Երբ Արտակ Ալեքսանյանն ասաց, որ Բանաձևը նոր հեռուստանախագիծ է սկսում ու ես և Մանուն պետք է ՏՏ ոլորտի մասին հաղորդում պատրաստենք` առաջին արձագանքս մտահոգությունն էր, թեև դրա հետ մեկտեղ ոգևորվեցի: Ուրախացա, որ պետք է հաղորդում անեմ, մտահոգվեցի, որովհետև տեղեկատվական տեխնոլոգիաները ինձ համար ամենահետաքրքիր ոլորտներից չէ:
Արդեն պլանավորման փուլում այլ բարդությունները ջրի երես ելան: Ինչպես վիզուալացնել վիրտուալը և ինչպես անել, որ այն հետաքրքիր լինի հեռուստադիտողների լայն շրջանին: Դա իրոք բարդ խնդիր է: Այդ խնդիրը, ինչպես կլուծենք` կգնահատեք ու կասեք դուք, իսկ մինչ այդ` Արտակը, ես, Մանուն և Բանաձևի մյուս թիմակիցները քննարկում ենք թեմաներն ու էջերը, որոնք պետք է Ձեզ ներկայացվեն: Որոշեցինք, որ պետք է այնտեղ լինի ոլորտի խնդիրների մասին մեծ ռեպորտաժ, լուրերի փաթեթ, բլոգերի տեսություն, ժամանցային բաժիններ, սպառողների կարծիք: Մի խոսքով` ամեն ինչ ՏՏ-ի և ինտերնետի մասին::
Նկարահանումները անցնում են խիստ ռեժիմի տակ, բայց արագ և թեթև, ինչպես նորագույն տեխնոլոգիաների կիրառման արդյունքում է լինում: Ես ինձ համար բացահայտեցի, որ IT ոչ բոլոր պերսոնաները են անհետաքրքիր: Ահագին հետաքրքիր բաներ պարզեցի, օրինակ` էլեկտրոնային կառավարման ու կառավարության տարբերությունը: Մի խոսքով, բավական ճանաչողական էր նաև ինձ համար:
Մտահոգությունս ցրվեց ռեպորտաժը նկարահանելիս, իսկ արդեն ստուդիայում` հաղորդման բացումները գրելիս վրա հասավ ստրեսը: Երբեք չեմ ցանկացել հայտնվել էկրանին, այն էլ` որպես հաղորդավար: Մինչև ստուդիա մտնելը ներվային շրջում էի Հ1-ի միջանցքներով: Արդեն տեսագրման կեսից ինձ զգում էին, ինչպես ձուկը ջրում: Բայց ձուկ էլ կա, երկկենցաղ էլ: Հիմա տեսնենք, թե ինչ կստացվի:
Հիմա ինձ ամենաշատը հետաքրքրում է, հետաքրքրեց ձեզ Ինտերակտիվի բովանդակությունը, թե ոչ: Ինչ կուզեիք լիներ , որ չկա: Ինչ չլիներ, որ կա:















shnorhavorum em dzezzzzz….. es dzes shat sirum ev havatum em….. ete vat koxmer el nkatem, anpayman kgrem aystex, isk du arden kvoroshes chisht em es, te voch…….. SHNORHAVOR. lavn eq…………
Ժողովուրդ ջան, լավ սկիզբը գործի կեսն է: ՏՏ-ն ամենատխուր ոլորտն ա, որը դուք, համոզված եմ, հետաքրքիր կդրաձնեք: Կարևորը` համարձակ եղեք…
asem vor bavakanin hetaqrqir haxordum e,,,, en qich haxordumnerica vor nayelu em))
Shnorhavorum em!!!! Shat hetaqrqir er, shat hesht er nayvum u shat ban imacanq!!! Artyom Jan, es qez shaat lurj ei patkeracnum, bayc vorpes haxordavar bavakan tetev eir,havesov, hmayich isk nyuterd hakarak@ shat lurj temaner ein u lav nerkayacrel eir. hetaqrqir ein u qashox. Shnorhavorum em dzez bolorid. shaaat lavn eiq.