Մի շատ լավ գուցե ժարգոնային, գուցե խոսակցական արտահայտություն ունի մեր հասարակությունը: Ասում է ծնգլաֆստ արեցին: Կապակցությունն անհասկանալի է իր բովանդակության արտահայտման ծավալով, բայց ճիշտ այս պահի համար է: Քննական թեստեր ու բալեր: Որ ալիքը միացնում ես, դրա մասին են խոսում, բայց ամենակարևորը, ինչպես միշտ է Հայաստանում լինում, մնում է ստվերում: Խոսում են տեսական բաների մասին, ինչպես մեր բուհերում է լինում, իսկ գործնականը էլի մնաց մի մութ անկյունում:
Երբ ես էի ընդունվում, իհարկե երջանիկ էի, աշխարհում ավելի մեծ հաջողություն այդ պահին ինձ համար չկար: Մի քանի ամիսy բավարար էր համալսարանում, որ հասկանայի` սա այն չէ, ինչ ես ուզում ու պատկերացնում էի: Մի դասախոս եմ ունեցել, որն ինձ իսկապես սովորեցրել է նյութ գրել` մնացածը ինքնուս, սեփական փորձով ու գործնական:
Բոլոնյան համակարգի երկիր ենք` լավ է հնչում չէ, հպարտություն ես զգում, որ քո դիպլոմը 47 երկրում անցնում է: Բայց ում է պետք այդ դիպլոմը, եթե նույնիսկ անցնում էլ է, ինչում խիստ կասկածում եմ, երբ դու գործնական գիտելիքներ չունես, ավելին քեզ դասախոսդ փոխարենը սովորեցնի այն, ինչ չես կարող կարդալ գրքում այդ մասին, դասախոսություն է կարդում 1 ու կես ժամ, հետո էլ ասում է գնացեք` գրքում կարդացեք: Է եթե գրքում կարող եմ կարդալ, էլ ինչի համար ես նույն բանը ինձ պատմում:
Եվրոպայում այդպես չէ, այնտեղ քեզ պատմում են այն, ինչ չես գտնի գրքում և ամեն շաբաթ նշանակում են սեմինար ու քննություն, որ ուզած չուզած մի բան սովորես ընթացքում ու էտ մի քիչ մի քիչ սովորածն էլ վերջում դառնում է ահագին: Իսկ մեզ մոտ լոտո է, ամբողջ կիսամյակի անցածը մտնում ես պատասխանելու ու շատերի մոտ հաջողության գործակիցը ավելին է լինում, քան իրական գիտելիքը: Կպավ` հենց էտ տոմսը կարդացել էր:
Մեր բուհերը կարծես դպրոցներ լինեն, որ ընդհանուր կրթական ցենզն են բարձրացնում, տալիս են պատկերացում ամեն ինչի մասին, երբեմն մասնագիտականից ավելի լավ իմանում ես ասենք պատմություն, որը քեզ քո մասնագիտության մեջ առհասարակ պետք չէ: Մի խոսքով կա համակարգ ու դիսցիպլինա այնտեղ, այստեղ չգիտեմ ինչ կա` երևի գրագիտության մակարդակն են բարձրացնում: Իմ պատկերացմամբ ամերիկյան կրթությունը դա փող վաստակելու համար կրթություն է, եվրոպականը` գիտելիքները, որոնցով կարող ես փող վաստակել, իսկ հայկականը ինչի համար է…չգիտեմ.:















Ես էլ որ ընդունվել էի համալսարան, շաաատ էի ուրախացել: Բայց մի քանի ամիս էլ չէ, մի քանի օրն էլ բավական եղավ, որ հիասթափվեի:Էդ դասախոսներն էլ ախր ոչ միայն 80րոպե ստիպում են, որ լսես այն, ինչ դու կարող ես գրքում կարդալ կամ արդեն կարդացել ես, այլ նաև ստիպում են, որ գրես: Դե իրենցից շատերի հայերենի մասին էլ չասեմ. նախադասությունը կարդում ես ու բան չես հասկանում:Դե էլ չասեմ մնացած թերությունների մասին. ընթերցասրահը բացվում ա 2-րդ ժամից հետո ու փակվում ա 3-րդի կեսին. դե արի ու գիրք կարդա: Դասից հետո չես կարող լսարանում 5 րոպե մնալ, քանի որ հավաքարարը շտապում ա. հո պարապ չի, տուն-տեղ ունի, չէ?
