիշում եք` …հինգ հոգով վեց երգ ենք երգում?

Հիշում եք` Երգում է հայկական կինոն?

photo4Հայկական կինոն արդեն ոչ միայն երգում է` հնչում է բոլոր երանգներով !!!!!!!!

Առաջինը` սիրած հայ-ֆիլմս` առաջարկում եմ հայկական կինոյի գլուխգործոցներից` Հայրիկ ֆիլմի ԱՈՒԴԻՈ տարբերակը (ընդամենը 65mb – mp3 ֆորմատով)!!!!!

 
photo5Կարելի է քաշել էստեղից ու գցել հեռախոսի, փլեյերի, ipod-ի մեջ, 36 տարի անց արդեն ուրիշ Երեւանի փողոցներով քայլելիս, տրանսպորտում կամ մեքենայում, ինչ որ բան պատրաստելիս ԼՍԵԼ!!!!

…վայելել Շերենցի, Ֆրունզիկի ու մյուսների հանճարեղ երկխոսությունները` ըստ Աղասի Այվազյանի սցենարի: Մի խոսքով թեւավոր խոսքերի ՇՔԵՐԹ!!!

photo3ԷԼ ՉԵՄ ԱՍՈՒՄ Ռոբերտ Ամիրխանյանի անկրկնելի երաժշտությունը!!! Այսօր, երբ ակտուալ է retro disko- ոճը, այս մեղեդիները հնչում են ուղղակի ինչպես SUPER ՀԻԹ: Ուշադրություն դարձրեք ինչ հրաշալի մեղեդիներ կան: Իսկապես ուշադիր եղեք, հեռուստացույցով նաելիս երբեք չեք զգա այդ հաճույքը` ինչպիսի ՀԱՐԱԶԱՏ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ!!!!

Եվ այս ամենը ուղիղ ՄԻ ԺԱՄ 11 րոպե!!!

+BONUS

photo2
1. Պարզվում է Ամիրխանյանին խոսքերով եւ երաժշտությամբ Երազի իմ երկիր երգը նաեւ СССР MIX –ունի, գուցե ուշադրի չեք եղել, բայց ֆիլմը սկսվում է հենց այդ MIX-ով` այն առաջարկում եմ առանձին ֆայլով:

 
 
photo2. Հայրիկ ֆիլմի ոչ պաշտոնական soundtrack-ը`հիշում եք վերջի խրոխտ, բայց թախծոտ երաժշտությունը ու "տոմսավաճառ Կոպչիկին, որ մեզ չի սիրում" ???? Սա նույնպես նաեւ առանձին տարբերակով:

Հեշտությամբ ՎԱՅԵԼԵՔ ՀԱՆՃԱՐԵՂԸ!!!

Իսկապես ԲԱՐԻ ժամանց!!!!

  • Share/Bookmark

3 մեկնաբանություն

  • Գեղամ Մուղնեցյան says:

    Նարեկ ես էլ քո պես օրվա մեծ մասը լսելով եմ անցկացնում: իմ iPod Nano-ի վրա կա ամեն ինչ Ռուբեն Մաթևոսյանից մինչև Պարույր Սևակ, Լենոնից մինթչև Բրիթնի Սպիրս, ես շատ տարբեր բաներ եմ լսում ու իմ կարծիքով iPod-ը մեր ժամանակերի ամենաուժեղ գյուտն է մարդը ամեն ինչ սկսում է իրեն մոտ զգալ և հեշտությամբ ընկալել իր իսկ ուրույն աշխարհում: Դրա վրա ֆիլմերը շատ հեշտությամբ ու HD որակով կարող եմ դիտել դրա համար էլ ոչ մի անգամ դեռևս չեմ փորձել ֆիլմ լսել մինչդեռ այդ ֆիլմերի տողերից շատերն անգիր գիտեմ:

    Հ.Գ. Իմ ամենասիրած հայկական ֆիլմը «Ոսկե Ցլիկն» է: :)

  • Seda says:

    uuux, hrashq verjin hatvacy )))
    filmern unem u chem nayum… erevi gotem, vor nostalgian erkar jamanak xelqs kuti, edpes taq-taq pahum em :)
    apres!

  • elenoid says:

    Նար, իմ համար շեդեվր է «Մեր մանկության տանգոն»:

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)