Հիմա աշխատում եմ <<Հատուկ Ռեպորտաժի>> նոր եթերաշրջանի համար նախատսված նոր ռեպորտաժի վրա: Մանկատնից դուրս եկած ու կյանքի հոտած պանդոկներում հայտնված մարդկանց ու ճակատագրերի մասին է: Թեման և ծանր է, և հետաքրքիր: Ուսումնասիրություններն ու հետազոտությունները սկսեցի մանկատներից:

vorberԱյն, ինչ պարզեցի ու տեսա պարզապես անտանելի էր անգամ լսելը: Մանկահաս աղջիկների բռնաբարության բազում դեպքեր: Ավելին` մայրեր, որոնք հենց իրենք են ստպել իրենց աղջիկներին պառկել այս կամ այն թմրամոլի կամ մեկ այլի տակ: 11-12 տարեկան աղջիկներ արդեն իսկ խեղաթյուրված մտածելակերպով ու ներաշխարհով:

Հետազոտությունն ինձ բերեցին արդեն 30-անց մանկատան նախկին սաների հանրակացարան: Այն, ինչ այնտեղ լսեցի ու պարզեցի պարզապես վեր է ամենահիվանդ մտքի դաժանագուն դրվագներից: Մանկատանը նրանց պարբերաբար ենթարկել են ծեծի, օրեկան առնվազն 3 անգամ: Փայտե մահակների հարվածները հիմնականում տեղում էին երիկամների վրա, ինչի պատճառով այդ երեխաները միզում էին իրենց տակ` մինչև 16 տարեկան:

Ավելին` մանկատան տնօրենի գիտությամբ ու միգուցե թույլտվությամբ բռնաբարվում էին մանկահասներ: Հետազոտությունն դեռ շարունակում եմ: Ատծո կողմից մոռացված ու բախտի քմահաճույքին հանձնված ճակատագրերը տարբեր են, բայց միևնույն ժամանակ կարմիր թելով կապված:

  • Share/Bookmark

2 մեկնաբանություն

  • Iskapes shat tsanr tema e.Bayc lav e,vor ays masin kbardzradzaynvi…sa erevi payqari arajin qayl@ klini..Tigran jan teman shaat hetaqrqir e! Kartsum em shater@ indz nman anhamberutyamb spaselu en nor eterashrjanin…

  • Arax says:

    iharke, u amenaahavorn ajn e, vpr larstum es da shat shat heru e hajeric, bajc ari u tes vor mr mej, miguce mer koxqin kanganst mardik inch kjanq en tesel, anataeli eeeee, heto menq asum en es ajnandjbaxt em, mi poqr problemic, nexvum enq, isk urishnery tsets en utum ubrnabarvum, da ahavor e

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)