Այս բլոգս ծնվել է գրականության դասի ժամանակ: Վերջին` 10-րդ ժամն էր, տխուր ու ձանձրալի: Թող ների ինձ իմ դասախոսը, որ իրեն դասի ժամանակ չեմ լսել, բայց այն, ինչ պատմեց այդ դասի ժամանակ ընկերուհիս` շատ ավելի հետաքրքիր էր ու շատ ավելի ծիծաղելի:

photoԸնկերուհիս աշխատում է որպես խմբագիր: Երկու օր առաջ նրա մոտ է գնում իրենց օֆիսի մեծահասակ աշխատողներից մեկը ու նրան տալիս ռուսերենից հայերեն իր արած թարգմանությունը: Ընկերուհիս կարդում է հանգիստ առաջին պարբերությունը, դրանից հետո սկսվում է սարսափելին:

Տեքստում գրված է լինում արտահայտություն` շրջապատող չորեքշաբթի, որը ընկերուհիս ինչքան էլ փորձում է կապել ընդհանուր տեքստի բովանդակության հետ, որքան էլ փորձում է գործի դնել իր բանասիրական ունակությունները, մնում է անմեկնելի ու անբացատրելի: Զանգահարում ու իր մոտ է կանչում այդ կնոջը, հարցնում, թե ինչ է նշանակում գրած արտահայտությունը: Կնոջ պատասխանը, որը արդեն մոտ 50 տարեկան է ու ուզած-չուզած իր շրջապատում գոնե լսում է ռուսերեն. շրջապատող չորեքշաբթի ` իր կողմից թարգմանված նույն окружающая среда –ն է: Այնպես որ էլ չբողոքեք, որ ռուսերեն չգիտի միայն նոր սերունդը:

  • Share/Bookmark

13 մեկնաբանություն

  • Tom says:

    Vax Sona jan mersi shat shat , shat texin tema er, es atum em ruseren@, u haziv cer@ cerin hascnelov xosum u shpvum em, de chem sirum poqruc ho zorov chi? bayc indz bazmativ trvac boxoqnerin vor menak nor serund@ chgiti ruseren, arden karelia arxayin xosal vor sax imanan nor serundi himq@ duq eq u duq eq <> vor chgitenq!!!

  • LENA says:

    Sona jan, chgitem, inchi, bayc nor serndin veragrel ashxarhi amenamec terutynnery u tgitutyuny arden norutyun che. De nor serndi mi nerkayacucich aseq, vor ir erexayi anuny kdni “Kanalizacia” kam “Prastitutka”…

  • Tom says:

    Shat hetaqrqir meknebanutyun er Lena jan, ))))))))))

  • Artur says:

    Նոր սերնդի սիրելի ներկայացուցիչներ ջան սերնդի ներկայացուցիչներից ոչ ոք հայերեն բառերը չի գրում անգլերեն տառերով կամ տառերի փոխարեն նշաններ դնելով:Եվ հազվադեպ է նրանց մոտ հանդիպում անգլո-ռուսա-թուրքա-հայկական խառնուրդով այսօրվա ժարգոնը:

  • Artur says:

    Նոր սերնդի սիրելի ներկայացուցիչներ ջան հին սերնդի ներկայացուցիչներից ոչ ոք հայերեն բառերը չի գրում անգլերեն տառերով կամ տառերի փոխարեն նշաններ դնելով:Եվ հազվադեպ է նրանց մոտ հանդիպում անգլո-ռուսա-թուրքա-հայկական խառնուրդով այսօրվա ժարգոնը:

  • Նարինե says:

    Արթուր ջան էդ տառերը անգլերեն չեն, այլ Լատինատառ:
    հետո ինչու ես մեղադրում, հնարավոր է, որ մարդիկ տաննն ինտերնետ չունեն ու ինտերնետ կաֆեից են օգտվում:

  • Tom says:

    Inch kap uni internet kafen, senc praktika senc enq grum, u ov asec vor ornak 50 anc mard@ hamakargichov shpvelis gruma hayeren tarerov u et @ndhanarapes chpanish chi vor qnnadateq nor serundin: Artur jan qo karciqov qo grac անգլո-ռուսա-թուրքա-հայկական խառնուրդով zhargon@ hnarel u stexcel enq menq, et menq sovorel enq lselov mez qnnadatox hin mardkancic u hechel qich chi patahum!!!

