Այս տարի Եվրատեսիլում Վրաստանը ներկայացնելու է Սոփո Նիժարաձեն: Սոփոն նախկինում մասնակցել է Յուռմալայում Նովայա վոլնա մրցույթին ու արդեն երկար տարիներ ապրում ու աշխատում է Ռուսաստանում: Սոփոն արդեն հասել էր բավական հաջողության ու ճանաչում էր ձեռք բերել, բայց անցյալ տարի որոշեց հրաժարվել ամեն ինչից ու վերադառնալ հայրենիք` ի նշան բողոքի:

photoԱնցյալ տարի Եվրատեսիլում Վրաստանը ներկայացնող Ստեֆանե և երեք Ջի խումբը երգելու էր մի երգ, որն ընդունեցին որպես երգ-ծաղրանք` ուղղված Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին: Դա այն ժամանակ էր, երբ ռուս-վրացական առանց այն էլ լարված հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին: Խումբն էլ իր կողմից կրակի վրա յուղ էր ուզում լցնել: Ռուսաստանը բողոք ներկայացրեց վրացական խմբի դեմ ու այդ պատճառով խմբին արգելեցին մասնակցել Եվրատեսիլին: Մասնակցության իրավունքը կարող էր վերականգնվել միայն այն դեպքում, եթե փոխվեր երգը, սակայն խումբը հավատարիմ մնաց իր սկզբունքներին ու նախընտրեց ընդհանրապես չմասնակցել մրցույթին, քան Ռուսաստանի հրահանգով երգել ուրիշ երգ:

Եվրատեսիլում Վրաստանը ներկայացնող խումբը կամ երգիչը ընտրվում է մրցույթով, բայց այս անգամ մասնակցին ընտրել է Եվրատեսիլի ազգային կոմիտեին, առանց որևէ մրցույթի:
Եվրատեսիլն այս տարի տեղի է ունենալու մայիսին, Նորվեգիայում: Մնում է սպասել ու տեսնել, թե անցյալ տարվա բուռն քննարկումներից ու արգելքներից հետո Վրաստանն այս անգամ ինչ երգ կներկայացնի ու արդյոք հայրենիքի դրոշը Սոփո Նիժարաձեին հաջողություն կբերի:

  • Share/Bookmark

4 մեկնաբանություն

  • Զ.Մ. says:

    Վարդերի հեղափությունից հետո Վրաստանի նոր իշխանությունն ամեն կերպ աշխատում է հայրենիքում բարենպաստ պայմաններ ստեղծել արտերկրում գործող իր հայրենակիցների համար, այդպիսիներից մեկն անվանի պրիմա բալերինա Նինո Անանիաշվիլին է, որի ղեկավարած թատրոնի հյուրախաղերն անցած տարի կայացել են նաեւ Երեւանում: Նույնը կարելի է ասել նաեւ Դիանա Գուրցկաիայի եւ ես շատ-շատերի մասին: Այս նախաձեռնությունը ողջունելի է եվւկարծում եմ մեզ՝ հայերիս, համար ընդօրինակելի եւ ոչ միայն սպորտի բնագավառում, որտեղ այդ արդեն նկատվում է:

  • Eva says:

    inchqan lav kliner, vor mer yerkrum el arvesci gorcichnerin kam arhasarak haytni mardkanc aveli gnahatein u payqarein, vor bolor haytni hayer@ het gan Hayastan, irenc hoghi vra irenc amur zgan. Xexj arvestagernern enqan qich en varcatrvum, vor paxnum en Hayastanic, inch het berelu masin e xosq@? apsos……heto el teghn ekac tegh@ vracineri vra cicaxum en. Mardik giten inch en anum. isk menq??????????

  • NMN says:

    karevor@ Hayastan@ haxti……..Isk qaxaqakanutyun@ petq e heru mna mshakuytic u arvestic……

  • Հարգելի NMN, մենք էլ հենց դռա մասին ենք խոսում, և դուք, և ես, և մնացած մեկնաբանողները նույն բանն են ասում տարբեր ձևերով: Բոլորիս ցանկությունը նույնն է, բայց որպեսզի Հայաստանը միշտ հաղթող լինի, այն մարդկանց, որոնց շնորհիվ կարող է լինել հաղթող, պետությունը պետք է այնպես խրախուսի, որ ուրիշ դրոշների ներքո հանդես չգան:

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)