Արդեն մի քանի շաբաթ է չեմ քնում: Ամենայն հավանականությամբ գերհոգնածությունից է, կամ էլ եսիմ ինչից: Ու քանի որ օրն ինձ համար 24 ժամ ունի և երկար են հատկապես գիշերները, սկսել եմ գրել բանաստեղծություններ: Որոնցից մեկն էլ ուզում եմ որ լինի բլոգում:

ՈՒ ԹԵ՞ ԿԱ ԱՍՏՎԱԾ ՆԱ ԻՆՁ ՉԻ ՆԵՐԻ

hand-of-godԱխ բարեկամ…
Թե իմանաս ինչ ես գիտեմ
Անտարակույս կցնորվես
Առանց հույսի տուն ետ գալու
Հիվանդի պես կմոլորվես:
Քեզ չեմ ասի ամենը այն, ինչ ես գիտեմ`
Ընդամենը մի քանի բան,
Որ դու անհույս չկործանվես:

Նախ և առաջ շտապեմ ասել,
Որ երկնքում,
Եվ թե կուզես անեզերքում
Աստված չկա,
Չկա և այն նաև մեր մեջ:
Ու մի փորձիր դու աղոթել
Զուր հուսալով, թե մի օր
Կողորմա տեր Աստված:
Չեղած բանը չի էլ լսում:
Խաբվում ես դու ստով քո սուրբ
Հույս ներշնչում ինքդ դու քեզ:

Եվ վերածում քո հույսը մեծ
Մեծ հավատքի առ Աստված:
Սխալները փնտրիր քո մեջ
Ոչ երկնքում
Ոչ էլ հոր տուն եկեղեցու
Այդ հինավուրց չորս պատերում:
Միևնույնն է չես գտնելու ողորմություն:
Հեռու մնա այդ ամենից`
Մնա դու մարդ,
Մեծ ու անհույս ոհմակի մեջ:

Ոչ էլ պետք է խաչեր կերտել
Կամ քանդակել քարի վրա:
Միայն հիշիր,
Լավ իմացիր,
Երկու գիծը իրար վրա
Հին է ավել, քան քո Աստված:
Մեր տառն է այն
Է անունով:
Հիմա ասա.-Էլ ու՞ր մնաց
Այն երկնային տերը քո
Որը երբեք
Եվ ոչ մի տեղ
Քեզ չի օգնել:

Ախ սիրելիս
Սա չնչինն է, ինչը գիտեմ
Թե քեզ ասեմ, էլ ավելին
Էն կյանքում էլ կցնորվես:

ՉԵՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ

Ես ի՞նչ անեմ, որ այս ճահճում չխեղդվեմ
Որ մի ստին ես հավատամ, որ ակամա չմահանամ:
Կեղծ ու նեխած ձեր սրտերից գոհ եք այնքան,
Ու կարծում եք, որ ձեր հոգին մաքուր է, բայց`
Չեք հասկանում,
Չեք ընդունում,
Չեք վստահում,
Ու բոլորին, ձեր իսկ, նեխած սրտի լարով
Չափում, ձևում, Հուդայի պես`
Դավադրաբար ու դավաճան խոզի նման,
Այն խաչին եք գամում ավաղ…
Բարուն , լավին, անկեղծ խոսքին`
Ինչպես արին դա Քրիստոսին:
Ու այդքանից, այդ մեծ սպանդից հետո կրկին,
Ձեր վավաշոտ բերաններով բարբառում եք բարու մասին:

  • Share/Bookmark

18 մեկնաբանություն

  • Նարինե says:

    Զգացվում է, որ հոգիդ խռովված է: Հետաքրքիր է, երբ մեր երազանքները կատարվում են, ասում ենք, տեսար վերը աստված կա,իսկ երբ դժվարության մեջ ենք ու չենք կարողանում դուրս գալ, ասում ենք աստված չկա: բայց ճիշտ ես, կարեւորը մարդ պետք է լինել : Եթե գերհոգնած ես, գլուխդ բարձին դնես, անմիջապես կքնես,այնպես որ քեզ ցանկանում եմ հոգու հանգստություն,խաղաղ քուն: Բայց եթե հոգու խռովքիցդ բանաստեղծություններ են ծնվում, ապա պիտի ուրախանաս, էս դեպքում “չկա չարիք առանց բարիք”-ն է գործել:

  • Աստղիկ says:

