Անձամբ ես չգիտեմ գոնե մի աղջիկ, որ չի ուզում նիհարել, եթե գիտեք, սիրով կծանոթանամ: Նիհարել ուզում են նույնիսկ նրանք, ում քաշն արդեն ուղիղ համեմատական է անորեքսիկների քաշի հետ: Իմ համակարգչում, ինչպես յուրաքանչյուր իրեն մոդայիկ համարող աղջկա համակարգչում, կա մի ֆայլ, որտեղ աշխարհի տակի դիետաների ու նիհարելու տարբեր միջոցների մասին ինֆորմացիա կա: Հենց այդ պատճառով էլ մեծ սիրով ես ու Գոհարը սկսեցինք աշխատել Մարմնի մասեր թողարկման վրա:
Այն, որ նիհարելն ու դիետաները ամենամեծ պահանջարկ ունեցող թեմաներից է, ապացուցեց նաեւ Հատուկ ռեպորտաժը`այդ օրվա մեր թողարկումը բոլոր եթերների ու հաղորդումների առաջատարն էր: Հաղորդումից հետո իմ դիետաների ֆայլը համալրվեց մի քանի տասնայկի հասնող նոր դիետաներով: Հիմա արդեն ունեմ նույնիսկ մի քանի տարօրինակ դիետաներ` ըստ խառնվածքի, ըստ լուսնի կլորության աստիճանի, հա, հա, լուրջ եմ ասում: Կարող եմ նույնիսկ անձամբ մի քանի խորհուրդ տալ:
Ա. Փոքր ափսեով ու պատառաքաղով կերեք:
Բ. Օգտագործեք շատ սպիտակուցներ` հավ, ձուկ, եւ քիչ ածխաջրեր, բացառեք հացը, խմորեղենն ընդհանրապես:
Գ. Նրբակազմ կանայք ուտում են բավարարվելու, այլ ոչ թե հագենալու համար: Այնպես, որ պետք չէ կենտրոնանալ ուտելիքի վրա:
Դ. Ձեր բառարանում ավելացրեք «վերջ» բառը և կիրառեք այն որպես զենք 4 հանգամանքների` քաղցի, զայրույթի, միայնության և ընկճվածության դեմ: Եթե քաղցած եք, կերեք օգտակար ընկույզներ, զայրույթի, միայնության և ընկճվածության դեպքում` վազեք, ուղարկեք հաղորդագրություն:
Ե.Գիտեմ, որ շատ ցավոտ բան եմ ասելու, բայց երեկոյան գոնե յոթից հետո ուտել չի կարելի:
Խորհուրդներից բացի կա նաեւ մի շատ փուձված տարբերակ, եթե ուզում եք տարբերել մոդայիկ մարմաջը ավելորդ քաշից. Բանաձեւը կոչվում է BMI.
Մարմնի զանգվածի չափանիշը (BMI)- որոշման եղանակ է, թե մարդը ունի ավել քաշ, թե` ոչ:
BMI- գնահատում է հասակն ու քաշը, մկանային զանգվածը (քաշը) հաշվի չի առնվում: Այն հաշվարկվում է հետևյալ կերպ` մարդու քաշը (կիլոգրամներով) բաժանվում է մարդու հասակի (մետրերով) վրա:
BMI սկսած 18,5 մինչև 24,9 – նորմալ քաշի ցուցանիշ է:
BMI սկսած 25 մինչև 29,9- ավելորդ քաշի ցուցանիշ է
BMI 30 ավել- մարդը տառապում է ճարպակալությամբ
BMI 40 ավել – ցույց է տալիս, որ մարդը տառապում է վերջին աստիճանի ճարպակալությամբ, որը 50-150%-ով մեծացնում է մահվան վտանգը և ցանկացած պատճառի հնարավոր վտանգ կարող է դառնալ:
Էլի խորհուրդներ կարող եմ ասել, բայց դրանք արդեն իմ փոքրիկ գաղտնիքներն են: Հա, անձամբ ես ատում եմ բրնձի դիետան ու կաթնամթերքներովը: Եթե գիտեք ինչ-որ նոր դիետաներ, բացի կրեմլյովսկիից, ես մաթեմատիկայից վատ եմ, ասեք:
P.S. Անձամբ, ես արդեն չեմ ասի ինչքան, բայց նիհարել եմ եւ դեռ շարունակում եմ նիհարել:


SIRELI MANU DIETAN CHGITEM ,BAYC VOR AVELORD QASH@ TUNA QANDUM ET HASTAT… LIANA JAN KARCUM EM ETE CHUNENAN STAMOQSI HETXNDIRNER APA DA ANVNAS KLINI, BAYC VOCH ERKAR JAMANAKOV(bjishk chem)…
Sireli Tikin Anahit majriks chisht dzer tariqin e,dzer 2i poxaren menq 4n enq,patkeracreq vor mayrs avelord qashi problem chuni…hima bacem gaxtniq@…CHnayac vor chnshman het problemner uner, avelord qashic shat er nexvum ,quyreris het voroshecinq nran ognel u ir het dieta einq pahum(1)
2.utum er amen inch bajc pialayov(salatnica)or@ qani angam uzer u inch uzer (menak amenaqich@ 1 jam @ndmichmamb)3.cher utum jam@ 6ic heto….2 amsic qich utel@ kdarna sovorutyun…u duq knihareq…
P.s. vstah em vor dzez avelord qashov angam sirum en u shaaaaat en sirum…
Ժողովուրդ ջան,կարդում եմ գրառումները ու բոլորը տարբեր բաներ են առաջարկում,ինձ թվումա պետքա ուղղակի` ուտել չափավոր,շատ զբաղվել սպորտով,ու ժամը 6-ից հետո աշխատել չուտել:Վերջ:Ինձ թվումա էսքանը բավականա:Չեմ կարծում,որ նիհարելու պրոցեսը շատ արագ կընթանա,բայց հաստատ լավ արդյունք կլինի:
ete uzum eq niharel apa