photo1Վերջին 1-2 ամսում ողջ միտքս զբաղված էր ՄԱԿ-ի հազարամյակի նպատակներով, ֆիլմ էինք պատրաստում: 100 էջանոց զեկույցն իր բոլոր թվերով գրեթե անգիր էի արել, նույնիսկ ինքս ինձ գերազանցել էի` մեկ մեծ ռեպորտաժի համար մոտ 50 հարցազրույց էի արել: Այ քեզ անխղճություն, ասա, քեզ չես խղճում, օպերատորիդ ու մոնտաժողիդ խղճա… Բայց ընթացքում ահագին հետաքրքիր տեղեր գնացինք, հետաքրքիր բաներ իմացանք:

Մի քանի ծննդատուն գնացինք, ուրախությունից բերանս չէր փակվում: էնքան փոքր ու սիրուն բալիկներ տեսա, որ Գրիշը`մեր վարորդը, զարմացել էր, ասում էր` Նելլ, էդ ինչի ես ուրախացել: Բա Քարակերտը, մարդիկ առանց ջուր են ապրում: Պատկերացնում եք, էս որ դարում ենք ապրում, որ մարդիկ փողով ջուր են առնում: Բայց ինձ համար ամենահետաքրքիրը Երվանդաշատում էր: Գյուղն Արաքսի ափին է` հայ-թուրքական փակ սահմանին:

Հետաքրքրությունը մեծացավ, երբ գնալու համար հատուկ զգուշացնելու անհրաժեշտություն առաջացավ: Մինչև գնալը, նախ, Անվտանգության ծառայությանը զգուշացրինք, իրենք էլ` ռուս սահմանապահներին: Այդ հետո պարզվեց, որ պարտադիր չէր, բայց ցանկալի էր: Ռուս սահմանապահները գուցե հետքրքրվեին մեզնով, գուցե` ոչ:

photo2Ով եղել էր Երվանդաշատում, ասում էր` շաաատ սիրուն տեղ ա… Էնպես որ, մինչև գնալս տրամադրվեցի: Բայց գնում-գնում էինք, քար, հող, գրեթե կանաչ չկար, հիասթափված էի, ճանապարհի կեսից սկսեցի բողոքել` էս է սիրունը… Բայց հասանք մի կետ, և ներքևում երևաց Արաքսը, այ դա սիրուն էր, հետ վերցրի բոլոր խոսքերս ու բողոքներս: Ժայռերն էլ էին սիրուն, ափսոս, Թուրքիայի կողմն էին մնացել:

Մինչև գյուղ մտնելը ճանապարհին մի քանդված ամայի անցակետ կար: Մի քանի տարի առաջ ռուս սահմանապահներն էին այստեղ, մինչև չստուգեին, գյուղ չէիր կարող մտնել: Հիմա օրենք է փոխվել, սահմանի հսկողության շառավիղը նույնպես փոխվել է, և Երվանդաշատը ազատվել է ցանկապատից: Գյուղապետն ասաց, որ գյուղ գալու համար ոչ մի հատուկ թույլտվություն էլ պետք չի, բայց ձեռքի տակ փաստաթուղթ ունենալը պարտադիր է:

photo3Գյուղապետի քարտուղարն անգամ զգուշացրեց, որ կասկածի դեպքում գյուղացիներն էլ կարող են մոտենալ ու փաստաթուղթ պահանջել: Երևի դրա համար էր, որ երբ գյուղապետարան մտանք, կասկածանքով հարցրեց` դուք ինչ օրգան եք ներկայացնում? Մեզ հաջողվեց հետաքրքիր կադրեր որսալ գյուղից, արագիլները շատ սիրուն էին, ամեն քայլափոխի սյուն էր, իսկ սյան վրա մեկ կամ մի քանի արագիլ: Բայց ամենահետաքրքիրը, երբ վերևից Արաքսն էինք նկարում, մեր օպերատոր Կարենն ասաց` սահմանն անցանք… ընդամենը կադրով…

  • Share/Bookmark

1 մեկնաբանություն

  • ԵԼԵՆԱ says:

    Նելլի ջան, ասեմ որ ես էլ եմ երջանկություն ունեցել լինել Երվանդաշատում: Ինչ որ դու ես զգացել, զգացել եմ ես … “գնում-գնում էինք, քար, հող, գրեթե կանաչ չկար, հիասթափված էի, ճանապարհի կեսից սկսեցի բողոքել` էս է սիրունը… “: Իրոք այդպիսին էր զգացողությունը, մինչև դիմացներս չփռվեց մի հրաշալի տեսարան` կանաչի մեջ թաղված գյուղ ու դաշտեր, Արաքսն իր ողջ հմայքով…
    Իմ ուրախություը կրկնակի էր, քանի որ զինվոր եղբորս տեսնելու էի գնում: Նա ծառայում էր ռուսական սահմանապահ զորքերում, այն ժամանակ դեռ քո նշած քանդված անցակետը գործում էր/2006/, և գյուղը գտնվում էր ցանկապատից ներս: Մի խոսքով, հրաշալի հիշողություններ են, կարծես երեկ լիներ : Ես մինչ օրս սիրահարված էմ մեր այդ սահմանամերձ, պատմական հզոր անցյալ ունեցող գյուղին և տարածքին:

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)