    Nax, yete gerhognats es, petq e anmijapes qnes. Isk yete ches karoghanum, apa qez hasnum e, vor anqnutyunic tanjves, Inchu? vorovhetev animast, nuynisk shat animast “banasteghtsutyunner” es grum, u yete sa e qo lavaguyny, apa patkeracnum em myusnery inch petq e linen…
    Isk “Ka ardyoq Astvats?” harci masin kasem, vor yes hamozvats em, vor ka, isk en mardik, vor hakarakn en pndum, yerbeq hamozvats linel chen karogh. Husov em, vor kyanqy mi or qez el khamozi…
    P.S. Artaky es vonc e kadrerin yntrum? Togh ushadir lini, eli… kpoxanceq iren, gone et mi banov ogtakar yegheq.

  • Tigran says:

    Աստղիկ ջան. Նախ շնորհակալ եմ կարձիքի համար: Երկրորդ ես Ka ardyoq Astvats?հարց չեմ դրել: Ու որ ամենակարևորն է մի փոքր ուշադիր կարդա Աստղիկ ջան:

  • Աստղիկ says:

    Ha &ishta, verjy chei kardacel, bayc skizby nency cher, vor verjin hasnei hargeli Tigran…

  • TIGRAN says:

    Աստղիկ Շնորհակալ եմ, որ մինչև վերջ կարդացիր: Սակայն համոզված եմ, որ իմաստը միևնույնն է ճիշտ չես ըմբռնել: Ես ամենեվին էլ աստծո գոյության փաստը կասկածի տակ չեմ առնում: Երկրորդն էլ կարդա նոր վերլուծի:

  • Աստղիկ says:

    Նախ` կարԾիք, ոչ թե` կարՁիք, ամենևին, ոչ թե` ամենԵՎին, վերլուծիՐ, ոչ թե` վերլուծի…, Աստված` մեծատառով:
    Հետո էլ` դու հարց չես դրում, դու պնդում ես, ընդ որում սխալ բան ես պնդում, իսկ իմ բնագավառում սխալ բաներ չեն պնդում, մաքսիմում` հարց են դնում սխալ բանի մասին, հետո ապացուցում են հակառակը ու պնդում են դա, սովորաբար` թեորեմի կամ լեմմի տեսքով / հուսամ դու ճիշտ կըմբռնես, թե դրանք ինչեր են/:

  • Hasmik says:

    Աստղ ջան դու դեմք ես: Իմ կարծիքով Տիգրանին էն օրն ես գցել, որ պետք է լրագրողական նկրտումների մասին մոռանա: Իսկ ինչ վերաբերվում է բանաստեղծությանը, կներես հարգելի Տիգրան, բայց ահավոր էր, ես էլ մինչև վերջ չհասա: Ցանկանում եմ, որ Տիգրանին գոնե մի քիչ շնորհքով մուսա այցի գա, եթե տղան այդքան շատ է ուզում բանաստեղծություններ գրի հոգնած, բայց անքուն գիշերների ժամանակ:

  • Արփինե Մինասյան says:

    Տիգրան, սա ձեր առաջի՞ն բանաստեղծությունն էր, եթե այո, ապա լավ էր…Տիգրան, իսկ դուք որտեղից եք հայտնաբերել, որ երկնքում Աստված չկա, և որ դա իմանալով մենք` ընթերցողներս, կցնորվենք…Մեզանից յուրաքանչյուրն ամեն քայլափոխի, ամեն րոպե ստում է, խաբում` կամա թե ակամա…մեզնից ոչ մեկը մաքուր ու ազնիվ չէ…

  • Markos says:

    http://www.youtube.com/watch?v=FRn7tCKWiL0

    Veronshyal hasceum ktesneq Ijevani xaytarakutyun

  • Սոֆի says:

    Դու վախենում էիր սրճարանների բութ հայացքներից
    Ու հարամում էիր աչքերիդ քունը մի բաժակ սուրճով`
    Կիսախավար սերեր տեսած կուպեներում,
    Ես խարխափելով աստիճաններին քո ուսն էի գրկում,
    Որպես հավատարմության խոստովանություն…
    Հետո ժամերով դնում էիր քո գլուխը իմ ազդրերին,
    Ու թրթռում էր հեռուստացույցի լույսը քո կոպերին,
    Ինձ թվում էր հենց սկսվում էր Բանաձևը նույնիսկ Արտակն է,
    Հիշեցնում քո գրկում իմ անցողիկ գոյության մասին…

