Մի քանի տարի առաջ ռեպորտաժ նկարելու ընթացքում հայտնվեցի մի հանրակացարանում, որտեղ ապրում էին տուն չունեցող մարդիկ` բոմժեր, եկել մտել էին այժմ արդեն նախկին հանրակացարանի շենք և ապրում էին: Տեսարանը սոսկալի էր, ավերված պատեր, դռների փոխարեն լաթեր, որոնք նախկինում վարագույր էին եղել, ամենուրեք կիսամաշ հագուստի լվացքի պարաններ: Զարհուրելի էր, բայց այնտեղ ապրում էին հարբեցող, անգործունակ, և թեթև վարքի տեր մարդիկ:
Երկար ժամանակ ուշքի չէի գալիս այդ նկարահանումից հետո, մտածում էի ինչպես կարելի է այսպես կործանվել: Տարիներ անց կարծես զգացողություններս թարմացան, հիմա մտածում եմ` ինչպես կարելի է այսպես կործանել:
Լամպերի գործարանի հանրակացարանում ապրում է1986-ից 91թթ. Հայաստանի մանկատների 12 շրջանավարտ: Խորհրդային Միությունը նրանց խոստացավ բնակարաններ ու քանդվեց: Նրանք այդպես էլ մնացին այդ հանրակացարանում: Նրանց ներկան խարխլված պատերն են ու իրենց հիշողությունները մանկատան մասին:
- -Մենք մանկատանը չենք մեծացել, այլ համակենտրոնացման ճամբարում: Որ ապրիլի 24-ը գալիս է, ցույց են տալիս, թե թուրքերը ոնց էին տանջում հայերին, ես իմ մանկությունն եմ հիշում,- ասում է Գայանեն, որ Սովետաշենի մանկատան սան է եղել, այժմ այդ մանկատունը չկա:
Ծեծի մեթոդներ այն ժամանակներում նույն են եղել:
- -Պահարանների մեջ փայտերը կան չէ? կախիչների համար, մեզ դրանով էին ծեծում, ամեն օր ծեծ եմ կերել, ես որ մանկատնից դուրս եկա, ասացի փառք քեզ Աստված, պրծա:
Իրինան էլ Գավառի մանկատանն է մեծացել, մանկատան այն տարիների տնօրենը մեծ սեր է ունեցել բռնությունների հանդեպ, երեխաների վրա շպրտել է այն ամենը, ինչ ձեռքի տակ է ընկել, նույնիսկ երեքականի հեծանիվ:
Այսօր այս աղջիկները ոչ տուն ունեն, ոչ աշխատանք , բայց ունեն իրենց լուսավոր կետը, նրանք գրեթե բոլորը միայնակ մայրեր են, և նեղացած իրենց ծնողներից, որոնք լքել են, պետությունից, որ լքել է ու մոռացել, մտածում են իրենց երեխաների մասին:


Արաքս, որ սենց բաներ եմ կարդում, էս երկրից գնալս էլի գալիս ա: Անասելի ցավ եմ ապրում…
cavali e, bayc past… Indz tvuma, te hnaravora ed tarineri mankatan tnorenin gtnel u patsxanatvutyan entarkel, da gone das klini vorosh mardkanc hamar, vorovhetev hamozvats chem, te aysor tenc ban chen anum
elenoid jan,դու ընդամենը կարդացիր, բա որ տեսնես , դա նկարագրել հնարավոր չի, այդ <> պետք է շնչես , ու էդ ժամանակ երկրից գնալը չգիտեմ, բայց մեղավոր ես զգում քեզ, որ դու մարդավարի ես ապրում , որ դու տուն ունես ու օրվա հաց, հենց ուղիղ իմաստով` հաց:Որովհետև նրանք երբեմն նույնիսկ սոված են մնում:
հարգելի Էդգար,հենց նրան ուղարկել են թոշակի, մի քանի օր հետո մահացել է:
Կարծում եմ, պետք է պետությունը պաշտպան կանգնի դժբախտացած երեխաներին: Ինչ անենք, որ նրանք որբ են: Նրանք երեխաներ են և ծեծի ենթարկելը նրանց – դա անասնական վարք է: Ձեռքերը պետք է կոտրատել այն անձանց, ովքեր իրենց դաստիրակությամբ գազաններ են մեծացնում այդ երեխաներից, ապագա հանցագործներ և անխիխճ արարածներ: Եւ այդ երեխաները մեղավոր չեն, իրենք դա են տեսել, այդ աշխարհում են մեշացել…
Արաքս ջան, ապրես, սրտացավությունդ ամբողջ ծավալով զգացվում է: Ընդհանրապես, կարծում եմ, որ այս ոլորտում, ծնողազուրկ երեխաների խնդիրների ընկալման ոլորտում դու կարող ես առաջինը լինել: Որովհետեւ համ ընկալման սառնությունդ է զգացվում, համ էլ` խորությունը: Որեւէ պետություն, որն ուզում է տեր կանգնել իր ծնողազուրկներին, չարժե, որ ցույց տա, թե ինչպես է սիրում նրանց, նրան պետք է հենց այդ սառնությունը եւ խորությունը: Ընդ որում չպետք է քնի դրանց վրա, պետք է ամեն օր “ջրի” իր սառնությունը եւ խորությունը, ինչպես Փոքրիկ Իշխանն էր ջրում իր մոլորակի միակ վարդը:
Պետությունը հազիվ թանկացնելու մասինա մտացում,նրանց շատ պետքն են էտ երեխաները: Եթե ես հնարավորություն ունենայի հաստատ ինքս կհավաքեի էտ որբերին ու կխնամեի ինքս ու սրտացավ կլինեի ամենքի համար: Բայց ցավոք ամեն ինչ չի որ մեր ցանկություններիցա բխում, պիտի հնարավորություն էլ լինի: Դրա համարել հայերի մեծ մասը բողոքավորա, կյանքից դժգոհ, ուղակի ուզում են փախչեն Հայաստանից: Ախր մեղադրելու էլ չի…………..