  • SUREN says:

    DA DA,YA TOJE RUSSKI SHKOLA SKONCHALSYA.

  • Artur says:

    Tom ջան,նոր սերունդը չգիտես ինչու հնից լսում և սովորում է հիմնականում բացասականը,senc praktik-ը, և լիովին անտեսում է իրական արժեքները:Ինչևէ ի սրտե մաղթում եմ Ձեզ’ նոր սերնդին, ամենայն բարիք և երջանկություն :

  • Tom says:

    Artur du et nor serndi nerkayacucich ches? du bolor kayqerum ev bolor ejerum hayeren es tarerov es grum u shpvum? uxaki chem haskanum hayeren grel@ inch kap uni nor serndi makardaki kam zargacvacutyan het? meke ete lavates mard es ktesnes, vor menak vat@ chenq sovorum u @ndorinakum, shat u shat lav koxmer uni nor serund@ vor karelia et el nkatel!!

  • Lida says:

    Իմ շատ սիրելի նո’ր սերունդ,
    հավատացե’ք,միայն սեփական անարժեքության զգացումն է ստիպում ավագ սերնդի որոշ ներկայացուցիչների քննադատաբար մոտենալ Ձեր վարքագծին, կրթական մակարդակին, արժեքներին, աշխարհընկալմանը և …ընդհանրապես…Ձեր գոյության փաստին…Կարողացեք սրտին մոտ չընդունել այդպիսի թյուր կարծիքները, որովհետև Դուք շա’տ լավն եք: Չէ? որ Դուք եք կերտելու մեր երկրի ապագան…իսկ ես հուսով եմ, որ այդ ապագան շաաատ ավելի լավն է լինելու, քան մեր ունեցած ներկան…և դա լինելու է Ձե’ր շնորհիվ:
    Հարգանքներով` միջին սերնդի ներկայացուցիչ :

  • Artur says:

    Lida այնքան անարժեք են որ կարելի է տրանսպորտում թողնել ոտքի վրա քանի որ ականջակալներից հնչող արաբա-թուրքական հնչյունների տակ ադնոյում ինչ որ մեկի ինչ որ բանում վերջը լինելն են քննարկում, այնքան բարձր է կրթական մակարդակը, որ ավագ սերունդ ամաչում է որ մինչ հիմա չգիտի,որ Չարենցը ընդամենը 32 ակումբից է, Իսահակյանը Երիտասարդականի մոտի արձանն է: Իսկ գոյության փաստը եթե չեմ սխալվում սկիզբ է առնում հնից, գուցե դրանում էլ եմ սխալվում,գուցե Դուբայից կամ Թուրքիայից են ներկրում:Երբ ազգային արժեքները անտեսվում,մոռացության են մատնվում, վերանում է հարգանքը մեծի, մնայունի հանդեպ ապագան այնքան ել վառ գույներով չի ներկվում:Իսկ նոր սերնդի այն մի փոքր մասն էլ որ հիացմունք է պատճառում կորում է այդ ճահճի մեջ:

  • Lida says:

    Մենք ունենք մի հետաքրքիր ազգային առանձնահատկություն…սիրում ենք տեսնել միայն վատը, սիրում ենք քննադատել ու քննադատել, բայց մի մոռացեք, որ այդ նույն ավագ սերունդը, որի դատապաշտպանը լինելու առաքելությունը ստանձնեցիք այդպես ինքնակամ, հարգելի Artur, ինքն էլ զերծ չէ թերություններից…, և նրանց շարքերում էլ կան այնպիսիք, որ այնուամենայնիվ չգիտեն, թե ով է Չարենցը կամ Իսահակյանը…
    Իսկ երիտասարդ սերնդի ինձ հիացմունք պատճառած ոչ այնքան “փոքր” մասն էլ, հավատացած եղեք, երբեք էլ չի կորի ճահճում, քանի որ ճահիճը կարող է սպառնալ գետնի վրա սողացողներին, բայց ոչ երբե’ք երկնքում ճախրողներին…

Մեկնաբանել

(պարտադիր)

(պարտադիր)