Յուրաքանչյուր երկրի համար իր զինանշանը, հիմնը, դրոշը համարվում են երկրի դեմքը, երեսը, պաստառը, խորհրդանիշը, պատիվը: Այն պիղծելը համարվում է հանցանք և դատապարտվում է օրենքի ողջ խստությամբ։
Պատկերացրեք մի պահ, որ Դուք արտասահմանցի եք և այժմ հյուրընկալել եք Հայաստանում։ Ձեզ դիմավորում են Ձեր բարեկամները և առաջարկում տեղավորվել քաղաքի համեստ ու հարմարավետ հյուրանոցներից մեկում։ Ընտրությունը կանգ է առնում, օրինակ, Նորք Մարաշում գտնվող հյուրանոցներից մեկի վրա։ Նստում եք մեքենան և ուղևորվում դեպի ընտրած վայրը։ Հերացու փողոցից շրջելով դեպի Նորք տանող ճանապարհը, նկատում եք անհիշելի ժամանակներից սյուների վրա տարբեր ձևերով ամրեցված ծածանվող և արդեն քրքրված եռագույնները։ Ամրեցված են անգամ շատ ծիծաղելի մեթոդներով. թափանցիկ սքոթչով սյուներին փաթաթած Հայաստանի Հանրապետության դրոշներ։
Հարց – արժանի՞ են արդյոք մեր պետության խորհրդանիշները փակցվելու հասարակության դիտմանը նման տարբերակներով։
Հարց – արժանի՞ են արդյոք մեր պետության խորհրդանիշները փտելու սյուների վրա անց ու դարձ անողների աչքի առաջ (այտեղ ակամայից հիշեցի Վիկտոր Հյուգոյի մի պատմվածքում նկարագրված կախաղանի վրա ճոճվող, անշտապ փտող կոմպրոչիկոսների դիակները)։
Հարց – ինչու՞ ենք մենք կարողանում դրոշներ կախել տոնական օրերին քաղաքի փողոցներում, իսկ տոներից հետո նրանք չհավաքել և խնամքով չպահել մինչ հաջորդ տոնը։
Ինչ՞ կարծիք կկազմեիք Դուք, լինելով արտասահմանից ժամանած հյուր, Հայաստանի մասին, ամեն օր նայելով այդ քրքրվող դրոշներին։


Es kuzenai imanal, ayjmjan Hayastani droshe sovetakan jamanakneric mnacacn e, te hin hajkakan drosh e?
Irakanum inchi handep enq menq ushadir,vor ushadrutyun dardznenq arevic xamrats u qamuc qrqrvats droshnerin,voronq mi qich ujegh qamuc hangist khagrvanen mi tsari vra,kam el, ov giti, qamin nranc ur ktani.Cavali e nman antarberutyun@,bayc inch anel…
isk inch veraberum e tonakan orerein qaghaqi syuner@ zardarel eraguynov,da kartses te partadrum en,uzum en drsic ekats hyureri achqerin toz pchel,nranc apacucelov,te teseq inchqan enq hargum mer erkri xorhrdanishner@,bayc ari u tes,vor da zut patranqanman mi ban e.
Guce finanas shat unenq,yuraqanchyur migocarman hamar nor droshner patvirelu hamar…
Motecumn@ haskanali e: Bayc myus koghmic mi hetaqrqir andradardz el ka: Vorosh droshner piti qrqrvats linen, dranc patmakanutyun@ matnanshelu hamar:
chem morana. Parisum erekojan nkarahanman einq, achqs ynkav irenc petakan nshanakutyan shenqeric mekin, droshy qamu ujgnutyunic patrvel er. Minchev es u operatory harcazrujcy kavarteinq, partvats droshy poxarnivec norov. No comment.
….թափանցիկ սքոթչով սյուներին փաթաթած Հայաստանի Հանրապետության դրոշներ…
և անտարբեր սլացող ջիպեր, մերսեդեսներ… հազարավոր դոլարների արժեցող:
Հաստափոր, հաստավիզ խորոված ու քյաբաբ ուտող վարորդներ…և
կեղտոտ , քրքրված շորերով մուրացկաններ…
քրքրված եռագույններ…
երկրի դեմքը, երեսը, պաստառը, խորհրդանիշը, պատիվը
Ուշադրության արժանի միայն դրոշները չեն:Ոչ միայն դրոշներն, այլև մնացած մյուս բաներն ենք փակցնում ու մոռանում պոկել կամ վերցնել: Հասարակ օրինակ նայեք անցումների պատերին, ճանապարհների սյուներին և այլուր, դուք կտեսնեք թղթերի ծվեններ:Այնպիսի տպավորություն է, կարծես ամեն օր տոռնադո է անցնում Հայաստանով:Դեռ չեմ հիշում, որ Հայաստանով երբևէ տոռնադո անցած լինի,այդ տոռնադոն մենք ենք ստեռծում…
shat jisht es Artak.yes indz shat vat hay zgatsi ayn jamanak yerb BEIRUT yeka u bnakarannerits kakhvats er yerguyne.zarmatsa, mi ban ,vor menq chenq anum.yeraguyni arjeqe yes aystex zgatsi.el chem asum meqenaneri hayelineri vra kaxvats yerguyne, mi khosqov sharqe yerkar e.
Dra miak patchar@ hasarakutyan u naev exakan inqnakaravarman marminneri antarberutyunn e.chgitem inchu bayc mezanum antarberutyu@ gerazancum e amen inhc@
Երբեմն հայացքս շրջում եմ այդ վայրերից, որ չտեսնեմ: Մանավանդ այն ժամանակ, երբ քրքրված դրոշները մի քանի օր առաջ էին տեղադրվել, և քրքրողներն էլ ենթադրաբար մեր հասարակության որոշ անդամներն են, որոնց անվանում եմ ծպտյալ թուրքեր: