Անի Սմբատյան
Աշխարհում տարեկան ինքնասպանություն է կատարում մոտ 1.000.000 մարդ, իսկ ինքնասպանության փորձերի թիվը տասնյակ անգամ ավելի մեծ է: Համաշխարհային առողջապահական կազմակերպության կանխատեսումով, 2020 թվականին ինքնասպան կլինի մոտ 1.53 միլիոն մարդ: Ստացվում է, որ յուրաքանչյուր 20 րոպեում ինքնասպան կլինի մեկ մարդ, իսկ ամեն մեկ–երկու վայրկյանում կկատարվի մեկ սուիցիդալ փորձ:
Հայաստանում 2000-2005թթ ընթացքում արձանագրվել է 1241 ինքնասպանություն եւ 1157 ինքնասպանության փորձ: Շիրակի մարզում գրանցվել է 306 դեպք, Արարատի մարզում` 200: Այդ նույն ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 460 ինքնասպանություն և 545 ինքնասպանության փորձ: Ինքնասպանություն գործածների 1653-ը եղել են տղամարդիկ, 745-ը` կանայք, իսկ 110–ը` անչափահաս: Հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնասպանություն գործած անձանց 59%-ը եղել են գործազուրկ, 11,5%-ն ունեցել են մշտական աշխատանք, 5,7%-ը եղել են սովորող, 2,4%-ը զինծառայող, իսկ 21,5%-ը` թոշակառու: Այդ ժամանակահատվածում ինքնասպանությամբ իրենց կյանքին վերջ են տվել 608 հոգեկան հիվանդ:
Դատախազության տվյալներով ինքնասպանության դեպքերից միայն 189-ի առթիվ է հարուցվել քրեական գործ, իսկ մնացած դեպքերում գործեր չեն հարուցվել` հանցակազմի բացակայության պատճառով: Համեմատության համար նշենք, որ եթե 2005թ–ին Հայաստանում 100.000 բնակչի հաշվով միջինը կատարվել է 6.2 ինքնասպանություն, իսկ Բելոռուսում այդ նույն ցուցանիշը կազմում է 31, Բուլղարիայում` 13, Լիտվայում` 56.5, Լատվիայում` 25, Չեխիայում` 15.6, Ղրղըզստանում` 8 մարդ: Սակայն նախորդ տարի Հայաստանում արձանագրվել էր 498 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ: Հանրապետությունում 2010թ-ի հունվար-հունիս ամիսներին ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի թիվն աճել է 25.8 տոկոսով:
Սոցիոլոգ Հայկ Սահակյանը նկատում է, ի սկզբանե մարդը հանդիսանում է սոցիալական էակ ու սոցիալականի բացակայությունը կամ դրա թուլացումը կարող է հանգեցնել ինքնասպանության: Ըստ նրա, որքան մեծ է մարդու ինտեգրվածությունը սոցիալական միջավայրում, այնքան քիչ է ինքնասպանության հավանականությունը: Սոցիոլոգն ինքնասպանության պատճառները կապեց նաև հասարակարգերի ֆունդամենտալ փոփոխություններին: Իսկ հայերն, ըստ սոցիոլոգի, այժմ այդ իրավիճակում են: Քանի որ նախկին` ավելի քան 70 տարվա ձևավորված հասարակարգը փլուզվել է, իսկ նորը դեռ չի էլ ձևավորվել:

Hetaqrqir tvyalner ein
erevi nranic e. vor txanery aveli xorn en amen inch zgum, qan axchiknery, ev axchikneri nman amen zgacacy chen artahaytum… inchi patcharov el aysipi patker e verjum stacvum.
aveli shat nranic e vot txamardik aveli shut en husahatvum u iravichakic elq chen karoxanum gtnel , isk kanayq hwgepes aveli kayun en u djvar paherin aveli sarnasirt en
Es ays blogic em bacahaytum inqnaspanutyan masin tvyalner@….hetaqrqir er shat…tver@ amen inch asecin…verjers katarvac dprocakan erexayi inqaspanutyun@ hisheci,,.hasarakutyunn e mexavor, shat depqerum…
Համաձայն եմ այն կարծիքի հետ, որ տղամարդիկ ավելի ուժեղ են ամեն ինչ զգում և ցույց չեն տալիս: Թեկուզև ինձ թվում է, որ ցանկացած իրավիճակից հնարավոր է ելք գտնել, և միայն շատ ու շատ ընկճված ու միայնակ մարդը կարող ե սուիցիդի դիմել:
Indz nyt@ dur ekav…hetaqrqir ein tveri tesqov tesnel ays amen@…shnorhakalutyun Ani ays amenn mez nekayacnelu hamar…
Kanayq mtacum en irenc erexanneri masin…bayc chgitei, vor aysqan mard Hayastanum inqnaspanwutyan e dimum… shat mtahogich tver en
(((((((
hetaqrqir er shat, tepet mxitarvelu shat qi4 ban ka, ayn vor 1.53 mard inqnaspan en linelu, bolorovin lav herankar 4i eeeh,,,in4 arac!!! petq e ujex linel, apres An jan!!!
Ani jan Real@ partvev u es el em uzum inqnaspan linem