Վերջերս լսեցի, որ Մարիա Յակոբսոնի թոռնուհին աշխատում է մայրաքաղաքի 26-րդ դպրոցում: Անմիջապես ոգեւորվեցի, քանի որ ապրիլի 24-ը մոտենում է, իսկ ցեղասպանության մասին հետաքրքիր ռեպորտաժ պատրաստելու համար թարմ դեմքեր ու դեպքեր գտնելը հավատացեք արդեն դժվարացել է:
Առանց հապաղելու վեր կացա, գնացի դպրոց` հանդիպելու հայտնի մեկենասի թոռնիկի հետ, նաեւ հույսով, որ կպայմանավորվեմ նկարահանման համար: Դուռը ծեծեցի. ինձ դիմավորեց եվրոպական արտաքինով, չափազանց բարետես, խնամված ու բարեկիրթ մի կին, նույն ինքը` Սոսի Հաբեշյանը: Դանիուհի Մարի և Աննա Յայոբսոնների շառավիղն արդեն քառասուն տարի աշխատում է երեխաների հետ` դասավանդելով բարոյագիտություն: Տիկին Սոսիի աշխատասենյակն ինձ թանգարան հիշեցրեց. պատերին բոլոր տարիների աշակերտական խմբանկարներն են, պատուհանագոգին` բազմագույն շապիկներով հուշալբոմները:
Ուսուցչուհին խոստովանում է, որ դպրոցական այդ անկյունը գաղտնարան է. երեխաներն իրենց գաղտնիքներն ու սիրային արկածները միմիայն Սոսի Հաբեշյանին են վստահում: Նույն խանդավառությամբ արդեն վաթսունն անց մանկավարժը նաև տատիկի մասին պատմեց: Երբ հարցրի` արտաքինով ինքը տատիկին նման ±է, անմիջապես պայուսակը բացեց ու այնտեղից հանեց հին լուսանկարների մի մեծ տրցակ. եզակի նմուշները միշտ Սոսի Հաբեշյանի հետ են:
Մեկենաս տատի պատմությունները մեկը մյուսից հետաքրքիր էին: Քսանամյա բարերարուհին ապաստան է տվել հարյուրավոր որբերի ու գաղթականների, ցրտից ու քաղցից փրկել բազմաթիվ երեխաների: Նրանցից շատերի հետ տիկին Սոսին կապ է պաշտպանում մինչեւ հիմա:Նրանցից մեկն էլ Հուսիկ Սրբազանն է, որն այժմ անկողնային հիվանդ է. Հռիփսիմեի վանքում հիմա 90-ն անց հոգեւորականը միանձնուհիների խնամքի տակ է:
Տիկին Սոսին պատմեց, որ տանն ունի և Մարիի օրագիրը, և ընտանեկան ալբոմը, և ձեռքի բազմաթիվ աշխատանքներ, որոնք պատրաստել են եղեռնից փրկված իր տատիկի սաները: Մարիա Յոկոբսոնի կապը հայ երեխաների հետ շարունակվել է Լիբանանում: Բեյրութի արվարձաններից մեկում նա հիմնել է Թռչնոց բույնը, որն այսօր էլ գործում է:
Զրույցի ընթացքում որոշեցի տիկին Սոսիին վերջապես հայտնել մտադրությանս մասին, որ ցանկանում եմ փոքրիկ ռեպորտաժ պատրաստել Մարի Յակոբսոնի մասին` անշուշտ իր մասնակցությամբ: Ասաց` իր սկզբունքը թույլ չի տա, որ ինքը հրապարակային խոսի այդ մասին: Տատիկի մասին առանձին պատմել` որքան ուզեք, բայց առանց նկարահանման խցիկի, չի սիրում: Քսան տարի հետ է ուղարկել բոլոր նկարահանող խմբերին` մերժելով բոլոր տեսակի հարցազրույցները: Հոգուս խորքում տխրեցի, որ նյութս չստացվեց, բայց չհամառեցի. իր կերպարը թույլ չտվեց: Վստահ եմ` ինչ-որ տեղ նա պարտավորված է նաև խոսել տատիկի մասին, մանավանդ որ մինչեւ հիմա Մարի Յակոբսոնի հերոսական էջերն ամբողջությամբ բացահայտված չեն, միայն մեկենասի օրագիրն է, որը մի քանի հրատարակություն է ունեցել, բայց այդպես էլ գրախանութներում չի հայտնվել:
Հրաժեշտ տալով` ասացի` տիկին Հաբեշյան գուցե± հրաշք տեղի ունենա ու հրաժարվեք ձեր սկզբունքից, աստիճանների վերեւից պատասխանեց` չեմ սիրում այդ բառը, բայց պիտի ասեմ` կներեք:
Հ. Գ. Սպասում եմ այդ հրաշքին, մանավանդ որ ապրիլի 24-ին դեռ հինգ օր կա:


Maj, vor gratsd karda, hastat khamazajni. shat ankexts er:) apres’
Մերսի, Գոգ ջա, անկեղծության գինն այս պահին միայն դու գիտես:
Hargeli Maya chem kartsum ,vor gratsd hrashali blogic heto hrashq chkatarvi !!!
hamenayn deps husov em !!!
Հետքրքիր, գեղեցիկ, տխուր նյութ էր…
Իրոք, հետաքրքիր կլիներ թողարկումը…
Չէ,Սարգիս ջան, այդպես էլ մնացինք` սպասելով:
Մերսի, Գոգ ջա, անկեղծության գինն այս պահին միայն դու գիտես:
Մերսի, Գոգ ջա, անկեղծության գինն այս պահին միայն դու գիտես:
Մերսի, Գոգ ջա, անկեղծության գինն այս պահին միայն դու գիտես:
Մերսի, Գոգ ջա, անկեղծության գինն այս պահին միայն դու գիտես:
Չէ,Սարգիս ջան, այդպես էլ մնացինք` սպասելով: