Վրաստանի Կրթության և գիտության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 13-ի հրամանագրի համաձայն երկրի ամբողջ տարածքում անցկացվեց դպրոցների տնօրենների ընտրության մրցույթ, որին հանրային դպրոցների տնօրենների 2200-ից ավելի տեղերը զբաղեցնելու համար մասնակցում էր 5500-ից ավելի թեկնածու:

Առաջին և ամենակարևոր նախապայմանն էր վրացերենի իմացությունը, երկրորդը` օրեսդրության ու Սահմանադրության իմացությունը, ընդհանուր զարգացված լինելը: Տնօրենի թեկնածուները պետք է հանձնեին թեստեր և, անկախ ազգային պատկանելությունից, պետք է վրացերենով որևէ գործնական նամակ գրեին:

alphabetՄրցույթն անցկացվեց երեք փուլով: Դպրոցի տնօրինության այն թեկնածուներին, ովքեր լավագույն արդյունք ունեին թեստավորումից (տարածքային միավորի համաձայն լավագույն 20%-ը) հնարավորություն տրվեց իրենք ընտրեն իրենց դպրոցը, իսկ ներկայացված թեկնածուներին ընտրում էր դպրոցի հոգաբարձուների խորհուրդը:

Եվ ահա այդ երեք փուլով անցկացվող մրցույթում մեր` հայկական դպրոցների տնօրենների թեկնածուների նույնիսկ տասը տոկոսը բավարար քանակությամբ միավորներ չհավաքեց, էլ չեմ ասում բարձր գնահատականների մասին: Վերլուծությունը ցույց տվեց, որ նրանց համար առանձնահատուկ բարդություն էր ներկայացնում վրացերենով թեստի հանձնումը:

Ոչ վրացալեզու տնօրենների թեկնածուների՝ վրաց լեզվի տիրապետման մակարդակի որոշման նպատակով, 2008 թվականին ազգային ուսումնական պլանների գնահատումների կենտրոնն իրականացրեց ոչ վրացալեզու տնօրենների թեկնածուների թեստավորման փորձարկում: Արդյունքը ցույց տվեց, որ հայկական շրջաններում, օրինակ` Ջավախքում, տնօրենների թեկնածուների համար վրացերենոով թեստի հանձնումը մեծ խոչընդոտ էր: Տնօրենի թեկնածուների մեծամասնությունը վրացերենին չէր տիրապետում անգամ նվազագույն մակարդակով: Սա է այն ամենամեծ չարիքը, ինչի պատճառով վիրահայերը բազմիցս տուժել և տուժելու են բազմաթիվ հարցերում: Վճռորոշ հարցեր, որոնք հեշտությամբ կարելի է լուծել մինչդեռ հայ համայնքի վրացերեն չիմացող բազմաթիվ մարդկանց պատճառով, հայկական նախագծերն այդպես էլ չեն իրականացվում:

photoՄիացյալ Նահանգներում աշխատանքի տեղավորման համար բոլորն էլ ընդունում են ու շատ լավ գիտեն, որ առանց անգլերենի իմացության, ոչ մի տեղ աշխատանք գտնել հնարավոր չէ` այն էլ տնօրենի աշխատանք: Իսկ ահա Վրաստանում այս հարցը մեծ աղմուկ բարձրացրեց: Իբր վրացիներն ուզում են ոչ վրացալեզու դպրոցներին տնօրեններ նշանակել վրացիներին, այնինչ հակառակը` ազգությամբ վրացի տնօրենի թեկնածուներից ոչ մեկը, որոնք առավելագույն միավորներ էին հավաքել թեստավորմանը և հնարավորություն ունեին իրենք ընտրել այն դպրոցը, որի տնօրեն ցանկանում են լինել, հայկական դպրոցներին տնօրինելու դիմում չէին էլ գրել: Այսինքն, այս պարագայում էլ, հայերը փորձում էին ազգայնացնել հարցը, բայց մերոնք նորից սխալվում էին: Աբսուրդ է` առանց տվյալ երկրի պետական լեզվի իմացության տնօրինել հանրային դպրոց: Ամենաակնհայտ օրինակն այն էր, թե, ասենք դպրոցի շենքի տանիքը նորոգելու կարիք ունենա, տնօրենն ինչպե՞ս պետք է նամակ գրի համապատասխան մարմիններին, որ նորոգեն տանիքը:

Արդյունքում, Վրաստանում գործող մոտ 130 հայկական դպրոցներից նույնիսկ հինգը տնօրեն չունի: Գրեթե բոլոր դպրոցները ղեկավարում են տնօրենների պաշտոնակատարներ: Հոգաբարձուների խորհուրդների որոշումով 1166 հանրային դպրոցներ (դպրոցների ընդհանուր քանակի 53%-ը) այսօր ղեկավարում են ժողովրդավարական կարգով ընտրված տնօրեններ, իսկ մնացած դպրոցների համար ծրագրվում է սկսել նոր մրցույթ:

Հ.Գ. Հաջորդ բլոգում կշարունակեմ վիրահայերի` վրացերենի չիմացության ու դրա հետևանքների մասին:

  • Share/Bookmark

10 մեկնաբանություն

  • Հարգելի Ռուզաննա,

    Չափազանց ուրախ եմ որ այս հարցը բարձրացնում ես, առավել ևս քանի-որ առաջարկում ես այլընտրանքային վերաբերմունք ազգայնական մամուլի ծայրահեղ մոտեցումներին:
    Սակայն՛ չե՞ս կարծում որ վրացական իշխանությունների մոտեցումը այս կոնկրետ հարցին նույնպես ոչ ռեալիստական է և հանգեցրել է մի վիճակի երբ դպրոցների տնօրենների բացակայության պատճառով տուժում է երեխաների կրթությունը: Չէ՞ որ այդ մարդիկ առաջ ստիպված չեն եղել անցնել նման տեստավորում և սա նորույթ է, որը գուցե արժեր ավելի լավ պլանավորել, վրացերենի դասընթացեր կազմակերպել, անել առավելագույնը որպեսզի կրթական պրոցեսը նվազագույնս տուժի: Միգուցե՞ այդպիսի քայլեր ձեռնարկվել են, նյութիդ պարզ չէր, սակայն հաշվի առնելով Ջավախքի լեզվական առանձնահատկությունները և ընդհանուր ազգաբնակչության շրջանում վրացերենի իմացության ցածր մակարդակը, վրացական իշխանությունների կողմից նվազագույնը անիրատեսական է կարճ ժամանակահատվածում նման պահանջներ ներկայացնելը՝ առանձ համապատասխան պարտադիր նախապատրաստական դասընթացների: Հասկանում եմ որ այդպիսի նախապատրաստական դասընթացներ պարտադրելն էլ ջավախահայերի դեպքում կարող է դժվար լինել, բայց դա արդեն առանձին խոսակցության թեմա է:

  • Arman says:

    Շնորհակալություն Ռուզաննա,
    իհարկե զարմանալի բան է, ապրում են Վրաստանում և վրացերեն չգիտեն:
    Բա երկրի նորությունները ոնց են իմանում, կամ եթե հարցեր են առաջանում ադմինիստրացիայի հետ, թարգմանի՞չ պետք է տանեն հետները Թբիլիսի:
    Սովորեք էլի, հո չինարեն չի, ինչպես կարելի է ապրել Վրաստանում և չիմանալ վրացական գրականություն, Վրաստանի պատմություն, վրացերեն լեզու, և աշխատել Վրաստանի պետական հիմնարկությունում:
    Վրացական կինոներ շատ եմ սիրում:
    http://www.youtube.com/watch?v=WsUV7rI4wG4&feature=related

    http://www.youtube.com/watch?v=n6kvMF87sUM&feature=related

    Այս կլիպը նայելիս մի բան հիշեցի, մի օր մի վրացու հետ վիճեցի, ասեց բա դու էլ իմ եղբայրն ե՞ս, ասացի, ես քեզ ինչ եղբայր, ասում է բա “Հայոսի ու Քարթլոսի” մասին չե՞ս լսել…
    Ռուզաննա ջան, եթե ունեք այդ էպոսը, և ժամանակ ունենաք ու հավես, խնդրում եմ թարգմանեիք էլի, մենք էլ իմանայինք ինչի մասին է դա:

  • Զ.Մ. says:

    Ռուզաննա ջան, կրկին անչափ հրատապ թեմա ես շոշափել: Թո՛ւյլ տուր պատասխանել քեզ ուղղված հարցերին: Ցանկացած երկրի քաղաքացի, անկախ նրանից պետական պաշտոն է նա զբաղեցնում, թե՝ ոչ, որպեսզի իրեն զգա հասարակության լիարժեք անդամ, պետք է տիրապետի պետական լեզվին, ինտեգրվի տվյալ հասարակությանը: Սա հարցի մի կողմն է, ուղղակի Վրաստանում դա ուզում են անել «կախարդական փայտիկի մեկ թափահարումով»: Այն պարագայում, երբ Ջավախքում վրացերենի ուսուցիչների մեծ մասը լիարժեք կերպով դեռ չի տիրապետում վրացերենին, անկախ նրանից, որ ե՛ւ պետական ֆինանսավորումով, ե՛ւ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումով բազմաթիվ դասընթացներ են անցկացվել ե՛ւ ուսոգցիչների, ե՛ւ հանրային ծառայողների համար, մնացածներից էլ ինչ պահանջենք: Ուղղակի մարդիկ հարցին լուրջ չեն մոտենում: Պետությունն էլ շատ է շտապում: Ժամանակ է անհրաժեշտ: Ես համոզված եմ, եթե նույն տեմպերով շարունակեն, այսօրվա աշակերտները վաղը կլուծեն այդ բոլոր հարցերը: Եւս մեկ լրացում, ասում են «ձուկը գլխից է փչանում», եթե այսօր Վրաստանի հայ օրենսդիրներն իրենք լիարժէք կերպով չեն տիրապետում պետական լեզվին ….