Ես էլ որ ընդունվել էի, շատ էի ուրախացել: Բայց մի քանի ամիս չէ, մի քանի օրն էլ բավական էր, որ հիասթափվեի: Էդ դասախոսներն էլ ոչ միայն ստիպում են, որ լսենք էն, ինչ որ գրքերում կարող ենք կարդալ, այլ նաև ստիպում են որ գրենք: Իրենցից շատերի հայերենի մասին էլ չասեմ. կարդում ես, բան չես հասկանում: Բայց ամենավատն էն ա, որ իրենք էլ թեման չգիտեն, շպալգարկան դնում, կարդում են, մեկ-մեկ էլ իրենք իրենց գրածը չեն հասկանում ու սխալ-մխալ բաներ են ասում:
Էդ գործնական ասածն էլ մեր ԲՈՒՀ-երում ընդհանրապես գոյություն չունի: Պատկերացնում եք, որ մի օր համակարգիչների սրահում ծրագրավորման դաս էինք անում, ամբիոնի վարիչն եկավ, դուրս հանեց, մի հատ էլ դասախոսի վրա գոռաց: Դե, ուսանող, արի ու առանց համակարգչի ծրագրավորում սովորիր:
Էս դասախոսների ու բուհերի մասին: Բա, այսպես կոչված, կրեդիտային համակարգը? Մի դասի բացակայում ես, գնահատականդ իջնում ա: Տեստային քննություններն էլ լրիվ խայտառակություն են. կարևոր չի գիտես, թե չգիտես, կարևորը բախտդ բերի:Մարդ կա բան չգիտի, պատահականորեն պտիչկա ա անում ու իմացողից բարձր ա ստանում:
հայկական կրթույունն ինչ կապ ունի համալսարանների որակի հետ? ճիշտ ես գրել, բայց ոչ թե հայկական կրթություն պիտի գրես ընկեր ջան,այլ համալսարանական:այ քեզ տրամաբանություն: կարծես եթե ԵՊՀ-ում կրթությունը ռուսերեն կամ անգլերեն լիներ, մակարդակը բարձր պիտի լիներ:
Լրիվ համաձայն եմ մի համալսարան,որը դիպլոմ է տվել մեկին,որը կրթական որակը կրթության լեզվից չի տարբերում փակման է ենթակա: Էլ չեմ ասում մի հեռուստաընկերություն, որ աշխատանքի է վերցրել նման տարրական գիտելիքներից զուրկ մեկին, որի թիկունքը չգիտես ով է, որ սենց օրը մեկ հիմարություններ է դուրս տալիս:ենթատեքստում օտարալեզու դպրոցների պրոպագանդն ա, բայց դե գիտելիքի պակասն էնքան ա, որ արդեն վերնագիրը տուպիկ ա տանում:
Գիտեք իմ ուսանողական տարիներից չխոսեմ, երբ ինֆորմատիկայի ապագա ուսուցչին ամենապարզագույն գրաֆիկական խմբագրիչով նկարել էին սովորեցնում… Դա մի 6-7 տարի առաջ էր, կարող է հիմի ինչ-որ բան փոխվել է… Ու ոչ թե նկարել են սովորեցնում, այլ լաաավ նկարել…
Ուզում եմ խոսել, օրինակ, ինչու են պատմության քննությունը գրավոր հանձնում, խոսքս ընդունելության մասին չէ, այլ ԲՈՒՀ-ում, սովորական կիսամյակային քննությունների մասին… Մի ոմն <> որոշել է , որ դա պիտի գրավոր լինի, ոմն <> որոշել է գրավորի տևողությունը: Ու, հանկարծ, շատ լավ պատրաստված ուսանողի/քույրս/ փորձում են թույլ չտալ շարունակել գրել չգիտեմ արդեն որերոդ էջը, ասելով, թե ժամանակի մեջ չես տեղավորվում: Թքել եմ եդ տեսակ կրթության, կրթություն տվողների, ամբիոնի վարիչների, դասախոսների վրա…