  • Նարինե says:

    Տիգրան ջան, կարողա Սոֆին էն եսիմ իչն ա , որի պատճառով դու բանաստեղծ դարձար?:)

  • Tigran says:

    ՇՀՆՈՐԱԿԱԼ ԵՄ

    Շհնորակալ եմ քեզանից,
    Որ հեռացար դու ինձանից
    Եվ վերջապես թողեցիր ինձ,
    Իմ մտքերի հետ մենակ:

    Շնորհակալ եմ ես քո ստից`
    Որը շատ էր, դու լավ գիտես, կարձես սև ծով:
    Ու հենց դրանց, այդ ստերի պատճառով`
    Ես սկսեցի տարբերակել,
    Զտել,
    Մաքրել…
    Կեղծն ու սուտը իմ կյանքից:

    Շնորհակալ եմ քո ձևական կեցվածքից,
    Ինչը գիտես շատ է նման
    Այն գեղջկուհու պահվածքին,
    Որը հանկարծ, պատահաբար
    Տեր է դարձել ունեցվածքի:
    Սովորեցի քո այդ հիմար կեցվածքից`
    Զանազանել փուչ քաղքենուն ազնիվ մարդուց:

    Շնորհակալ եմ քո առանց կիրք համբույրներից`
    Նեղ ու բարակ այդ շուրդերի իմաստազուրկ բացուխուփից:
    Սովորեցրիր` դու ակամա
    Որ հասկանամ,
    Որ զարմանամ,
    Որ կա կյանքում կրքոտ համբույր
    Շուրդերի բույր:
    Կարծես գարնան, դեռ նոր ծաղկած
    Ձնծաղիկի անուշ մի հուր:

    Շնորհակալ եմ ես քո սիրուց,
    Սառցանման անդուր քամուց:
    Խոր աշնան պես թոշնած սիրուց,
    Սուտ քո սիրուց,
    Փուչ քո սիրուց,
    Անտիպ,
    Անհույզ,
    Միապաղաղ,
    Առանց կրքի,
    Առանց սրտի`
    Բայց էլ ի±նչ սեր:
    Մարդը պետք է
    ոնե մի քիչ` հենց մարդ լինի,
    Որ գիտակցի
    Երեք տառի միությունը
    Սուրբ ու անեղծ:

    Եվ վերջապես շնորհակալ եմ ես քեզանից,
    Որ հեռացար,
    Ու գնացիր…
    Անհետացար…
    Անէացար…
    Ու իմ կյանքը չնչին գոյի
    Վերածեցիր իմաստալից նուրբ դրախտի:
    Եվ ես այնտեղ պիտի ապրեմ այսուհետեվ,
    Ուր մուտք չկա քեզ պեսներին:

    Շնորհակալ եմ քեզ անչափ…
    Խոնհարվում եմ քո առաջ…

  • Tigran says:

    Աստղիկ մի փոքր ավելի խորը նայիր կյանքին մի փոքր ավելի ուշադիր եղիր: Ու կարևոր է, որ նյութը գոնե մինչև վերջ կարդաս հետո մեկնաբանես: Այլ ոչ թե կեսից կիսատ պռատ բաներ ասես առնվազն ծիծաղելի ու անլուրջ է: Թե չե գիտես նման տարբերակով շատ հեշտ է խառնել աղավնուն ու ագռավին մեկ տեղ:

  • Tigran says:

    ՀԱՆՈՒՆ ՓՈՂԻ

    ՈՒ դառնում են մարդիկ ավաղ,
    Փողի գերի ու շատ հաճախ,
    Դիմում քայլի ամեն մի ստոր:
    Ուրանում են` հանուն փողի
    Իրենց աստծոն ու ծն-ողին:
    Կուրանում են` ոչ աչքերով,
    Չարք են դառնում` ոչ ուղեղով:
    Անում են դա իրենց հոգով,
    Ու ապրում են անգիտակից,
    Որ շատ վաղուց նմանվել են կեղտոտ խոզի`
    Սեր են խաղում` փողի համար,
    րկախառնվում, համբույր տալիս
    Ձեռքի ախտի` հանուն փողի:
    Երեխա են անգամ ծնում
    Դրա համար:

