Կարծում եմ, չեք մոռացել, որ Ականատես նախագծում պատմություններ առաջարկողն ու թեմաների հեղինակը դուք եք: Շտապեք, որովհետեւ հեռուստասեզոնն ավարտվում է: Մենք եթերում ենք մինչեւ օգոստոս:

Բայց ամառային արձակուրդն էլ իզուր մի անցկացրեք: Ականատեսի խորհուրդը. վերցրեք ձեզ հետ տեսաձայնագրող սարք, ականատեսը եղեք իրադարձությունների կամ ինքներդ ստեղծեք իրադարձություն: Նկատեք ու նկարեք հետաքրքիր, դաժան, ծիծաղելի կամ ողբերգական կադրեր ու դարձեք հերոս, մեր հերոսը:

Եվ սեպտեմբերից Ականատեսի նոր եթերաշրջանում միասին կաշխատենք: Ի դեպ նոր հեռուստասեզոնում անակնկալներ ենք պատրաստել: Ռեալիթի հեռուստատեսության այս ձեւաչափը նոր թափ է ստանալու:

  • Share/Bookmark

1 մեկնաբանություն

  • Արփինե Մինասյան says:

    Արտակ, երևանցի մի կի խճճված պատմության մեջ է հայտնվել, տարիներ առաջ նրա հողատարածքը սխալ չափումներ են արել, և հաջորդները չեն ուղղել նախորդների սխալը:Եթե Ականատեսով ներկայացնեք, խնդրին լուծում կտրվի? Միայն այսքանը գիտեմ, եթե հետաքրքրեց, կարող եմ հասցեն ու հեռախոսահամարը տալ, մնացածը դու ճշտես…

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)