  • Բոլորից ներողություն եմ խնդրում մեկնաբանություններին ուշացումով արձագանքելու համար և ուզում եմ շնորհակալություն հայտնել Զ.Մ-ին, հարցերին պատասխանելու հարցում ինձ օգնելու համար:

    Հարգարժան Արշակ Մկրտչայն, կարծում եմ Զ.Մ.-ի մեկնաբանությունից ձեզ պարզ դարձավ, որ վրացերենի դասընթացներ անցկացվել են և տնօրենի թեկնածուները լեզուն սովորելու հնարավորություն ունեցել են: Բացի դրանից, արդեն չափահաս, կիրթ մարդը, որը պատրաստվում է դպրոցի տնօրեն դառնալ, գոնե նվազագույն մակարդակով պետք է տիրապետի այն երկրի պետական լեզվին, որտեղ ապրում է: Ընդունում եմ, որ նյութում ամեն ինչ այնքան էլ հասկանալի չէր, խոստանում եմ հաջորդ բլորգում ավելի մանրամասն անդրադառնալ հարցին:
    Հարգելի Արման, Ձեզ էլ խոստանում եմ բավարարել ձեր պահանջը, Հայոսի ու Քարթլոսի մասին անպայման կպատմեմ: Քանի որ հաջորդ բլոգի թեման արդեն որոշված է,դարձյալ վրացերենի չիմացության ու դրա հետևանքների մասին պետք է խոսեմ, դրանից հետո կկարդաք վրացի պատմիչ Լեոնտի Մռովելու -ից գլխի բովանդակության մասին:

  • Վերջին տողը թերի է ստացվել, այն ինչ չակերտների մեջ եմ գրել, չկա: Այդ պատճառով առանց չակերտների եմ գրում պատմիչի գրքի վերմագիրը` Քարթլիի կյանքը, որում առանձին գլուխ է հատկացված Հայոս և Քարթլոս եղբայրների մասին պատմությանը:

  • Sona says:

    Ասում ե ն թշնամուն լավ ճանացհելու եվ հաղթելու համար 1-ին հերթին պետք է նրա լեզուն իմանաս: Չգիտես ինչու հայերի թասիբը մեկ-մեկ անիմաստ տեղերում է բռնում…

  • Tigran says:

    Nereceq, vor hayatar hayerenov chem grum, ays pahin gtnvum em artasahmanum u dzerqis tak hayatar hamakargich chka…
    isk inchu e dzez mtahogum Javaxqi haykakan dprocneri harc@…inchu orinak dzez chi mtahogum asenq Vietnami kam Perui haykakan dprocneri vi&ak@… asem te inchu… vorovhetev gitakcabar te entagitakcabar Javaxq@ menq @nkalum enq, vorpes mer Hayreniqi mas, vori masin vomanq vaxvorac artahaytvum en, isk vomanq el xeloq-xeloq xratner en talis u demokrati u <> kecvacqov merzhum Javaxq ashxarhi haykakanutyunn u mer Hayreniqi mas kazmel@: Isk Vietnami kam Perui hay hamaynqn el, dprocn el, ayntexi xndirnern el menq @nkalum enq vorpes grete otari xndir ev hamarya te cav el chenq zgum: Vorovhetev javaxecin cnvel,ararel e ir hoxum u aprel e uzum ir hoxum ir isk lezvov u voch ir kamqov haytnvel e otar petakan kazmavorman` Vrastani Hanrapetutyuan kazmum… cankacac ayl lezu, ayd tvum ev henc vraceren@, partadranq e nran, inqnutyunic zrkelu, nran tirelu mijoc u te javaxecin, te mnacac hayer@ ayd harcin chen karox antarber linel (darcyal gitakcabar te entagitakcabar): Isk Hayqi sahmanneric durs aprox hayerin menq iravamb @nkalum enq vorpes mardkanc, voronc naxniner@ exel en mer hayrenakicner@, isk hima irenq @ntrel en irenc hamar aveli harmar aprelavayr ev dem cheinq lini, vor lav aprein: @ndamen@: Aynpes vor hargeliners, ete mtahogvum enq Javaxqov` aysinqn mez hamar mek che te kunenan haykakan dprocner@ tnoren te chen unena, kimanan vraceren te chen imana, ankexcoren harcnenq inqners mez, te inchu enq dra hamar mtohogvac isk Perui hayerov voch: Tarberutyun@ zgaluc heto, nor bardzradzaynenq, te ardyoq &isht chen javaxeciner@,vor dimadrum en: Isk ete aynua menayniv kganq ayn mtqin,vor javaxeciner@ anvi&elioren Vrastani qaxaqaciner en u himnavorvac voch mi dzgtum chen karox unenal depi Hayq, apa mez inch, apa dzez inch te inch xndir unen ayl petutyan inch-vor qaxaqaciner, tekuzev vor xosum en mi lezvov, vor@ nuynn e Haystani Hanrapetyan petakan lezvi het: Che vor menq shaaaaaaat antarber u naev antexyak enq,vor orinak Haravayin Tirol kochvox Italiayi Hanrapetutyan@ patkanox avstriakan (germanakan)hoxum bnakchutyan mecamasnutyun kazmox avstriaciner@ (germanacner@) grete chgiten italeren, xosum en germaneren ev xaxaser u zargacac Evropayi srtum unen grete nuyn xndrner@,inch Javaxq@…ba…porcenq ashxarhin mi qich el ayl kerp nayel,qan mez partadrum en… (asem, vor voch mi tshnamanq chunem vracineri handep, nuynisk hamakrum em, bayc da gracic het kap chuni)

  • Մեկնաբ says:

    patmutyunic gitem vor jhamanakneri @ntacqum hay-vracakan yerkrner@ mert vracakan tagavorutyan mej en yexel, mert haykakan, dra hamar nayenq aynpes, inchpes ka hima:
    isk javaxqi patmutyun@ ayspisin e, araj aprel en ayntex musulmanacac vraciner, mesxetner. stalin@ nranc aqsorum e heru, ev nranc poxaren verabnakecnum e hayerov, mec masn el ayntex en yekel Karsic, aynpes vor…
    lav isk sa inch kases, sranq ho hayastanum en aprum, ba sranq um boxoqen????VRASTANI KAZMUM VOR LINEIN KASEIN VRACI ISHXANUTYUNNERN EN MEXAVOR???
    sranq aprum en Hayastanum, 21 darum
    http://hetq.am/am/society/namak-9/#more-26456

  • Virahay says:

    Ես վիրահայ եմ, Ախալցիխեի շրջանից, վրացերեն գրել կարդալ գիտեմ, բայց խոսել շատ քիչ:
    Դպրոցում 1-ին դասարանից մինչև 11-րդ անցել ենք վրացերեն, բայց ես երևի մեր դասարանի տղաների մեջ ամենալավ վրացերեն սովորողն էի,մնացածը ավելի վատ են սովորել, միշտ ծաղրում էին և ասում ինչու պետք է սովորենք վրացերեն, դա ինչ լեզու է:
    Հիմա շատ եմ փոշմանել, որ լավ չեմ սովորել վրացերենը, թեև ապրում եմ Երևանում, իրավ քանի լեզու գիտես այնքան մարդ ես: Երբ գնում եմ Թբիլիսի կամ Ախալցիխե ստիպված խոսում եմ ռուսերեն, դա շատ ամոթալի է իմ համար:
    Երբ եկա Հայաստան, բոլորը ինզ հարցնում էին, թե շատ են նեղում վրացիները հայերին,ես զարմացած էի մնում, այդպիսի բան իմ կյանքում չի եղել:Ու միշտ թշնամանքով են խոսում, գրեթե բոլորը ասում են, որ զզվում են վրացիներից, չգիտեմ այդպիսի ինֆորմացիա որտեղից է գալիս?
    Հայերն ու վրացիները միշտ եղել են եղբայր ժողովուրդ, իրար հետ շատ դարեր են անցել, մի թողեք խառնակիչներին անելու իրենց սև գործը

  • Հարգելի Վիրահայ, ես, որքան հանարավոր է, որքան ուժերս ներում են , աշխատում եմ պահպանել հայ-վրացական դարավոր բարեկամությունը և ոչ ոք թող դրա մեջ ուրիշ ենթատեքստ չտեսնի: Փորձում եմ ում ասես ապացուցել այն ամենն, ինչը ճիշտ է, ինչը շատ ավելի բարի է, քան շատերի արած չար գործերը:

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)