    Հա լափում են , չեն կշտանում
    Նկարազարդ թղթից, ափսոս…
    Շողոքորդում`
    Վատ ասվածը կուլ են տալիս
    Արևափայլ ոսկու համար
    Նենգանում են,
    Դավաճանում,
    Մարդ են սպանում,
    Արյուն խմում
    Չարախոսում…

    Չեն գիտակցում մարդիկ ավաղ,
    Որ մեռել են նրանք անդարձ:
    Ու քայլում են փողոցներով`
    Կենդանու պես`
    Լոկ բնազդով:

  • Սաթեն says:

    Տիգրան ես քեզ խորհուրդ կտամ գնալ մի լավ տեղ,բնության գիրկ կամ ծով ու մի լավ հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել, դու դրա կարիքը շատ ունես…………

  • Hasmik says:

    Տիգրան, հարգելիս, խնդրում եմ այլևս բանաստեղծություններ մի գրիր էլի: Որպես սրտացավ ընթերցող ասեմ, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվում: Բանաստեղծությունդ նման է 5-րդ դասարանցու գրած շաաաատ վատ շարադրության, համ էլ տառասխալներով: Մենակ չասես, որ փողի նկատմամբ անտարբեր ես: Երևի Աստղիկին խնդրեմ, որ սխալներդ էս անգամ էլ ուղղի, երևի ես կուղղեի, բայց իր մոտ ավելի լավ է ստացվում: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում Աստղիկին, քանի որ անելու շատ բան ունի:

  • Աստղիկ says:

    Բայց դու, Տիգրան, իսկական տաՂՂՂանդ ես… Ապշած եմ այնքան, որ տառերի տեղերը հազիվ եմ գտնում… Մի րոպե շոկս անցնի………….. Ահա վերջապես անցավ, բայց դեռ վերջնականապես ուշքի չեմ եկել. դրա համար ինձնից տարիներ կպահանջվեն:
    Ես էլ չէի գրի, բայց պարզապես չդիմացա գայթակղությանը… Ու ինչքան տառասխալնեեեր… Ըմմմմմ… Ու, ոնց որ ասում են, բազմաթիվ խնդրանքներին ընդառաջ, սկսենք.
    Նախ, Տիգրան, ինչու դասդ չես սովորել? 100 անգամ պետք է կրկնեմ, որ կարԾիք է, ոչ թե` կարՁիք, հետո` շուրԹ, ոչ թե` շուրԴ /էս անգրագիտության դասագրքիդ մեջ անպայման կգրե’ս/ , այսուհետև, ոչ թե` այսուհետԵՎ, խոնԱՐՀվում , որ թե` ԽոնՀԱՐվում , կիսատ-պռատ, ոչ թե` կիսատ պռատ, շնորհակալ, ոչ թե` շհնորակալ /ընդ որում` 3 անգամ սխալ ես գրել: Մոտդ այս անգամ մարդ չկար ասեր?/, նորից պրոբլեմ դասը լավ չանելու, դեռ մի բան ել ավելի. Աստծուն, ոչ թե` աստծոն, գծիկ / գծիկը սա է` -/ բառի մեջ չի դրվում, եթե տողադարձ չկա, կամ էլ եթե ուզում ես վանկերով գրել, ապա պետք է իմանաս գաղտնավանկ ը-ի գոյության մասին, բայց այդ մասին հաջորդ դասին, իսկ առայժմ, դասը չընդհատելու համար, պարզապես կասեմ ու առաջ կանցնենք, ծը-նող, պետք է ախտը տարբերել աղտից,այսինքն` հիվանդությունը ` քո բանաստեղծությունից, շողոքորԹում, ոչ թե` շողոքորԴում / սա էլ դասագրքիդ մեջ հանկաևծ չմոռանա’ս/: Գրկախառնվում, Գոնե, ոչ թե` րկախառնվում, ոնե: Մեկ էլ`աղավնուն ու ագռավին մեկ տեղ չեն խառնում, մաքսիմում` մեկը մյուսի հետ խառնեն:
    Ու հետո, Տիգրան ջան`
    Ախ բարեկամ…
    Թե իմանաս կետադրական սխալներիդ քանակի մասին…
    Անտարակույս կցնորվես…
    Ու դեռ դու ինձ ես ասում ուշադիր լինելու, կիսատ-պռատ ու ծիծաղելի բաներ ասելու մասին?

  • Hasmik says:

    :) ))))))))))))))) :P
    thank you

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)