Արփինե Մինասյան

Երրորդ օրն անկողնուս մեջ նստեցի, սա այն դեպքում, երբ բժիշկը ողնաշարի ճաք էր ախտորոշել. դա ուղղակի հրաշք էր,- պատմում է 55-ամյա Մերուժանը: 56-ամյա Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի բնակիչ Մերուժան Գուլանյանը 1974-90թ. Աշխատել է Անդրկովկասյան երկաթուղում` որպես կապի և ազդանշանի մեխանիկ:

Արցախյան գոյամարտի օրերին, երբ կազմավորվում են Տիգրան Մեծ, Հայոց ազգային բանակ, Սասունցի Դավիթ, Քասախ, Անդրանիկ և այլ ջոկատնեը, Մերուժանի մեջ հայրենիքը զենքով պաշտպանելու ցանկություն է առաջանում: Նա մեկնում է Երևան, ծանոթանում շարժման մասնակիցների հետ, վերջիններս Երևանից զինագործ են ուղարկում Սևան:

darknessՆա քիմիակակ նյութերով զենք սարքել սովորեցրեց, դրանք ուղարկում էին սահման: Մերուժանն այդ տարիներին 7 անգամ փրկվել է մահից: Զինագործի մեկնելուց հետո առաջին անգամ իրար է խառնում նյութերը, հետո նկատում, որ ռեակցիան լավ չի ընթանում, մի քիչ ծծմբական թթու է ավելացնում: Խառնուրդը պայթում է, բարեբախտաբար, իրենցից ոչ մեկը չի վնասվում:

 
Մի անգամ էլ գիշերը փորձարկման համար նռնակը գցեցի ձյան մեջ, ինչ-որ մի ուժ ձեռքս տարավ մասուրի բլի մեջ ընկած նռնակի կողմը…Հանկարծ պայթեց, և ասկոլկան ընկավ ձեռքիս մեջ: Եթե մասուրի բուլը չլիներ, այն կմտներ սիրտս : Տանկով փորձարկման գնալիս այն շրջվում է: Հաճախ մարդիկ մեզ ծաղրում էին, ասում էին` ֆիդայի-պիդայի, շատերը խորհուրդ էին տալիս, որ հետ կանգնեմ էդ ամենից: Ես չէի հրաժարվում, ասես մեղրի կարասի մեջ լինեի: Նույնիսկ ֆիդայու երկար մորուք եմ ունեցել,- պատմում է Մերուժանը:

1990-ին Մերուժանն իր գործին էր. դետոնատորներն էր կարճացնում: Հուլիսի 25-ին` այդ չարաբաստիկ օրը, մոտավորապես 197 դետոնատոր պայթում է: Սևանի հիվանդանոցում բժիշկներն ապրելու հույս չեն տալիս: Մեքենայի ուղղությունը փոխում են Երևան: Ճանապարհին Մերուժանի բերանից արյուն է հոսում, ընկերները կարծում են, թե մահացել է: Այնուամենայնիվ , շարունակում են ճանապարհը և հասցնում Երևան:

Ձախ ոտքիս բութ մատը կապել էին մահճակալից, սիստեման մյուս ոտքիցս էին միացրել, քանի որ մարմնիս վերին հատվածներում ասկոլկաներ էին, և ասեղ մտցնելու տեղ չկար…մի ակնթարթում ծնոտս ջարդվել էր, ականջի կանտուզիա էի ստացել, ողնաշարս ճաքել էր, կուրացել էի,- պատմում է Մերուժանը:

Որոշ ժամանակ անց նրան տեղափոխում են ակնաբուժական կլինիկա, Հայաստանում տեսնելու հույս չեն տալիս:1991թ-ին Մոսկվայում կատարած վիրահատությունն էլ ոչ մի օգուտ չի տալիս: Բժշկի վերջին խոսքերն են.

-Ես իմ գործն ավարտեցի, մնացածն Աստծու գործն է:

Անհույս վերադարձավ Հայաստան, նույնիսկ ցանկացել է ինքնասպան լինել: 92-ին հատուկ Մերուժանի աչքերը ստուգելու համար Ամերիկայից Հայաստան եկած բժիշկներն ասում են. –

-Աչքերիդ խոռոչում գտնվող ասկոլկաները տանում են մահվան, մենք միայն կարող ենք աչքերդ հեռացնել և խոռոչները մաքրել:

20 տարի նա խավարում է:Թե ինչը նրան հետ պահեց ինքնասպանության փորձից, հարբեցողությունից, օրերով տնից հեռանալուց, իմացեք` ՀԱՎԱՏԸ : Իմ կարծիքով ,նա կրկնակի,նույնիսկ եռակի հերոս է.հաղթել է թշնամուն ու ինքն իրեն:

  • Share/Bookmark

3 մեկնաբանություն

  • Artak says:

    Aprel bekornerov hagecac marmnov irog antaneli ban e. Mardu maty mi push e mtnum, mardn ir texy chi gtnum…
    Yes cankanum em Meruzhanin amenayn barin. Petq che husahatvel, petq che handznvel mahvany. Aprel, aprel u eli aprel…

  • Menq xonarhvum enq mer herosi arjev, u partakan enq nran mer xaxaxutyamb, Astvac nran misht pahapan lini, na iskakan heros e.

  • Arpine Minasyan says:

    Shnorhakal em meknabanutyunneri hamar: Shat mardik kan, ovqer jamanakin hayreniqi prkutyan hamar mec derakatarutyun en unecel, bayc ayjm lqvac en u moracvac…

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)