photoԱռաջին եթերն, ինչպես առաջին սիրո խոստովանությունը,- այս մասին բլոգս գրելուց առաջ հիշեցրեց Գոհարը: Թեւավոր խոսքն ասել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, որտեղ սովորել ենք մենք, փոխդեկանը: Նա հիմա ֆակուլտետի դեկանն է: Իրականում ոչ`, առաջին եթերը բնավ նման չէ առաջին սիրո խոստովանությանը: Հուզմունք կա, բայց դա ավելի շատ վախ է: Չեմ հիշում, արդյոք առաջին սիրո դեպքում էլ էր այդպես:

Վատ լրագրողի պես, նյութս սկսեցի ամենավերջից: Մի քանի օր առաջ առաջին անգամ ոչ թե լրագրողի, այլ հաղորդավարի կարգավիճակում նկարահանվեցի: Ոչ մի համեմատություն: Լրագրությունն ավելի շատ եմ սիրում, բայց հաղորդավար լինելն էլ նորություն էր ու հետաքրքիր: Ես վստահ էի. սուֆլյորն անհաղթահարելի խոչնդոտ է, բայց` ՉԷ: Կարեորը լավ տեսողություն ունենաս: Դե ավելի լավ է, չասեմ, որ ինձ հեչ չհավանեցի էդ կարգավիճակում: Սթենդ ափ անելիս ավելի լավն եմ:

promterՆկարահանում էինք Բանաձեւ ընկերության հեռուստասեզոնի պրեմիերան` տեղեկատվական տեխնոլոգիաների մասին նոր Ինտերակտիվ հաղորդաշարի առաջին թողարկումը: Հաղորդումը եթերում կլինի ամեն շաբաթ օր, ինչպես մեր մյուս հաղորդաշարերը` հունվարի 13-ից: Հաղորդումը վարում ենք ես եւ Արտյոմը: Ամեն շաբաթ կփորձենք պատմել Հազարամյակի ռիթմի` IT ոլորտի վերջին նորությունների մասին: Կլինեն մի քանի հիմնական էջեր, որտեղ ցույց կտանք հայկական լավ ու վատ կայքերը, բլոգերի տեսություն, օն լայն աշխարհին վերաբերող թե ժամանցային եւ թե պրոբլեմատիկ ռեպորտաժներ: Եւ այդպես շարունակ: Այնպես որ Բանաձեւն այսուհետեւ Ինտերակտիվ է:

  • Share/Bookmark

9 մեկնաբանություն

  • Ani says:

    Շնորհավորում եմ Ձեզ, և անհամբեր սպասում Ձեր առաջին եթերին:
    Իսկ ինչ ֆորմատով է լինելու: Հյուրեր ունենալու եք?:

  • Artak says:

    Մանու ջան, դժվարը առաջին 1000 եթերնա, հետո հուզմունքը մի քիչ կթուլանա…:)))) Անխափան եթեր!!!

  • Syuzie says:

    Manu jan,
    Shnorhavurum em dzer nor eter@ ev anhamber spasum cragrin.
    Aynqan anhamber,vor mi uxxum anem….petrvari 13-c.

  • Շատ հետաքրքիր ոլորտ է,ձեզ հաջողություն եմ մաղթում, հետաքրքրությամբ կդիտենք:Ճիշտն ասած, պարոն Մարտիրոսյանը մեզ հեռուստաժուռնալիստիկա է դասավանդում, բայց դեռ էդպիսի բան չի ասել, երևի հետո կասի………….

  • Sona says:

    Manu jan anxapan eter, kanach chanapar eterum, incu che naev siro mej.

  • Artak says:

    Man jan,,, es ho tesel em dzez nkarahanman jamanak,, shat lavn eiq u shaat lava stacvum,,, Apreq :) ))

  • Joro says:

    Eս էլ եմ շնորհավորում, մաղթում եմ անխափան եթեր. Իսկ ինչ վերաբերում է սուֆլյորին, որպես խոչընդոտ, մի մտացիր, անհաղթահարելի խոչընդոտներ չկան. Դրանք բոլորն էլ համարվում են հաղթահարված սկսած աjն պահից, երբ դու հավատում ես, որ kարող ես դրանք հաղթել: Ստացվում է, որ դու արդեն հաղթած ես առաջին մարտում Go Ahead!

  • Manu says:

    Ani jan, hjurer chen linelu henc eterum, bajc klinen hetaqrqir rubrikaner, reportajner

  • A. says:

    Թող ձեր ամենամեծ խոչընդոտները սուֆլորով սահմանափակվեն… ի վերջո եթե ուղիղ եթեր չի, միշտ էլ երկրորդ դուբլի հնարավորություն կա ;-) տժժացեք!!!!!!!!!!!

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)