Ամանորյա տոնակատարություններից հետո առաջին անգամ մտա սուպերմարկետ: Անսովոր խաղաղություն էր, ու հենց դրանից էլ հասկացա, որ ամանորյա իրարանցումն ավարտված է: Դեկտեմբերի 20-ից մինչեւ 31-ը մաստակ գնելն անգամ անհնար էր, նյարդերդ չէին հերիքի. հերթն այնքան երկար էր: Նույնիսկ մի քանի անգամ պատահել է, որ ապրանքը վերցրել ու փորձել եմ մոտենալ դրամարկղին, բայց փորձերս ապարդյուն են եղել: Արածիցս փոշմանած` ապրանքը հետ եմ դրել տեղն ու խանութից դուրս եկել: Նույնիսկ զարմանում էի որտեղից է այդքան շատ մարդ նույն տեղում հավաքվում: Իսկ նրանք գալիս էին ու գալիս, ժրաջան մրջյունների նման կրում էին ու կրում: Հետո էլ բողոքում են, թե փող չունենք, բայց գնած ապրանքները տեղավորելու համար մեքենայի բեռնախցիկը հազիվ հերիքեր:

photoՀիմա նորից նույն սուպերմակետում եմ, դրամարկղերի մոտ այլեւս չկան օրեր առաջվա հերթերը, գանձապահները պարապությունից կատակում են իրար հետ, խանությում էլ լռություն է: Չհիմնավորված խառնաշփոթ, լարված նյարդեր.ամեն ինչ մնաց անցած տարում, կյանքը նորից մտավ իր բնականոն հունի մեջ, իսկ ինչի՞ համար էինք մեզ կոտորում: Ամեն անգամ ասում ենք` չէ, մյուս տարի էլ այդպես չի լինի: Բայց հենց մոտենում է ամանորը, մրցավազքը նոր թափով է սկսվում, էլի գլխիկոր մեզ խանութներն ենք գցում, միանգամից 10-20 օրվա ուտելիք առնում, մի քանի օր հետո էլ հյուրերին համոզում, թե անպայման փորձեք սալաթը, թարմ է:

Ես որ այդ օրերին շատ քիչ բան եմ փորձել: Մի քանի աղցան մենք էլ թափեցինք:
Ուրախ եմ, որ պարտադիր փոխայցերն ու մոլուցքի վերածվող հյուրասիրությունը մնացին ետեւում, առջեւում աշխատանքային օրերն են:

  • Share/Bookmark

2 մեկնաբանություն

  • Sargis says:

    Մեկ-մեկ ինքս ինձ մտածում եմ, թե այս ժողովուրդն ամբողջ տարին աշխատում է, որ Նոր Տարվա սեղան գցի: Անիմաստ ու սադոմազոխիստական սովորույթներ են ամանորյա ճոխ սեղանն ու դրա հետ կապված մնացած բաները: Կանգ առեք հայեր:

  • A. says:

    Ճիշտ է Սարգիս, միայն հայերն են նոր տարի նշում

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)