sevan Բարի լույս բլոգասերներ: Այս ամիս խիտ ու ծանրաբեռնված գրաֆիկ եմ ունեցել ու Բանաձեւի աշխատանքային օրակարգից դուրս չեմ կիսվել: Հունիսին ես դարձել էի մարզային թղթակից, շաբաթը գոնե 5-6 անգամ մարզերում նկարահանման էի մեկնում:

Հոգնած ու տանջված Ծովագյուղում դեմքի շատ լուրջ արտահայտությամբ մի կնոջից էի հարցազրույց վերցնում, ով իսկապես դժբախ ճակատագիր է ունեցել: Եվ այսպես recording, կարող ենք սկսել:

    - Ես բնիկ Սեւանցի եմ ու շատ բաներ եմ տեսել: Տղաս մեկ ու կես տարի առաջ խեղդվեց, անցավ մեկ ամիս` փեսաս խեղդվեց: Մի կերպ էինք ուշքի եկել, երբ քրոջս տղան խեղդվեց: Եվս մի քանի ամիս ռւ տղայիս երեք ընկերներն էլ խեղդվեցին:

Շոկ էր: Առաջին անգամ քար սիրտս շարժվեց, շատ արագ ինքս ինձ հավաքեցի, ուշքի էի եկել, մեկ էլ տատիկը ձեռքով ցույց տվեց մի գեղեցիկ շրջանակով գեղեցիկ աղջկա նկար:

    - Տեսնում ես էս աղջկան
    - Հա
    - Ինքն էլ մեռավ
    - Ոնց
    - Հա, ընդ որում հղի էր:

Մի խոսքով շատ արագ դուրս պրծանք մահվան ճիրաններից: Սեւանում մեր նկարահանումը արդեն շարունակում էինք մոտորանավակով, երբ մարտկոցը փչացավ, մեջը ջուր սկսեց լցվել ու մահը դիմացովս անցավ: Այդ պահին մտածում էի, որ այդ կինը հեռուստացույցով տեսնում է ինձ ու ասում,

    - Տեսնում եք էս տղուն, ինքն էլ մեռավ:
  • Share/Bookmark

18 մեկնաբանություն

  • ԵԼԵՆԱ says:

    Վայ, Արտակ ջան, մարմնովս սարսուռ անցավ…
    Քեզ էլ անփորձանք նկարահանումներ…

  • Ani Smbatyan says:

    Nayel em toxarkumd Artak jan…
    Es misht el vaxecel em Sevanum loxaluc…
    Zguysh exeq Sevanum, vtangavor vayrerum el mi loxaceq…es el gitem mardkanc, voronq Sevanum xextvel en…

  • nvard says:

    Արտակ ջան բերանդ խերով բացի, Աստված չանի

  • meri says:

    LAV E VOR AYDQANOV PRCEL EQ

  • Qnar says:

    Nayeci Akanates@,,,iroq shat huzich er,,,Chishtn asats chgitei,vor qar sirt unes Artak jan,,,Isk qez anpordzanq nkarahanumner…….

  • Sargis says:

    es arden patkeracnum em te inch reportazha linelu … UZHAS !!!

  • Արփինե Մինասյան says:

    Արտակ,ինչ լավ է, որ գոնե կյանքում առաջին անգամ քար սիրտդ շարժվեց, ինչ լավ է, որ դու չխեղդվեցիր, թե չէ ո’չ իմ հաղորդումը եթեր կգնար, ոչ էլ մնացած հաղորդումները…

  • Արա says:

    Պառավի հոգին խորնա ^^

  • Արփինե Մինասյան says:

    Արա, ինչ պառավի մասին է խոսքը?եթե այդքան դժբախտություն տեսած կնոջ մասին եք խոսում, ապա շատ անհարգալից եք…

  • Mariam says:

    OHO!!!!U ETE AIDQANIC HEYO AID KIN@ DER CHI XENTACEL UREMN PETQ E PARZAPES GOCHEL “HALAL E”!!!!!CHAPAZANC TXUR PATMUTIUNER U KARCUM EM YURAQANCHIUR MARD KARDALUC HETO VOROSH JAMANAK KTRVUM E AIS ASHXARHIC ,QARANUMURAX EM VOR DZER STEXCAGORCAKAN XMBI HET AMEN INCH KARGIN E!!!!!!

  • Աստղիկ says:

    Achqis vor et paravy xeghdvi, el voch mek chxeghdvi…
    Artak jan, chfaymecir et paravin hreir Sevany gceir…

  • nvard says:

    Աստղիկ-ին ձեր ասած Էդ պառավը, ինչ որ մեկի տատիկն է: Մեկնաբանություն գրելուց կարելի է չէ մի քիչ կուլտուրական ու հարգալից լինել: Դուք ինքներդ տատիկ չունեք?
    Իմ կարծիքով ձեզ չէր խանգարի մի քիչ էթիկա ուսումնասիրելը

  • Grish says:

    Նվարդ հետաքրքիրն էն ա, որ էս նույն Աստղիկը, մեկ այլ նյութի տակ, կոմենտ ա գրել ուր իր հավատն ա ցույց տալիս առ աստված ,իսկ էստեղ ինչ ասեմ ոչ աղջկա ու կնոջ ու առավել եւս մարդու բնորոշ կոմենտ ա գրել:դե արի մի ասի թքեմ քո նման հայ աղջիկների վրա: այ դու որ մեծանաս , հաստատ պառավ կդառնաս

  • Աստղիկ says:

    Che Nvard, el voch meki tatiky chi, bolory xeghdvecin…
    u heto dzer vorosheliqy chi, te yes inch usumnasirem.

  • nvard says:

    Աստղիկ ջան դուք գիտեք, ուզում եք ուսումնասիրեք չեք ուզում մի ուսումնասիրեք, դուք միանգամայն ճիշտ եք, իմ որոշելիքը չի, բայց ձեզ ոչ ոք իրավունք չի տվել մարդու մասին խոսելիս նման ձևով արտահայտվել:
    Դուք, իհարկե, ազատ եք ձեր մտքերն արտահայտելու մեջ, բայց մի մոռացեք, որ մեր ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեկ ուրիշի իրավունքը, ու էն հանգամանքը, որ այդ կինը հաստատ չի կարդալու էս նյութը ու չի պատասխաելու մեզ, դեռ չի նշանակում, որ կարանք անպարկեշտ բառերով արտահայտվել նրա հասցեին: Էդ կինն էլ մարդ է, ոնց որ մենք ձեզ հետ, ու նա էլ մեզ նման ՀԱՅ է:

  • nvard says:

    Grish-ին իմ կարծիքով մեզ բոլորիս հանդուրժողականությունն է պակասում, եթե մարդը սխալ է արել, չի նշանակում, որ պետք է նրան անպատվել, պարզապես պետք է հասկացնել: Ես էլ մի առաջի քոմենթում մի քիչ չափերս անցել եմ, ինչի համար ներեղություն եմ խնդրում Աստղիկիս: Հուսով եմ այսքանից հետո Աստղիկն էլ կհասկանա ու ներեղություն կխնդրի :)

  • Markos says:

    http://www.youtube.com/watch?v=FRn7tCKWiL0

    Veronshyal hasceum ktesneq Ijevani xaytarakutyun

  • Geytc says:

    it was very interesting to read blog.banadzev.com
    I want to quote your post in my blog. It can?
    And you et an account on Twitter?

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)