Es chgitem u erbeqel erevi chem imana u haskana te inchi hamar en uraxanum buh @ndunvoxner@:Orinak es erb @ndunveci bacardzak uraxutyun chapreci,voch te en patjarov vor chem sirum sovorel,ayl mi tesak animast er im hamar,vorovhetev bolor@ chgites inchi partadir sovorum en:U henc es et artahaytunyun@ lsum ei rl aveli ei hiastapvum,bayc ari u tes vor irakan hiastaputyun@ arjevum er:1-in kurs sovoreci gerazancik,bayc heto enqan ahetaqrqir er im hamar darcel daser@ vor el chei el gnum:Asem inchi,vochmi hetaqrqir lekcia chlseci,vochmi nor informacia chstaca,inchi masin vor kxoser dasaxos@ im hamar shat hin nyut er,u enqan qnnarkvac,enqan ccecvac,vor el chei el uzum evs mi hogu karciq lsel:Mi xosqov es tari arden 4 kurs em,u chem karcum vor bana poxvelu,u dra hamar hangist asem,vor 4 tarva mej 4 hat nor ban chimaca dasaxosneric,im informacian misht es em avelacrel,u tencel misht ksharunakvi:Shat gluxnert chtanem erexqe jan,bayc hastat aveli lava chsovorel qan sovorel vorovhetev hima bolorn en sovoreum,chka @ntaniq vor diplomavor chunena,ete masnagitutyun eq uzum unenal,uremn nenc areq vor pitani lini dzez gone 1 orov!!!!!!!!!!!!!
Արտյոմ ջան մի մտածի թե Եվրոպայում կամ ԱՄՆ-ում դա չկա: Այստեղ էլ ուսուցիչը տալիս է այն ինչ կա գրքում: Քոլլեջի ու Համալսարանական դասագրքերի ամեն մի գլուխը 30ից ավել էջ ունի, դա հանձնարարվում է կարդալու համար և հետո դասարանում ուսուցիչը մանրամասն բացատրում է նույն կարդացածդ փաստերի, տեսողական նյութերի ու գործողության միջոցով: Էստեղ էլ են պրոֆեսորները գրքերը դնում դեմներն ու հետևում իրենց կարդացածին, բայց տվյալների ու լրացուցիչ օգնության առկայությունը սովորող ցանկացողին հնարավորություն են տալիս ընդլայնվելու:
Եկեք մի պահ անպարտադիր կախարդվենք lena ի խոսքերի գրագիտության, նրբաքնին վերլուծության, բարեկիրթ վարքագծի արտապատկերումից և թովենք նրա ախորժալի ներկայությունը… երկնային այս էակը անկասկած կարիք չի ունեցել շարունակելու իր միջնակարգ կրթությունը հայաստանյան բարձրագույն ուսումնական որևէ հաստատությունում, որպեսզի զանազանվի իր հմայքով:
Գլոբալիզացված աշխարհում կամ հասարակություններում ԲՈւՀերը այլևս չեն որակավորվում իրենց աշխարհագրական դիրքով այլ՝ պիտակներով: Լինի Բոստոնում, Սինգապուրում թե Փարիզում լավագույն հաստատությունները սերտ համագործակցում են: Բարձրորակ այդ կրթությունից կարողանում են օգտվել միայն այն ուսանողները, ովքեր ընդունակ են մրցակցել համաշխարհային արենայում և իհարկե ի վիճակի են նաև ներդրվել ֆինանսապես:
Բազմաշերտ եվրոպայում բուհերը խիստ տարբեր են և ընդհանրացնել (ինչպես հաճախ) պարզապես իմաստ չունի, օրինակ հյուսիսային եվրոպայում բուհերի ուսումնական ծրագրերն ու մեթոդիկան ավելի արդյունավետ են համարվում՝ ծանրաբեռնված գործնական աշխատանքներից ուսանողը ձեռք է բերում ինքնավարություն (այստեղ համաձայնում եմ) ու վերջապես վաստակում ապագա գործատուի նախապատվությունը:
Պետք է ուշադիր լինել ինտերնետային ռեսուրսներին՝ հնարավորությունները անսպառ են: Առանց գովազդի. օրինակ տեղադրում եք iTunes և փնտրում ասենք MIT ում տրված ինչվոր դասախոսություն ու անվճար ըմբոխշնում: Վերջինիս այդ ռեսուրսները գնալով ավելի հետաքրքիր ու բազմազան են դառնում:
Ինչ խոսք, այսպիսով օտար լեզուների իմացությունը ոչ թե կարևոր այլ՝ կենսական նշանակություն ունի: Բայց ինչպե՞ս կարելի է տիրապետել օտար լեզու կամ լեզուներ եթե լավ (գոնե միջինց բարձր) չես տիրապետում քո մայրենին: Իմ կարծիքով դա անհնար է եթե ոչ խոտան !!!
Ի դեպ, այս տեքստում ես ոչ մի ուրիշ ենթատեքստ չեմ տեսնում, խոսքը միայն կրթական որակի մասին է:
Չեմ ցանկանում հասարակական – մշակութային դաշտից տեղափովել քաղականություն, բայց ինչպես ասում են եթե դու քաղաքականություն չանես քաղաքականությունը քեզ կանի :p
Ուրեմն վերջերս ռադիոյով լսեցի, որ Իրանը այսուհետ ԵՊ-Բժշկական համալսարանի դիպլոմները էլ չի վավերացնում իրենց երկրում և այն, որ հայաստանում օտարերկրացի ուսանողների քանակը խիստ նվազել է (30 թե 50 տոկոսով ! ավելի ստույգ չեմ հիշում , ճշտե՛լ է պետք), այդ ուսանողներից մեկը դժգոհում էր պրակտիկ աշխատանքներին տրվող ժամանակի ու նյութի վերաբերյալ անուշադրությունից: Ահա գեղեցիկ մի մարտահրավեր ուղղված Նախարարին, որ հենց նույն բուհի շրջանավարտն է !
Հայաստանում այս վիճակի պաճառը հայկական մտածելակերպն է: Եթե ուրիշ երկրներում մարդիկ վճարում են, որ սովորեն, ապա մեր երկրում վճարում են, որ առանց սովորելու գնահատականներ ստանան, իսկ վերջում էլ` դիպլոմ, այսինքն, որ չսովորեն: Սա ևս հայկական մտածելակերպի տիպիկ օրինակ է: Ամեն ինչում փնտրում ու անպայման գտնում ենք հեշտ լուծումներ, իսկ թե վերջում ինչ կլինի, ամենևին չենք կարևորում:
Հարգելի Klimti, ես չգիտեմ, թե դուք ինչ մասնագիտություն ունեք: Ինձ քննադատում եք: Ես քննադատությունից վախեցող մարդ չեմ: Սակայն ձեր կարծիքն այս պահին ինձ համար էական նշանակություն չունի: Իսկ ախորժակս շատ համեստ է, ես շատ քիչ եմ ուտում, որ հանկարծ դասախոս չդառնամ:
http://www.youtube.com/watch?v=FRn7tCKWiL0
Veronshyal hasceum ktesneq Ijevani xaytarakutyun