Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Կարին պարի համույթը հայկական պարի մեծ ու բաց դաս է անցկացնում: Վերջին անգամ Կասկադում էր: Պատահական անցնում էի, ու որոշեցի կողքից դիտել: Մի իսկական տոն էր: Ես, որ լատինաամերիկյան պարերի սիրահար եմ, ոգևորվել էի մեր պարերով: Նույնիսկ որոշեցի` անպայման, գնալ հայկական պարեր սովորել: Ախր, շատ լավ պարեր ունենք, ափսոս, որ չգիտենք:



Համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն անձամբ էր պարում ու սովորեցնում բոլոր հավաքվածներին: Հիմնականում երիտասարդներ էին, դրանից ավելի էի ոգևորվել: Հետո էլ ասում են, ջահելներն օտարամոլ են: Ամենևին էլ այդպես չէ: Էնքան կյանք կա էդ պարերի մեջ, էնքան թռվռան են, որ անգամ նիհարելու համար շեյպինգի պետք չի գնալ, այլ պարզապես պետք է պարել հայկական պարեր:



Երկար չեմ պատմի, պարզապես ոգևորվել էի, մնացածը նկարներով: Մոտս ֆոտոխցիկ չկար, հեռախոսով եմ նկարել: Ստացվել է այն, ինչ ստացվել է: Յարխուշտայի ժամանակ, երբ տղաները գալիս, ձեռքերով իրար են խփում, ողջ պարի ընթացքում փորձում էի այդ պահը որսալ: Հեռախոսով դժվար էր, բայց ստացվեց: Իշխանյաց պարն էլ պարեցին, շատ հետաքրքիր էր: Մի պար էր, որ ժամանակին միայն իշխաններն էին պարել:


















Eli lav e, vor haykakany mer mijic chi korum. Pahoxner, sharunakoxner kan yev der sovorecnoxner…
Նելլ ջան, դու թաքնված լուսանկարիչ ես……………
Միշտ երազել եմ լուսանկարչության մասին, գուցե մի օր իրագործեմ երազանքս, պարզապես հիմա ձեռքիս տակ ունեցած միակ ֆոտոապարատը հեռախոսս է:Ճ
erexeq jan, es anchap urax em, vor nman azgayin@ pahox mijocarumner en kazmakerpvum!!!ankexc asac texyak chei dra masin…bayc aysuhet hastat kmasnakcem, shat hetaqrqec!!!
voxjunum em bolorin ev texekacnum em vor aydtex gtnvum ein voch miayn Karin xmbi andamner@, es andzamb <> xmbic em ev nerka ei
ես անձամբ ՎԵՐԱԴԱՐՁ խմբից եմ
Բլոգում կարող եք գտնել և նկարներ, և տեսանյութեր :Ճ