метроԱյն մարդը, ով ապրում է Երևանում, այս քաղաքին երկար պետք է ընտելանա: Ես հիմա խոսում եմ ճանապարհների մասին: Այստեղ ապրող մարդիկ իրենց օրվա մեծ մասն անցկացնում են ճանապարհի վրա: Նրանք սովոր են, որ դասի կամ աշխատանքի գնալու համար տնից պետք է դուրս գան երկու կամ երեք ժամ շուտ: Բայց այ մեզ համար, դա մի տեսակ տարօրինակ է: Ես իմ փորձից եմ ասում, երբ այստեղ նստած լսում եմ նման պատմություններ, զարմանում եմ ու ափսոսում եմ իմ ժամանակը:

Սա դեռ վերաբերում է այն մարդանց, ովքեր ունեն իրենց սեփական ավտոմեքենան, իսկ նրանք, ովքեր պետք է հույսը դնեն հանրային տրանսպորտի վրա, ավելի վատ վիճակում են: Այստեղ երթևեկման հիմնական միջոցը մետրոն է, ուր առավոտյան ու երեկոյան հնարավոր չէ մտնել, քեզ ուղակի մի կողմից կմտցնեն ու մյուս կողմից կհանեն վագոնից:

Այսքանը տեսնելով` ուղղակի համոզվում են, որ մեծ քաղաքները ամեն երևանցու համար չէ: Այնպես որ տեղափոխվելուց պատրաստ եղեք նաև դրան:

  • Share/Bookmark

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)